Անվտանգության աջակցության միջազգային ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվտանգության աջակցության միջազգային ուժեր
Изображение логотипа
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
Ներառնում էISAF Joint Command?
Թվակազմ132 457 (2011 թվական)
ՇրաբՔաբուլ, Աֆղանստան
Ստեղծվեցդեկտեմբեր 2001
Լուծարվեցդեկտեմբեր 2014

Անվտանգության աջակցության միջազգային ուժեր (անգլ.՝ International Security Assistance Force; ISAF), ՆԱՏՕ-ի կողմից գլխավորվող միջազգային զորային կոնտինգենտ, որը գործում է Աֆղանստանի տարածքում 2001 թվականից։

Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի № 1386 բանաձևի համաձայն 2001 թվականի դեկտեմբերի 20-ին։ Նրանց ներկայությունը երկրում թալիբների ռեժիմի տապալումից հետո անհրաժեշտ էր աֆղանական Ժամանակավոր մարմնին Քաբուլում և մոտակա տարածքներում անվտանգության ապահովման համար։ Դա արվում էր նրա համար, որպեսզի Ժամանակավոր մարմինն, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխատակազմը գործեն անվտանգ պայմաններում[1]։

2003 թվականի օգոստոսից Անվտանգության աջակցության միջազգային ուժերն իրականացվում են ՆԱՏՕ-ի բլոկի կողմից։ 2014 թվականի վերջում զինված կոալիցիայի միջազգային ուժերին փոխարինեց ոչ մարտական «Որոշիչ աջակցություն» դաշինքի գործողությունը։ Պատերազմի ամբողջ ծանրությունն ընկել է աֆղանական բանակի վրա։

Գերագույն հրամանատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

դրոշ Անուն Լուսանկար լիազորությունների սկիզբ ծառայության ավարտ
1. Մեծ Բրիտանիա գեներալ-լեյտենանտ Ջոն ՄակԿոլ General Sir John McColl, Deputy Supreme Allied Commander Europe, NATO.jpg 2002 թվականի հունվարի 10 2002 թվականի հունիսի 20
2. Թուրքիա գեներալ-լեյտենանտ Հիլմի Ակին Զորլու 2002 թվականի հունիսի 20 2003 թվականի փետրվարի 10
3. Գերմանիա գեներալ-լեյտենանտ Նորբերտ վան Հեյսթ Van heyst 1024.jpg 2003 թվականի փետրվարի 10 2003 թվականի օգոստոսի 11
4. Գերմանիա գեներալ-լեյտենանտ Գյոց Գլիմերոթ 2003 թվականի օգոստոսի 11 2004 թվականի փետրվարի 9
5. Կանադա գեներալ-լեյտենանտ Ռիկ Հիլյե Rick Hillier in Colorado.png 2004 փետրվարի 9 2004 թվականի օգոստոսի 9
6. Ֆրանսիա գեներալ-լեյտենանտ Ժան Լուի Պի 2004 թվականի օգոստոսի 9 2005 թվականի փետրվարի 13
7. Թուրքիա գեներալ-լեյտենանտ Էտեմ Էրդագի 2005 թվականի փետրվարի 13 2005 թվականի օգոստոսի 5
8. Իտալիա բանակի գեներալՄաուրո դել Վեկյո 2005 թվականի օգոստոսի 5 2006 թվականի մայիսի 4
9. Մեծ Բրիտանիա բանակի գեներալ Դևիդ Ռիչարդս Gen. Sir David Richards at NATO Summit in Chicago May 20, 2012.jpg 2006 մայիսի 4 2007 թվականի փետրվարի 4
10. Ամերիկայի Միացյալ Նահանգներ բանակի գեներալԴեն ՄակՆիլ DanMcNeill.jpg 2007 թվականի փետրվարի 4 2008 թվականի հունիսի 3
11. Ամերիկայի Միացյալ Նահանգներ բանակի գեներալԴևիդ ՄակԿիրնան DavidMckiernan.jpg 2008 թվականի հունիսի 3 2009 թվականի հունիսի 15
12. Ամերիկայի Միացյալ Նահանգներ բանակի գեներալՍթենլի ՄակԿրիստալ StanleyMcChrystal.jpg 2009 թվականի հունիսի 15 2010 թվականի հունիսի 23
13. Ամերիկայի Միացյալ Նահանգներ բանակի գեներալ Դևիդ Պետրուես General David Petraeus.jpg 2010 թվականի հուլիսի 4 2011 թվականի հուլիսի 18
14. Ամերիկայի Միացյալ Նահանգներ ծովային հետևազորի կորպուսի հրամանատար Ջոն Ալեն John Allen ISAF.jpg 2011 թվականի հուլիսի 18 2013 թվականի փետրվարի 10
15. Ամերիկայի Միացյալ Նահանգներ ծովային հետևազորի կորպուսի հրամանատար Դանֆորդ Ջոզեֆ 2013 թվականի փետրվարի 10 2014 թվականի օգոստոսի 26
16. Ամերիկայի Միացյալ Նահանգներ բանակի գեներալՋոն Քեմփբել General John F. Campbell (ISAF).jpg 2014 թվականի օգոստոսի 26 2016 թվականի մարտի 2

Կառուցվածք և թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե ISAF-ի պատասխանատվության տարածքն ընդգրկում էր միայն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը։

2003 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Քաբուլի սահմաններից դուրս առաքելության ընդարձակման որոշում է կայացրել։ Ընդարձակումը կատարվում էր աստիճանաբար և ավարտվել է 2006 թվականի հոկտեմբերին, երբ Անվտանգության աջակցության միջազգային ուժերն իրենց վրա են վերցրել պետության ամբողջ տարածքի անվտանգության ապահովումը։ Աֆղանստանում թվաքանակի մեծացման նպատակն էր հանդիսանում «Թալիբան» ահաբեկչական շարժման ակտիվության զսպումն՝ աֆղաններին ժամանակ տալով իրենց ձեռքը վերցնել վերահսկողությունը երկրում։

2011 թվականի հունիսի 6-ին Անվտանգության աջակցության միջազգային ուժերի թվաքականը կազմում էր 132 457 զինծառայող (այդ թվում 90 հազար ամերիկացի), առաքելության մեջ մասնակցում էին 48 երկրներ[2]։

2012 թվականի սեպտեմբերի 21-ին ՆԱՏՕ-ի լրացուցիչ կոնտինգենտը ի դեմս ԱՄՆ-ի 33 հազար զինծառայողների, որն ուղարկվել էր Աֆղանստան երեք տարի ժամկետով, լքում է երկիրը։

2015 թվականի հունվարի 1-ին «Հարատև ազատություն» առաքելությունն ավարտվել է, այդ պատճառով կոալիցիոն զորքերի թվաքանակը զգալիորեն կրճատվել է։ Մասնավորապես, ամերիկյան խմբավորումը 2015 թվականի ամռան դրությամբ կազմում էր մոտ 11 հազար զինծառայող, ովքեր ներգրավված էին նոր, ոչ մարտական «Որոշիչ աջակցություն» առաքելության մեջ[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Полковник А. Соболев. Размещение в Афганистане Международных сил безопасности // "Зарубежное военное обозрение", № 1 (658), январь 2002. стр.8-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]