Բետինո Քրաքսի
Բետինո Քրաքսի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Իտալիայի սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Միլանի համալսարան և Ուրբինոյի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | փետրվարի 24, 1934[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն |
Վախճանի օր | հունվարի 19, 2000[2][3][4][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Hammamet, Nabeul Governorate, Թունիս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Հայր | Vittorio Craxi? |
Զավակներ | Stefania Craxi? և Bobo Craxi? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Բենեդետո (Բետինո) Քրաքսի (իտալերեն՝ Benedetto (Bettino) Craxi, փետրվարի 24, 1934[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն - հունվարի 19, 2000[2][3][4][…], Hammamet, Nabeul Governorate, Թունիս), իտալացի քաղաքական գործիչ, 1983 թվականի օգոստոսի 4-ից մինչև 1987 թվականի ապրիլի 17-ը Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1934 թվականի փետրվարի 24-ին Միլանում՝ փաստաբանի Վիտորիո Քրաքսիի և տնային տնտեսուհի Մարիա Ֆերարիի ընտանիքում։ 19 տարեկանում միացել է Իտալիայի Սոցիալիստական կուսակցության միլանյան ֆեդերացիային և հետագայում դարձել այդ ֆեդերացիայի ֆունկցիոնալիստներից մեկը[5]։
Բետինո Քրաքսին միացել է «Սոցիալիստական երիտասարդություն» (Gioventù socialista) կազմակերպության ղեկավարության շարքերին։ 1957 թվականին դարձել է Իսպանիայի կենտրոնական կոմիտեի անդամ և կուսակցության ինքնավար թևի ակտիվիստ։ 1965 թվականին մտել է Իտալիայի սոցիալիստական կուսակցության (Direzione) վարչություն, որտեղ միավորվել է սոցիալ-դեմոկրատների հետ։ 1970 թվականին դարձել է կուսակցության քարտուղարի տեղակալ։ 1976 թվականին՝ խորհրդարանական ընտրություններում սոցիալիստների ծանր պարտությունից հետո, նրան փոխարինել է Ֆրանչեսկո Դե Մարտինոյին՝ Իսպանիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Քրաքսին, ղեկավարելով կուսակցությունը, ձգտել է տարանջատվել կոմունիստներից, որոնք քննադատության են ենթարկվել իրենց՝ գաղափարախոսության և ԽՍՀՄ-ի հետ կապերի համար, և ավելի սերտ հարաբերություններ հաստատել աջակողմյան կուսակցությունների հետ, այդ թվում՝ ՔԴԿ-ի, որի հետ Իտալիայի Սոցիալիստական կուսակցությունը գրեթե տասնհինգ տարի մասնակցել է կառավարական կոալիցիաներին։ Այդ ժամանակաշրջանի սոցիալիստների առավել տեսանելի հաջողությունների թվին է պատկանում 1978 թվականի նախագահական ընտրություններում Ալեսանդրո Պերտինիի տարած հաղթանակը[6]։
1968-1994 թվականներին Քրաքսին եղել է Իտալիայի պատգամավորների պալատի կազմում՝ 5-ից մինչև 11-րդ գումարմանը։ 1983 թվականի օգոստոսի 4-ին՝ խորհրդարանական ընտրություններում ԻՍԿ-ի հարաբերական հաջողությունից հետո, նա կազմավորել է իր առաջին կառավարությունը, որին 1986 թվականի օգոստոսի 1-ին փոխարինելու է եկել Քրաքսիի երկրորդ կառավարությունը, որը մնացել է իշխանության ղեկին մինչև 1987 թվականի ապրիլի 17-ը[7]։ Երկրի կառավարման շրջանում Իտալիան դարձել է աշխարհի արդյունաբերական զարգացվածությամբ հինգերորդ երկիրը, սակայն ինֆլյացիան շատ արագ աճել և գերազանցել է պետական պարտքի համախառն ներքին արդյունքի մակարդակը։ Սակայն 1987 թվականին սոցիալիստները տանուլ են տվել ընտրությունները։
1992 թվականին 7 միլիոն լիրա կաշառք ստանալու համար ձերբակալվել է սոցիալիստ պատգամավոր Մարիո Կյեզան․ այդ սկանդալն անդրադարձել է ամբողջ կուսակցությանը։ Այն բանից հետո, երբ 1993 թվականին դատարանը դիմել է Քրաքսիին՝ դատական հետապնդման թույլտվության համար, վերջինս հրաժարական է տվել քարտուղարի պաշտոնից, իսկ Իսպանիայի Սոցիալիստական կուսակցությունը ծանր պարտություն է կրել Լոմբարդիայի տեղական ընտրություններում։ Պարզվել է, որ Քրաքսին հովանավորել է իր բազմաթիվ ընկերների բիզնեսիններին, այդ թվում՝ Սիլվիո Բերլուսկոնիի բիզնեսին։ Չնայած կուսակցության ֆինանսական խնդիրներին, Քրաքսին շքեղ ամառանոց է ունեցել Թունիսում և ապրել հռոմեական թանկարժեք «Ռաֆայել» հյուրանոցում։ 1994 թվականին Քրաքսին, ձգտելով խուսափել կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալությունից, փախել է Թունիս՝ ավտորիտար նախագահ Բեն Ալիի մոտ, որի իշխանության գալուն նա ժամանակին նպաստել է։ Քրաքսին հեռակա կարգով դատապարտվել է 27 տարվա ազատազրկման, որը կրճատվել է մինչև 9 տարի և 8 ամիս։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բետինոն ունեցել է մեկ դուստր՝ Քրաքսի Ստեֆանիան, որը 1960 թվականի հոկտեմբերի 25-ին։ Ստեֆանիան զբաղվել է քաղաքականությամբ, 2008-2011 թվականներին Բեռլուսկոնիի չորրորդ կառավարության արտաքին գործերի նախարարության կրտսեր պետքարտուղարն էր։ Նա է 2000 թվականի հունվարի 19-ին առաջինն է հայտանաբերել մահացած հոր մարմինը Համամետի վիլլայում[8]։
Ստեֆանիայի կրտսեր եղբայրը՝ Վիտորիոն, որի մականունը «Բոբո» էր, ծնվել է 1964 թվականի օգոստոսի 6-ին։ Նա քրոջ քաղաքական հակառակորդն էր, 2006-2008 թվականներին Պրոդիի երկրորդ կառավարությունում արտաքին գործերի նախարարության կրտսեր պետքարտուղարն էր[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ «Biografia di Bettino (Benedetto) Craxi»։ Cinquantamila giorni (իտալերեն)։ Corriere della Sera։ 2011-09-10։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-26-ին։ Վերցված է 2015-11-26
- ↑ «Craxi, Bettino»։ Dizionario di Storia (իտալերեն)։ Treccani։ 2010։ Վերցված է 2015-11-26
- ↑ «Bettino Craxi (Benedetto Craxi)»։ Portale storico (իտալերեն)։ Camera dei deputati։ Վերցված է 2016-04-21
- ↑ Giorgio Dell’Arti (2013-12-11)։ «Stefania Craxi»։ Cinquantamila giorni (իտալերեն)։ Corriere della Sera։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-07-ին։ Վերցված է 2016-04-21
- ↑ Giorgio Dell’Arti (2013-12-10)։ «Bobo Craxi»։ Cinquantamila giorni (իտալերեն)։ Corriere della Sera։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-07-ին։ Վերցված է 2016-04-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Craxi, Bettino»։ Enciclopedie on line (իտալերեն)։ Treccani։ Վերցված է 2015-11-26