Օրացիո Ջենտիլեսկի
Օրացիո Ջենտիլեսկի Orazio Gentileschi Lomi | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Orazio Lomi |
Ծնվել է | հուլիսի 19, 1563 կամ 1563[1] |
Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա[1] |
Վախճանվել է | փետրվարի 7, 1639[2][3][4] |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն[1] |
Ազգություն | իտալացի[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | մաներիզմ[5] |
Ժանր | դիմապատկեր և ժանրային նկարչություն[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Դիանա որսորդուհի, Rest on the Flight into Egypt? և Public Felicity Triumphant over Dangers? |
Զավակներ | Արտեմիզիա Ջենտիլեսկի և Ֆրանչեսկո Ջենտիլեսկի |
Orazio Gentileschi Վիքիպահեստում |

Օրացիո Ջենտիլեսկի (իտալ.՝ Orazio Gentileschi Lomi,հուլիսի 19, 1563 կամ 1563[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա[1] - փետրվարի 7, 1639[2][3][4], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[1]), իտալացի նկարիչ վաղ բարոկկոյի շրջանում։ Նկարչուհի Արտեմիզիա Ջենտիլեսկիի հայրն է։
Կյանք և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրացիոն իրավամբ համարվում է լավագույն և տաղանդավոր նկարիչ։ Նա եղել է Կարավաջոյի աշակերտը։ Նկարիչը կրթություն ստացել է եղբորից և հորեղբորից՝ ընդգծված ֆլորենտական մաներիզմի ոգով։ Ջանտիլեսկին 1580 թվականին գնում է Հռոմ, որտեղ նկարում է որմնանկարներ Վատիկանի գրադարանի համար։ 1600-ական թվականներին զբաղվել է Սուրբ սեղանի նկարազարդումներով։ Հետո միանում է մի խումբ նկարիչների և դառնում Կարավաջոյի աշակերտը։ Վերջինիս ոճին գումարում է նաև տոսկանյան դպրոցի գունագեղությունը։
Ջենովա եղած ժամանակաշրջանից (1621—1623) և փարիզյան շրջանից (1623 կամ 1624) ոչ մի նկար չի պահպանվել։ 1625 թվականից մինչև մահը նկարիչն ապրում է Անգլիայում և զբաղեցնում է Չարլզ I Ստյուարտի արքունիքում որպես պալատական նկարիչ։ Նկարում է մոնումենտալ կտավներ և կատարում դեկորատիվ աշխատանքներ Գրինվիչի պալատում։ Կյանքի վերջին տարիներին կրկնօրինակել է իր մի շարք նախկին կտավները։
Կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վինահարը» (1626 թվական, Վաշինգտոնի ազգային պատկերասրահ)
- «Քրիստոսի մկրտությունը» (Հռոմ, Սանտա Մարիա դելլա Պաչե)
- «Սուրբ Սեսիլիան հրեշտակի հետ» (Հռոմ, Կորսիկայի ազգային պատկերասրահ)
- «Հանգիստ Եգիպտոսում» (1625—1626, Լուվրի թանգարան)
- «Հովսեփը և Պոտիֆարան» (1626, Վինձոր)
- «Տիրամայրը մանկան հետ» (1620-ական թվականների սկիզբ, Մարկեի ազգային պատկերասրահ)
- «Ղովտն իր աղջիկների հետ» (1623-1624, Դետրոյթի գեղարվեստի ինստիտուտ)
- «Դանայուհի» (1621, Քլիվլենդի արվեստի թանգարան)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- A.Prater, H.Bauer: Malerei des Barock, Köln 1990
- Die Welt der Malerei, Köln 1990.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 https://rkd.nl/explore/artists/30924
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Orazio Gentileschi
- ↑ 4,0 4,1 4,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ https://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803095848121
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օրացիո Ջենտիլեսկի կատեգորիայում։ |
|