Արտեմիզիա Ջենտիլեսկի
Արտեմիզիա Ջենտիլեսկի իտալ.՝ Artemisia Gentileschi | |
|---|---|
| Ի ծնե | Artemisia Gentileschi, Artemisia Lomi |
| Ծնվել է | հուլիսի 8, 1593[1][2][3][…] |
| Ծննդավայր | Հռոմ, Պապական մարզ[4][5] |
| Վախճանվել է | 1653[3] |
| Մահվան վայր | Նեապոլ, Նեապոլի թագավորություն, Հաբսբուրգյան Իսպանիա[4][5] |
| Ազգություն | իտալացի |
| Քաղաքացիություն | |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
| Ոճ | կարավաջիզմ[2][6] |
| Ժանր | դիմապատկեր[4][5], կրոնական նկարչություն[4][5], պատմական գեղանկարչություն[5] և դիցաբանական գեղանկարչություն[5] |
| Թեմաներ | գեղանկարչություն[7] |
| Ուշագրավ աշխատանքներ | Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը, Adoration of the Magi?, Judith and Her Maidservant?, Susanna and the Elders?, Allegory of Inclination?[8], Որպես կին-նահատակ ինքնադիմանկար և Susanna and the Elders? |
| Ուսուցիչ | Օրացիո Ջենտիլեսկի[9] |
| Պաշտոն | պալատական նկարիչ |
| Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
| Հայր | Օրացիո Ջենտիլեսկի |
| Մայր | Prudenzia di Ottaviano Montoni?[10] |
| Ամուսին | Պիեռանտոնիո Ստիատեսի |
| ստորագրություն | |
Արտեմիզիա Ջենտիլեսկի (իտալ.՝ Artemisia Gentileschi, Artemisia Lomi, հուլիսի 8, 1593[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[4][5] - 1653[3], Նեապոլ, Նեապոլի թագավորություն, Հաբսբուրգյան Իսպանիա[4][5]), իտալացի նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտեմիզիան՝ տոսկանցի նկարիչ Օրացիո Ջենտիլեսկիի և Պրուդենցիա Մոնտոնեի ավագ դուստրը, ծնվել է Հռոմում 1593 թվականի հուլիսի 8-ին։ Միևնույն ժամանակ քաղաքի արխիվում պահվող նրա ծննդյան վկայականում նշված է, որ նա ծնվել է 1590 թվականին։ Մայրը մահացել է, երբ դուստրը տասներկու տարեկան էր։

Արտեմիզիան նկարչություն է սովորել հոր արվեստանոցում և ավելի հաջող, քան եղբայրները, որոնք նույնպես աշխատում էին Օրացիոյի արվեստանոցում։ Նրա առաջին հայտնի գործը՝ «Սուսաննան և ծերունիները» (1610, Պոմերսֆելդենի Շենբորնի հավաքածու), մի ժամանակ համարվում էր Օրացիոյի աշխատանքը, ում աջակցել էր դուստրը։
1612 թվականին նրան պատվազրկում է հոր հետ աշխատող ֆլորենտացի նկարիչ Ագոստինո Տասսին։ Արտեմիզիայի համար նվաստացուցիչ և տանջալից յոթ ամիս տևած դատավարության արդյունքում Տասսին մեղավոր է ճանաչվում և դատապարտվում մեկ տարվա ազատազրկման։ Նկարչուհու հոգեկան ապրումները տեղ են գտել նրա հայտնի «Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը» (1612-1613) նկարում։ Այդ սյուժեին նա անդրադարձել է ոչ մեկ անգամ. կրկնվող սյուժեներից են Լուկրեցիան, Կլեոպատրան, Շեբայի թագուհին։
Հոր միջնորդությամբ ամուսնանալով նկարիչ Պիեռանտոնիո Ստիատեսիի հետ՝ Արտեմիզիան նույն՝ 1612 թվականին տեղափոխվել է Ֆլորենցիա։ Աշխատել է Կոզիմո II Մեդիչի հովանու ներքո, ընկերություն արել Գալիլեյի հետ։ 1621 թվականին աշխատել է Ջենովայում, այնուհետև տեղափոխվել Վենետիկ, որտեղ ծանոթացել է Անտոնիս վան Դեյքի և Սոֆոնիսբա Անգվիսսոլայի հետ, այնուհետև վերադարձել Հռոմ, իսկ 1626 և 1630 թվականների արանքում տեղափոխվել Նեապոլ։ Նեապոլյան շրջանում նկարչուհին առաջին անգամ ֆրեսկոյի՝ եկեղեցու որմնանկարի պատվեր է ստացել մերձնեապոլյան Պոցուոլի քաղաքում։ Հոր հետ 1638-1641 թվականներին ապրել և աշխատել է Լոնդոնում՝ Կարլ I-ի հովանու ներքո։ Հետո վերադարձել է Նեապոլ, որտեղ էլ ապրել է մինչև մահ[12]։ Արտեմիզիա Ջենտիլեսկին հաճախ համեմատվում է Կարավաջոյի հետ[13][14]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայի առաջին գեղարվեստական ակադեմիայի՝ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի առաջին կին անդամն է[15]։
Արտեմիզիայի մասին վեպ է գրվել 1944-1947 թվականներին իտալացի գրող Աննա Բանտիի կողմից, որը վերջնական տարբերակում օրագրի ձև է ստացել, մեծ հաջողություն է ունեցել, թարգմանվել է մի քանի լեզուներով։ Հետո Արտեմիզիայի կենսագրությունը հիմք է հանդիսացել ամերիկացի գրող Վենդի Վասերշտայնի «Հեյդիի քրոնիկները» դրամայի (1988) և կանադացի գրող Սալի Քլարկի «Կյանք առանց հուշման» պիեսի համար (բեմադրվել է 1988, 1989, 1990, 1991 թվականներին)։ 1997 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Անյես Մեռլեն նկարահանել է «Արտեմիզիա» ֆիլմը (գլխավոր դերում՝ Վալենտինա Չերվի)[16][17][18]։ 1998 թվականին նկարչուհու մասին վեպ է գրել ֆրանսիացի գրող Ալեքսանդրա Լապյերը։ 2002 թվականին ամերիկացի գրող Սյուզան Վրիլենդ|Սյուզան Վրիլենդի]] «Կրքերն ըստ Արտեմիզիայի» վեպը միջազգային բեսթսեյլեր է դարձել և անմիջապես թարգմանվել 20 լեզուներով։
2017 թվականի դեկտեմբերին նախկինում անհայտ նրա «Ինքնադիմանկար Սուրբ Եկատերինայի կերպարով» նկարը վաճառվել է Փարիզի Drouot աճուրդի տանը՝ այս հեղինակի համար ռեկորդային՝ 2 360 600 եվրո գումարով։ Նրա կտավների համար տրված գնային նախորդ ռեկորդը կազմել էր 1 200 000 դոլար, որը հաջողվել էր ստանալ «Մարիա Մագդալինան էքստազում» կտավի համար։ Այն նույնպես հայտնաբերվել էր Ֆրանսիայում և վաճառվել Sotheby’s-ում 2014 թվականին[19]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սուսաննան և ծերունիները»
- Բոլոնիայի իշխանի դիմանկարը
- Այլաբանություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 4 5 6 Union List of Artist Names
- 1 2 3 4 5 6 7 8 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://www.oxfordartonline.com/page/caravaggio-and-caravaggisti-in-17th-century-europe/
- ↑ Hodge, Susie, 1960- author The short story of women artists: a pocket guide to movements, works, breakthroughs, & themes — P. 204.
- ↑ The naked portrait covered up for centuries (բրիտ․ անգլ.) — 2023.
- ↑ Enciclopedia del Museo del Prado (իսպ.) / M. Zugaza, F. C. Serraller — Museo del Prado, Fundación Amigos del Museo del Prado, 2006.
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Աշխատանքները աշխարհի թանգարաններում
- ↑ «Արտեմիզիայի կենսագրությունը www.ic.arizona.edu կայքում». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Համաշխարհային գեղանկարչության պատկերազարդ հանրագիտարան. — ОЛМА Медиа Групп, 2010-01-01. — 580 с. — ISBN 9785373008242
- ↑ Սվետլանա Նիկոլայի Վսևոլոժսկայա Կարավաջոյի նկարները և նրա դպրոցները Էրմիտաժում. — Изд-во "Аврора", 1970. — 64 с.
- ↑ Հեղինակների խումբ The Question. История. — Litres, 2017-09-05. — 265 с. — ISBN 9785040183197
- ↑ Արտեմիզիան կինոյի պատմության մեջ Արխիվացված 2007-06-03 Wayback Machine (անգլ.)
- ↑ Էջ IMDB կայքում
- ↑ Էջ IMDB կայքում
- ↑ Хансон, Сара П. (2017 թ․ դեկտեմբերի 20). «Վերջերս հայտնաբերված Արտեմիզիա Ջենտիլեսկիի կտավը 2,4 մլն եվրոյով վաճառվել Է Փարիզի աճուրդում». The Art Newspaper Russia (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Garrard M.D. Artemisia Gentileschi։ the image of the female hero in Italian Baroque art. Princeton։ Princeton UP, 1989
- Jamis R. Artemisia, ou, La renommée. Paris։ Presses de la Renaissance, 1990
- Bissell R.W. Artemisia Gentileschi and the authority of art։ critical reading and catalogue raisonné. University Park։ Pennsylvania State UP, 1999.
- Garrard M.D. Artemisia Gentileschi around 1622։ the shaping and reshaping of an artistic identity. Berkeley։ University of California Press, 2001.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմիզիա Ջենտիլեսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||