Ֆրանչեսկո Ռեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox med.png
Ֆրանչեսկո Ռեդի
իտալերեն՝ Francesco Redi
Francesco Redi, founder of experimental biology.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1626(1626-02-18)[1][2][3][…]
ԾննդավայրԱրեցո, Տոսկանա, Իտալիա[2][4]
Մահացել էմարտի 1, 1699(1699-03-01)[2] (73 տարեկան)
Մահվան վայրՊիզա, Տոսկանա, Իտալիա[2][4]
ՔաղաքացիությունFlag of the Grand Duchy of Tuscany with Great Coat of arms.svg Տոսկանայի Մեծ դքսություն
ԿրթությունՊիզայի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, կենսաբան, բանաստեղծ, նկարիչ, միջատաբան, parasitologist, բնագետ և գիտնական
ՈւսուցիչRemigio Cantagallina?
ԱշակերտներAnton Maria Salvini?
ԱշխատավայրՖլորենցիա
ԱնդամակցությունԱկադեմիա դելա Կրուսկա, Accademia del Cimento? և Academy of Arcadia?
Կայքfrancescoredi.it
Commons-logo.svg Francesco Redi Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Ռեդի (իտալերեն՝ Francesco Redi, փետրվարի 18, 1626(1626-02-18)[1][2][3][…], Արեցո, Տոսկանա, Իտալիա[2][4] - մարտի 1, 1699(1699-03-01)[2], Պիզա, Տոսկանա, Իտալիա[2][4]), իտալացի (տոսկանացի) բժիշկ և բնագետ։ Կրթություն է ստացել Պիզայում՝ փիլիսոփայության և բժշկության ոլորտներում։ Ֆերդինանդո II Մեդիչի դուքսի օրոք ծառայել է որպես Տոսկանական արքունիքի գլխավոր բժիշկ և դքսության գլխավոր դեղագործ։

Գիտական ​​գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ֆրանչեսկո Ռեդիի արձանը Ֆլորենցիայի Ուֆֆիցիում (Piazzale degli Uffizi): Նրա ոտքերի մոտ Տասկանայում գտնվող Բաքոսի պատճենն է:

Նա հիմնել է կենսաբանության պատմության մեջ առաջին փորձերը՝ հերքելով Արիստոտելի գաղափարները կյանքի ինքնածնության վերաբերյալ։ Փորձնականորեն ապացուցել է փտած մսից ճանճերի ինքնածնության անհնարինությունը (փտած մսով ամանների մի մասը շղարշով փակելով՝ նա կարողացավ կանխել ճանճերի ձվադրումը)։ Փորձերի արդյունքները հրատարակվել են 1668 թվականին՝ «Փորձեր միջատների ծագման վերաբերյալ» աշխատության մեջ (իտալերեն՝ Esperienze Intorno alla Generazione degl'Insetti): Հայտնի է նաև օձի թույնի և մակաբույծների (որդերի) հետազոտություններով։

Կարլո Ռոբերտո Դատիի հետ միասին կատարել են առաջին ուսումնասիրությունը ակնոցի գյուտի պատմության վերաբերյալ[5]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1655 թվականից մասնակցել է Դելլա Կրուսկա ակադեմիայի աշխատանքներին և հրատարակված իտալալեզու բառարանի երրորդ հրատարակության նախապատրաստմանը։ Եղել է Արկադիական ակադեմիայի առաջին անդամներից մեկը։ Նա հրատարակել է մի շարք բանաստեղծական աշխատություններ, որոնցից ճանաչում ունի «Բաքոսը Տոսկանայում» բանաստեղծությունը (իտալերեն՝ Bacco in Toscana, 1685):

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ Ռեդիի անվանվել են.

  • խառնարան Մարսի վրա
  • կենդանաբանության իտալական ամսագիր Redia
  • թունաբանության միջազգային հասարակութուն մրցանակ (International Society on Toxinology) — Redi Award
  • եվրոպական վիպերի ենթատեսակներ Vipera aspis francisciredi

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bucchi G., Mangani L. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016. — Vol. 86.
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  5. Пите Джеймс, Ник Торп «Личные вещи и украшения» // Древние изобретения = Ancient Inventions. — Мн.: ООО "Попурри", 1997. — С. 356. — 768 с. — ISBN 985-438-139-0

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andrea Corsini, "Sulla vita di Francesco Redi. Nuovo contributo di notizie," Rivista di storia delle scienze mediche e naturali, 13 (1922), 86-93.
  • Ugo Viviani, Vita ed opere inedite di Francesco Redi, 3 vols., (Arezzo, 1924-1931).
  • Luigi, Belloni, "Francesco Redi, biologo," in Celebrazione dell'Accademia de Cimento nel tricentenario della fondazione, Dormus Galileiana, 19 Giugno 1957, (Pisa, 1958), pp. 53–70.
  • Paula Findlen, "Controlling the Experiment: Rhetoric, Court Patronage and the Experimental Method of Francesco Redi," History of Science, 31 (1993), 35-64.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]