Jump to content

Աննա Բանտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Բանտի
իտալ.՝ Anna Banti
Ծնվել էհունիսի 27, 1895(1895-06-27)[1][2][3][…]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն[4][5]
Վախճանվել էսեպտեմբերի 2, 1985(1985-09-02)[1][3][4][…] (90 տարեկան)
Վախճանի վայրՄասսա, Տոսկանա, Իտալիա
ԳերեզմանCimitero Evangelico agli Allori
Գրական անունAnna Banti[6][5]
Մասնագիտությունթարգմանչուհի, արվեստագետ, գրող, հրատարակիչ և կենսագիր
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Պարգևներ
ԱմուսինRoberto Longhi?[5]
 Anna Banti Վիքիպահեստում

Աննա Բանտի (իսկական անունը՝ Լուսիա Լոպրեստի, հունիսի 27, 1895(1895-06-27)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4][5] - սեպտեմբերի 2, 1985(1985-09-02)[1][3][4][…], Մասսա, Տոսկանա, Իտալիա), իտալացի գրող, արվեստի պատմաբան, քննադատ և թարգմանիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներն Աննան անց է կացրել Հռոմում, սովորել Հռոմի և Բոլոնյայի համալսարաններում, նախքան՝ Ֆլորենցիայում մշտական բնակություն հաստատելը։ Համալսարանում նա ստացավ արվեստի պատմաբանի աստիճան։ Նա իր կեղծ անունը փոխառեց «բացառիկ գեղեցիկ կնոջից», որին նա ճանաչեց երիտասարդ տարիներին։ Նա ամուսնացավ արվեստի քննադատ Ռոբերտո Լոնգիի հետ և 1950 թվականին նրանք հիմնեցին և հրատարակեցին «Paragone» արվեստի ամսագիրը։ Հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում նա գրեց մի քանի պատմություններ և աշխատություններ, սակայն նա հայտնի դարձավ իր պատմական նովելի շնորհիվ, որն նվիրված էր իտալացի նկարչուհի Արտեմիզիա Ջենտիլեսկիին[7]։ Մի թերթ նույնիսկ վերնագրեց Բանտիի մահվան լուրը գրելով՝ Հաջողություն, Արտեմիզիա[8]։ Այդ աշխատությունը վերածնեց Արտեմիզիայի աշխատանքները և հետաքրքրությունը նրա կյանքի հանդեպ[9]։

Բանտիի Un Grido Lacerante ինքնակենսագրական աշխատանքը տպագրվեց 1981 թվականին և արժանացավ Անտոնիո Ֆելտրինելլիի մրցանակին[10]։ Լինելով հաջողակ հեղինակ՝ Բանտին ճանաչվեց գրականության, արվեստի և կինոյի քննադատ։ 1970 թվականին Լոնգիի մահից հետո նա դարձավ Paragone-ի գլխավոր խմբագիրը[10][11]։

Բանտին վախճանվեց 1985 թվականի սեպտեմբերի 2-ին և թաղվեց Ֆլորենցիայի Cimitero degli Allori գերեզմանատանը։

Ռոբերտո Լոնգիի աճյունը Cimitero degli Allori գերեզմանատանը

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այո, Տիկին (1942)
  • 1972 Բագուտտա մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Frattarolo R. Dizionario degli scrittori italiani contemporanei pseudonimi: 1900-1975 (իտալ.): con un repertorio delle bibliografie nazionali di opere anonime e pseudonimeRavenna: Angelo Longo Editore, 1975. — P. 49.
  6. Izzi G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2005. — Vol. 65.
  7. Italian women writers: a bio-bibliographical sourcebook By Rinaldina Russell, pg 35
  8. Contemporary women writers in Italy: a modern renaissance By Santo L. Aricò, pg 45
  9. Anna Banti's Artemisia: Reinscribing the female gaze in Italian literature
  10. 10,0 10,1 Aricó, Santo (1990). Contemporary Women Writers in Italy: A Modern Renaissance. Amherst: University of Massachusetts Press.
  11. Aricó, Santo (1990). After the death of Banti’s husband she replaced him as the director of the art review Paragone (Aricó). Amherst: University of Massachusetts Press.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բանտի» հոդվածին։