Սոֆոնիսբա Անգվիսսոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆոնիսբա Անգվիսսոլա
Ծնվել է1532[1][2][3]
ԾննդավայրԿրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[2][3]
Վախճանվել էնոյեմբերի 16, 1625(1625-11-16)[4]
Մահվան վայրՊալերմո, Իտալիայի թագավորություն[2]
ՔաղաքացիությունԻտալիա[5]
Մասնագիտություննկարչուհի, արվեստագետ և վիզուալ արտիստ
Ոճմաներիզմ[6] և Վերածնունդ[7]
Ժանրդիմանկար[3], պատմական գեղանկարչություն[8], ժանրային նկարչություն[8], կրոնական նկարչություն[8] և դիմապատկեր[8]
Թեմաներգեղանկարչություն[9] և Վերածննդի գեղանկարչություն[9]
Ուշագրավ աշխատանքներԻնքնադիմանկար, Նկարչի ընտանիքի դիմանկար և Portrait of the Artist's Sisters Playing Chess?
ՈւսուցիչԲերնարդինո Կամպի և Bernardino Gatti?
Պաշտոնպալատական նկարիչ
ՀայրԱմիլկար Անգվիսսոլա
ԱմուսինOrazio Lomellino?[1]
 Sofonisba Anguissola Վիքիպահեստում

Սոֆոնիսբա Անգվիսսոլա (Անգուիսոլա, իտալ.՝ Sofonisba Anguissola [anɡwisˈsɔla][10]), 1532[1][2][3], Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[2][3] - նոյեմբերի 16, 1625(1625-11-16)[4], Պալերմո, Իտալիայի թագավորություն[2]), վերածննդի դարաշրջանի Կրեմոնա քաղաքում ծնված իտալացի նկարչուհի։

Սերել է համեմատաբար աղքատ ազնվական ընտանիքից։ Ստացել է լավ կրթություն, այդ թվում և գեղարվեստական կրթություն։ Նրա՝ տեղացի նկարիչներին աշակերտելը հիմք հանդիսացավ, որ կանայք նույնպես դառնան արվեստի ուսանողներ։ Երիտասարդ տարիքում ճամփորդել է Հռոմ, որտեղ ներկայացվել է Միքելանջելոյին, ով նկատել է նրա տաղանդը, ինչպես նաև ճամփորդել է դեպի Միլան, որտեղ նկարել է Ալբայի դուքսին։ Ֆիլիպ II Հաբսբուրգի կինը՝ Էլիզաբեթ Վալուան սիրողական նկարիչ էր, և 1559 թվականին Անգվիսսոլան մեկնում է Մադրիդ որպես Էլիզաբեթի ուսուցիչ՝ դառնալով նրա պալատական-ուղեկիցը։

Հետագայում Անգվիսսոլան դարձել է պալատական նկարիչ՝ իր ոճը հարմարեցնելով ստեղծելու իսպանական թագավորական ընտանիքի պաշտոնական դիմանկարներ։ Թագուհու մահից հետո թագավորի միջնորդությամբ նա ամուսնացավ արիստոկրատ մարդու հետ և տեղափոխվեց Սիցիլիա, հետագայում՝ Պիզա և Ջենովա, որտեղ շարունակեց իր գործունեությունը որպես առաջատար դիմանկարիչ՝ ստանալով երկու ամուսինների աջակցությունը, և ապրեց մինչև 93 տարեկան։

Նկարչի ընտանիքի դիմանկար

Անգվիսսոլայի առավել աչքի ընկնող և գրավիչ նկարներից են նրա դիմանկարները և իր ընտանիքի դիմանկարները, որոնք նկարել է նախքան իսպանական արքունիք տեղափոխվելը, որտեղ նա հիմնականում ստեղծել է պաշտոնական դիմանկարներ։ Կյանքի վերջում Անգվիսսոլան նկարել է նաև կրոնական թեմաներով կտավներ, չնայած այդ գործերի մեծ մասը կորել են։ Տեսողությունը վատանալուց հետո Անգվիսսոլան դարձել է արվեստի հարուստ հովանավոր։ 1625 թվականին 93 տարեկան հասակում մահացել է Պալերմոյում։

Անգվիսսոլայի օրինակն ու ստեղծագործություններն իրենց ազդեցությունն են ունեցել արվեստագետների հետագա սերունդների վրա, և նրա մեծ հաջողությունը շատ կին արվեստագետների համար կարիերայի սկիզբ է դարձել։ Անգվիսսոլայի ստեղծագործություններից գտնվում են Բոստոնում (Իզաբելա Ստյուարտ Գարդների թանգարանում), Բերգամոյում, Բրեշիայում, Բուդապեշտում, Մադրիդում (Պրադո թանգարան), Նեապոլում, Սիենայում, Ուֆֆիցի պատկերասրահում։

Արվեստաբան Ջորջո Վազարին Անգվիսսոլայի մասին գրել է,

Իր նկարչական գործերում Անգվիսսոլան շատ ավելի շնորհալի է, քան իր տարիքի այլ կին. նա հաջողության է հասել գծանկարչության, գունանկարչության, բնանկարների, պաճենման մեջ, ինչպես նաև հազվագյուտ և շատ գեղեցիկ կտավներ ստեղծելով[11]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Sophonisba Angussola", Encyclopædia Britannica, 9th ed., Vol. II, New York: Charles Scribner's Sons, 1878, p. 47.
  • "Sophonisba Angussola", Encyclopædia Britannica, 11th ed., Vol. II, Cambridge: Cambridge University Press, 1911, p. 44.
  • Chadwick, Whitney (1990). Women, Art, and Society. London: Thames and Hudson. ISBN 0-500-20354-7.
  • Ferino-Pagden, Sylvia; Kusche, Maria (1995). Sofonisba Anguissola: A Renaissance Woman. National Museum of Women in the Arts. ISBN 0-940979-31-4.
  • Harris, Ann Sutherland; Nochlin, Linda (1976). Women Artists: 1550–1950. New York: Los Angeles County Museum of Art, Knopf. ISBN 0-394-41169-2.
  • Perlingieri, Ilya Sandra (1992). Sofonisba Anguissola. Rizzoli International. ISBN 0-8478-1544-7.
  • Pizzagalli, Daniela (2003). La signora della pittura: vita di Sofonisba Anguissola, gentildonna e artista nel Rinascimento [The Lady of the Painting: The Life of Sofonisba Anguissola, Gentlewoman and Artist of the Renaissance] (in Italian). Milan: Rizzoli. ISBN 88-17-99509-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]