Դաշնակցային պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դաշնակցային պատերազմ (90—88 թվականներ մեր թվարկությունից առաջ), Հռոմի դեմ դաշնակիցների՝ իտալիկների ապստամբությունը։ Դաշնակիցները ապստամբեցին հռոմեական քաղաքացիության իրավունք նվաճելու համար։ Հռոմեացիները մի քանի պարտություններից հետո, մեր թվարկությունից առաջ 90 թվականին ստիպված օրենք հրատարակեցին՝ ճանաչելով հավատարիմ դաշնակիցների իրավունքը։ Դա պառակտեց շարժումը և հասցրեց նրա պարտությանը։ Այնուամենայնիվ, պատերազմի շնորհիվ դաշնակիցներն ստացան քաղաքացիության իրավունք։ Դաշնակցային պատերազմը նպաստել է Իտալիայի տարբեր մասերի տնտեսական մերձեցմանը և լատինականացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 284 CC-BY-SA-icon-80x15.png