Կաստել դել Մոնտեի ամրոց
![]() ' | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 41°05′05″ հս․ լ. 16°16′15″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Իտալիա |
Կառուցվել է | 1240-1250 |
Շինության ձևը | ամրոց |
Կառուցել է | Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն |
Ներկա վիճակը | կանգուն |
![]() | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Երկիր | ![]() |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, ii, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1996 (20-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Կաստել դել Մոնտեյի ամրոց (իտալերեն՝ Castel del Monte-«ամրոց լեռան վրա»), գտնվում է Իտալիայի հարավային մասում Անդրիա քաղաքից 16 կմ հեռավորության վրա։ Այն կառուցվել է 13-րդ դարում և տեղակայված է «Terra di Bari» կոչվող տարածքում և համարվում է աշխարհի ամենահայտնի միջնադարյան ամրոցներից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաստել դել Մոնտեյի ամրոցը կառուցվել է 1240 թ.-ից 1250 թվականների ընթացքում Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն կայսեր կողմից, ով ժառանգել էր այդ տարածքները իր մորից։ Ամրոցի ճարտարապետն առայժմ անհայտ է և հնարավոր է, որ հենց Ֆրիդրիխ II-ն է եղել մտահղացման հեղինակը։ Սկզբնական շրջանում ամրոցն անվանվել է castrum Sancta Maria de Monte` ի պատիվ Մարիա-դել-Մոնտե մենաստանի, որը տեղակայված է եղել հենց նույն վայրում։ 18-րդ դարում ամրոցի ինտերիերն ու կահավորանքը լիովին ձևափոխվել են և ժամանակակից կառույցում չեն պահպանվել մենաստանի սկզբնական ձևն ու պատմական նկարագրությունը։ Ենթադրվում է, որ ամրոցի որոշ աշխատանքներ ավարտին չեն հասցրվել։ Այն այսօր այլևս չունի ոչ խրամ, ոչ էլ բացվող կամուրջ, և ոմանց կարծիքով այն երբեք չի համարվել պաշտպանական ամրոց[1]։ Այնուամենայնիվ հնագիտական աշխատանքները ցույց են տվել, որ այն ի սկզբանե ունեցել է վարագույր պատ[2]։ «Իտալիանա» հանրագիտարանում Կաստել դել Մոնտեյի ամրոցը նկարագրվում է որպես «Ֆրիդրիխ II-ի կողմից կառուցված ամենահրապուրիչ ամրոց»[3], և այն պաշտպանված է որպես Համաշխարհային ժառանգության տարածք։ Ամրոցի պատկերը կարելի է տեսնել նաև մեկ եվրո մետաղադրամի իտալական տարբերակի վրա[4]։
Գտնվելու վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաստել դել Մոնտեյի ամրոցը գտնվում է մի փոքրիկ ժայռի վրա Սանտա Մարիա դել Մոնտե մենաստանի մոտ 540 մ բարձրության վրա։ Ամրոցի կառուցումը նշված է միայն մեկ ժամանակակից աղբյուրում, որը 1240 թվականի մի փաստաթուղթ է, ըստ որի Ֆրիդրիխ II կայսրը հրամայել է Կապիտանտայի կառավարչին ավարտել ամրոցի որոշ կիսատ աշխատանքներ։ Ամրոցը ավարտուն տեսքի չի հասցվել և չկա ոչ մի ապացույց, որ Ֆրիդրիխ II կայսրը օգտագործել է այն որպես որսորդական վայր։ Ավելի ուշ ամրոցը դարձել է բանտ, այնուհետև օգտագործվել է որպես ապաստան փախուստի ժամանակ և ի վերջո մնացել է անավարտ։ Ամրոցն ունեցել է մարմարե պատեր և սյուներ, սակայն նրանք ամբողջովին ոչնչացվել են վանդալների կողմից կամ կրկին օգտագործվել են այլ շինություններում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր համեմատաբար փոքր չափսերի համար մի ժամանակ ամրոցը համարվել է «որսորդական տնակ», սակայն գիտնականների կարծիքով այն ունեցել է վարագույր պատ և ամրոցը ծառայել է որպես միջնաբերդ։ Ֆրիդրիխ II կայսրը պատասխանատու է եղել Ապուլիայում բազմաթիվ ամրոցների կառուցման համար, բայց Կաստել դել Մոնտեյի ամրոցի երկրաչափական դիզայնը եզակի էր։ Ամրոցը ութանկյուն պրիզմա է յուրաքանչյուր անկյունում գտնվող ութանկյուն աշտարակով։ Աշտարակները ի սկզբանե եղել են 5 մ ավելի բարձր քան հիմա և ենթադրվում է, որ ունեցել են երրորդ հարկ։ Այժմ երկու հարկերն ունեն ութ սենյակ, իսկ ամրոցի կենտրոնը զբաղեցնում է ութանկյուն դահլիճը[5]։ Յուրաքանչյուր գլխավոր սենյակ ունի ծածկված առաստաղ, իսկ երեք անկյունային աշտարակներն ունեն աստիճաններ։ Ամրոցն ունի երկու մուտք` զարդարված գլխավոր մուտք և ծառայությունների անցկացման մուտք։ Գլխավոր մուտքը պարունակում է դասական ոճի էլեմենտներ, քանի որ Ֆրիդրիխ II կայսրը հետաքրքրված է եղել հունա հռոմեական ճարտարապետությամբ։
1996 թվականին Կաստել դել Մոնտեյի ամրոցը ընդգրկվել է Իտալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, որտեղ այն նկարագրվում է որպես միջնադարյան ճարտարապետության եզակի գլուխգործոց[6]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Conant, K. J. (1974), Carolingian and Romanesque Architecture 800–1200, Yale University Press, ISBN 0-300-05298-7
- Götze, Heinz (1998), Castel del Monte: geometric marvel of the Middle Ages, Prestel Publishing, ISBN 978-3-7913-1930-8
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Castex, Jean (2008), Architecture of Italy, ABC-CLIO, ISBN 978-0-313-32086-6
- Haft, Adele J.; White, Robert J. (1999), The Key to "The Name of the Rose", University of Michigan Press, ISBN 0-472-08621-9
- Tuulse, Armin (2002) [1958], Castles of the Western World, Dover Publications, pp. 60–61, ISBN 0-486-42332-8
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Castex 2008, p. 21
- ↑ [1] Geoffrey (1968), Castles of Europe, Great Buildings of the World, Feltham, Middlesex, England: Paul Hamlyn, p. 149, ISBN 978-0-600-01635-9
- ↑ Houben. "Castel del Monte". Federiciana. Enciclopedia Italiana. Retrieved 19 July 2011.
- ↑ of Euro Coins - 1 Cent
- ↑ 2002, pp. 60–61
- ↑ Heritage Committee, Report of the 20th Session, Merida 1996
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 398 ռուս.. • անգլ.. • ֆր. |
- Official Castel del Monte website Archived 2020-12-12 at the Wayback Machine. (անգլ.)
- Tourist Information: Castel del Monte (անգլ.)
- CastelDelMonte.org
- Casteldelmonte.historiaweb: Ամրոցի լուսանկարներ Archived 2012-05-24 at the Wayback Machine. historiaweb.net կայքում
- Paradoxplace.com: Castel del Monte photo gallery Archived 2007-08-25 at the Wayback Machine.
- Ամրոցի լուսանկարներ Flickr.com կայքում
- Ամրոցի ներքին հարդարման նկարագրություն Archived 2012-05-10 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կաստել դել Մոնտեի ամրոց կատեգորիայում։ |
|