Սֆորցա ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սֆորցա ընտանիքի զինանշանը

Սֆորցա ընտանիք (իտալ.՝ Sforza, արտասանություն: [ˈsfɔrtsa]), Միլանում հիմնված Վերածննդի ժամանակաշրջանում Իտալիայում գերիշխող դիրք զբաղեցնող ընտանիք։ 15-րդ դարի կեսերին Վիսկոնտի ընտանիքից նրանք ձեռք բերեցին Միլանի դքսության տիտղոսը, որը մեկ դար հետո անցավ իսպանական Հաբսբուրգներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուցիո Ատտենդոլոյի մանրանկարը, 15-րդ դար

Լինելով գյուղական ազնվականներ՝ Սֆորցաները դարձել են կոնդոտյոր և օգտագործելով այդ ռազմական դիրքը՝ դարձել Միլանի ղեկավարներ։ Ինչպես Մեդիչիները Ֆլորենցիայում, այնպես էլ Սֆորցաները ղեկավարել են Միլանում։ Նրանց ղեկավարման օրոք քաղաք-պետությունը ծաղկել ու ընդլայնվել է։

Սֆորցա ընտանիքի հիմնադիրն է Մուցիո Ատտենդորոն (1369-1424 թթ.) (sforzare՝ ուժ գործադրել)։ Եղել է կոնդոտյոր Ռոմանյայում, ծառայել է Նեապոլի Վալուա ընտանիքի Անժուական ճյուղի թագավորներին և դարձել է կոնդոտյորներից ամենահաջողակ կառավարիչը։

Նրա որդին՝ Ֆրանչեսկո I ՍՖորցան, 1447 թվականին Վիսկոնտիների տոհմի վերացումից հետո ձեռք է բերել Միլանի դուքս (1450-1466 թթ.) տիտղոսը և ղեկավարել Միլանը։

Մուցիո Ատտենդոլոյի որդուց Ալեքսանդրո Սֆորցայից (1409-1473 թթ.) սկսած՝ ընտանիքն իշխել է նաև Պեզարոյում։ Սֆորցաները Պեզարոյում իշխել են մինչև 1519 թվականը, մինչև Գալեացցո Մարիա Սֆորցայի մահը։

Մուցիոյի երրորդ որդին՝ Բոզիոն (1411-1476 թթ.), հիմնադրել է Սանտա Ֆիորա ճյուղը և Սֆորցաները ղեկավարել են հարավային Տոսկանայի Սանտա Ֆիորա համայնքը մինչև 1624 թվականը։ Այս ընտանիքի անդամները նաև կարևոր եկեղեցական և քաղաքական դիրք են զբաղեցրել Պապական նահանգում և վերցնելով Սֆորցա Ցեզարինի անունը՝ 1674 թվականին տեղափոխվել Հռոմ։

Սֆորցան դարձել է Բորջիա ընտանիքի դաշնակիցը Լուկրեցիա Բուրջիայի և Ջիովաննի Սֆորցայի (Պեզարոյի Կոստանցո I-ի ապօրինի որդին) պայմանավորված ամուսնության (1493-1497 թթ.) միջոցով[1]։ Այս դաշինքը չի հաջողվել, քանի որ Բորջիան ամուսնությունը չեղյալ է հայտարարել, երբ այլևս Սֆորցաների կարիքը չունեին։

1499 թվականին Իտալական երկրորդ պատերազմի ժամանակ Ֆրանսիայի Լուի XII-ի բանակը Լյուդովիկո Սֆորցայից վերցրել է Միլանի ղեկավարումը (հայտնի է որպես «Ludovico il Moro»):

Երբ գերմանական թագավորական զորքերը ֆրանսիացիներին դուրս հանեցին Միլանից, Լոդովիկոյի որդին՝ Մաքսիմիլիան Սֆորցան, դարձավ Միլանի դուքս (1512-1515 թթ.) մինչև Ֆրանսիացիները Ֆրանցիսկ I-ի գլխավորությամբ վերադարձան ու բանտարկեցին նրան։

Միլանի դքսության Սֆորցա ընտանիքի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի քարտեզը 1494 թվականին: Ներդիրը ցույց է տալիս Վիսկոբտիների կողմից ղեկավարվող և Սֆորցա ընտանիքի ժառանգած Միլանի դքսությունը
  • Ֆրանչեսկո I Սֆորցա, 1450-1466 թթ.
  • Գալեացցո Մարիա Սֆորցա, 1466-1476 թթ.
  • Ջան Գալեացցո Սֆորցա, 1476-1494 թթ.
  • Լյուդովիկո, 1494-1499 թթ.
  • Լյուդովիկո (վերականգնվել է պաշտոնում) 1500 թ.
  • Մասիմիլիանո Սֆորցա, 1512-1515 թթ.
  • Ֆրանչեսկո II Սֆորցա, 1521-1535 թթ.

Պեզարոյի և Գրադարայի Սֆորցա կառավարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեսանդրո Սֆորցա
  • Կոստանցո I Սֆորցա
  • Ջիովանի Սֆորցա
  • Կոստանցո II Սֆորցա
  • Գալեացցո Սֆորցա

Սֆորցա ընտանիքի տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սֆորցա ընտանիքի տոհմածառը

  • Մուցիո Սֆորցա, սիրուհուց՝ Լուչիա դա Տորսանոյից ունեցել է 7 ապօրինի որդիներ
    • որդի՝ Ֆրանչեսկո I Սֆորցան ամուսնացել է Բիանկա Մարիա Վիսկոնտիի հետ
      • որդի՝ Գալեացցո Մարիա Սֆորցա, սիրուհին՝ Լուկրեցիա Լանդրիանի
        • դուստր՝ Բիանկա Մարիա Սֆորցա (1472-1510), Սրբազան Հռոմեական կայսր Մաքսիմիլիան I-ի երկրորդ կինը
        • որդի՝ Ջան Գալեացցո Սֆորցա (1469-1494), ամուսնացել է Իզաբելա Արագոնացու հետ
          • որդի՝ Ֆրանչեսկո II Սֆորցա, անվանական դուքս Լոդովիկո Մարիայի ռեգենտության օրոք
          • դուստր՝ Բոնա Սֆորցա (1494-1557), Սիգիզմունդ I Ծերի երկրորդ կինը[2]
          • դուստր՝ Օպպոլիտա Մարիա Սֆորցա (1493-1501)
        • ապօրինի դուստր՝ Կատերինա Սֆորցա, ամուսնացել է Ջիովաննի դե Մեդիչի իլ Պոպոլանոյի հետ
      • որդի՝ Լոդովիկո Սֆորցա (Moor) (1451-1508)
        • որդի՝ Մասիմիլիանո Սֆորցա
        • որդի՝ Ֆրանչեսկո II Մարիա Սֆորցա
        • ապօրինի դուստր՝ Բիանկա Սֆորցա {1483-1496}, ամուսնացել է Գալեացցո Սանսևերինոյի հետ
        • ապօրինի որդի՝ Ջիովաննի Պաոլո I Սֆորցա (1497-1535), Կարավաջոյի մարկիզ
      • որդի՝ Ասկանիո Սֆորցա (1444-1505), կարդինալ
      • դուստր՝ Իպպոլիտա Մարիա Սֆորցա (1446-1484), ամուսնացել է Նեապոլի թագավոր Ալֆոնս II-ի հետ
    • որդի՝ Ալեսանդրո Սֆորցա, Պեզարոյի առաջին լորդը
      • որդի՝ Կոստանցո I Սֆորցա
      • որդի՝ Գալեացցո Սֆորցա, Պեզարոյի վերջին Սֆորցա կառավարիչ
      • որդի՝ Ջիովաննի Սֆորցա (1466-1510), Լուկրեցիա Բորջիայի առաջին ամուսինը
        • որդի՝ Կոստանցո II Սֆորցա (Ջիովաննի Մարիա)
    • Բոզիո (Կոտինյոլայի կոմս, Կաստել Արկուատոյի լորդ)

Հայտնի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Դիմանկար Կապը Սֆորցա ընտանիքի հետ
Մուցիո Ատտենդոլո Սֆորցա ընտանիքի հիմնադիր
Ֆրանչեսկո Սֆորցա Մուցիո Ատտենդոլոյի որդին, Միլանի առաջին Սֆորցա կառավարիչը
Բիանկա Մարիա Վիսկոնտի Ֆրանչեսկո I Սֆորցայի կինը
Գալեացցո Մարիա Սֆորցա Ֆրանչեսկո I Սֆորցայի և Բիանկա Մարիա Վիսկոնտիի որդին, Միլանի դուքս
Ջան Գալեացցո Սֆորցա Գալեացցո Մարիա Սֆորցայի որդին
Բոնա Սֆորցա, Լեհաստանի թագուհի Ջան Գալեացցո Սֆորցայի դուստրը
Բիանկա Մարիա Սֆորցա Գալեացցո Մարիա Սֆորցայի և Հռոմեական կայսր Մաքսիմիլիան I-ի դուստրը
Աննա Սֆորցա Գալեքացցո Մարիա Սֆորցայի դուստրը և Ալֆոնսո I դ՛Էստե
նրա իրավահաջորդն է տխրահռչակ Լուկրեցիա Բորջիան
Կատերինա Սֆորցա Գալեքացցո Մարիա Սֆորցայի ապօրինի դուստրը, Միլանի դուքս
Լոդովիկո Սֆորցա Ֆրանչեսկո I Սֆորցայի և Բիանկա Մարիա Վիսկոնտիի որդին, Միլանի դուքս
Բեատրիչե դ՛Էստե Լոդովիկո Սֆորցայի կինը
Մասիմիլիանո Սֆորցա Լոդովիկո Սֆորցայի որդին, Միլանի դուքս
Ֆրանչեսկո II Սֆորցա Լոդովիկո Սֆորցայի որդին, Միլանի դուքս
Ջիովաննի Պաոլո I Սֆորցա Լոդովիկո Սֆորցայի ապօրինի որդին, Կարավաջոյի առաջին մարկիզը

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ուրբաթ 13» հեռուստասերիալի անիծված իրերից «Սֆորցա ձեռնոցը» պատկանել է ընտանիքին
  • Թոմաս Հարիսի Հանիբալ Լեկտոր կերպարը Սֆորցա ընտանիքի հետնորդ է
  • «Երրորդության արյուն» անիմեում Միլանի կարդինալներից և դսքուհիներից մեկի անունը Կատերինա Սֆորցա է
  • Կատերինա ՍՖորցան հայտնվել է Assassin's Creed 2 և դրան հաջորդող Assassin's Creed: Brotherhood վիդեո խաղերում
  • Սֆորցա ընտանիքը հիշատակվում է Բորջիա ընտանիքի մասին երգում բրիտանական «Սոսկալի պատմություններ» հեռուստածրագրում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]