Սեքստոս Պրոպերցիոս
Սեքստոս Պրոպերցիոս | |
|---|---|
| Ծնվել է | մոտ մ. թ. ա. 47 |
| Ծննդավայր | Ասսիզի, Հռոմեական Իտալիա, Հին Հռոմ |
| Վախճանվել է | մ. թ. ա. 16 |
| Վախճանի վայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և elegist |
| Լեզու | լատիներեն |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Համատեղ ապրող | Cynthia? |
Սեքստոս Պրոպերցիոս (Sextus Propertius) (մ․ թ․ ա․ մոտ 50-մ․ թ․ ա․ մոտ 15), հռոմեացի բանաստեղծ։ Պրոպերցիոսի սիրային եղերերգերի (ընդամենը 92, ամփոփված են 4 գրքում) հիմնական թեման դառնություններով ու վշտով լի բուռն տենչանքն է սիրեցյալի հանդեպ։ «Եղերերգ, եղերերգական» հասկացությունների ետդասական բովանդակությունը ձևավորվել է Պրոպերցիոսի ազդեցությամբ։ ժամանակի ընթացքում սիրային թեման Պրոպերցիոսի մոտ իր աեղը զիջել է դիցաբանական սյուժեներին, հին հռոմեական սխրագործությունները գովերգելուն։ Պրոպերցիոսի չափածոյի համար բնորոշ են մտքերի ու տրամադրությունների արագ փոփոխությունը, արտահայտությունների միտումնավոր անորոշությունը, դիցաբանական մանրամասների առատությունը։ Նրանից սովորել են Օվիդիոսը և մ․ թ․ 1-ին հռոմեացի շատ բանաստեղծներ։ Միջին դարերում Պրոպերցիոսը մոռացվել է, նրա նկատմամբ վերստին հետաքրքրություն է առաջացել Պետրարկայի ժամանակներից սկսած։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեքստոս Պրոպերցիոս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 444)։ |