Կոզիմո II Մեդիչի
Կոզիմո II Մեդիչի իտալերեն՝ Cosimo II de' Medici | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 12, 1590[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա |
Մահացել է | փետրվարի 28, 1621[2][3][4] (30 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա |
Գերեզման | Սան Լորենցո տաճար, Մեդիչիի ժամատուն և New Sacristy |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պետական գործիչ և ազնվական |
Ամուսին | Մարիա Մագդալինա Ավստրիացի |
Ծնողներ | հայր՝ Ֆերդինանդո I Մեդիչի, մայր՝ Christina of Lorraine? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ֆերդինանդո II Մեդիչի[5], Ջանկարլո Մեդիչի[5], Մարգարիտա Մեդիչի, Մատիաս Մեդիչի, Ֆրանչեսկո Մեդիչի[5], Աննա Մեդիչի, Լեոպոլդո Մեդիչի[5] և Մարիա Քրիստինա Մեդիչի |
![]() |
Կոզիմո II Մեդիչի (իտալերեն՝ Cosimo II de' Medici, մայիսի 12, 1590[1][2][3][…], Ֆլորենցիա - փետրվարի 28, 1621[2][3][4], Ֆլորենցիա), 1609-1621 թվականներին Տոսկանայի մեծ դուքս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոզիմո II Մեդիչին ծնվել է 1509 թվականի մայիսի 12-ին Ֆլորենցիայում։ Նա Տոսկանայի մեծ դուքս Ֆերդինանդո I Մեդիչիի և Քրիստինա Լոթարինգացու ավագ որդին էր։ Ստացել է լավ կրթություն։ 1605-1608 թվականներին նրա ուսուցիչն է եղել Գալիլեո Գալիլեյը։ Նրանց շփումը հիմք է հանդիսացել մեծ ընկերության, որը շարունակվել է մինչև Կոզիմո II-ի անժամանակ մահը։ 1608 թվականին նրան ամուսնացրել են հերցոգոուհի Մարիա Մագդալինա Ավստրիացու հետ։ Հաջորդ տարի` հոր մահից հետո, դարձել է Տոսկանայի Մեծ դուքս։ Կոզիմո II-ը երկակի քաղաքականություն է վարել Ֆրանսիայի և Իսպանիայի թագավորությունների միջև։ Կոզիմո II-ը աշխատել է հակամարտությունների մեջ չմտնել, սակայն ստիպված է եղել Մանտուանի դքսության գահի համար պայքարի ժամանակ զարմիկի որդուն` Ֆերդինանդո Գոնզագային մեծ գումար վճարել։ Կոզիմո II-ը նպաստել է Լյուդովիկոս XIII Ֆրանցիացու և Աննա Ավստրացու ամուսնությանը։
Դուքսի իմաստուն և կայուն քաղաքականության շնորհիվ Տոսկանան տնտեսապես ծաղկում է ապրել։ Չնայած մի քանի անբերրի տարիների նկատվել է բնակչության թվի աճ։
Կոզիմո II-ը մեծ ուժ ու միջոցներ է ծախսել Տոսկանայի նավատորմի և Լիվորնո նավահանգստի զարգացման համար։ Տոսկանական նավատորմը մի քանի անգամ աչքի է ընկել օսմանական նավատորմի դեմ մարտերում։
Մեծ դուքսը միշտ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գիտության նկատմամբ։ 1610 թվականին Կոզիմո II-ը Գալիլեո Գալիլեյին հրավիրել է վերադառնալ Ֆլորենցիա, նրան առաջարկելով իր խորհրդականի և անձնական ներկայացուցչի լավ վարձատրվող աշխատանք։ Գալիլեո Գալիլեյն նաև զբաղվել է Կոզիմո II-ի երեխաների ուսուցմամբ։
Մեծ դուքսը տառապել է ստամոքսի խոցից, որին հետագայում ավելացել են տուբերկուլոզը և արթրիտը։
Կոզիմո II-ը հանկարծամահ է եղել 1621 թվականի փետրվարի 28-ին` 31 տարեկանում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոզիմո II Մեդիչիի և Մարիա Մագդալինա Ավստրիացու ընտանիքում ծնվել են հինգ որդի և երեք դուստր.
- Մարիա Քրիստինա Մեդիչի (1609—1632),
- Ֆերդինանդո II Մեդիչի (1610—1670), 1621 թվականից Տոսկանայի մեծ դուքս, ամուսնացել է Վիկտորիա դելա Ռովերի հետ,
- Ջան Կառլո Մեդիչի (1611—1663), կարդինալ
- Մարգարիտա Մեդիչի (1612—1679), ամուսնացել է Պարմայի և Պիացենզայի դուքս Օդարդո I Ֆարնեզի հետ
- Մատիաս Մեդիչի (1613—1667),
- Ֆրանչեսկո Մեդիչի (1614—1634),
- Աննա Մեդիչի (1616—1676), ամուսնացել է հերցեգոգ Ֆերդինանդ Կառլ Ավստրիացու հետ
- Լեոպոլդո Մեդիչի (1617—1675), կարդինալ
Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Ստեփանոս Պապի և Նահատակաց շքանշան։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Napier, H. E. Florentine history, from the earliest authentic records to the accession of Ferdinand the Third, grand duke of Tuscany. London: E. Moxon, 1846. Chapter IX.
- Մեդիչիները Ֆլորենցիայում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/435528
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Union List of Artist Names — 2015.