Ինքնածնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ինքնածնություն (անգլ.՝ Spontaneous generation), կենդանի էակների ինքնաբուխ ծագումը անկենդան նյութերից, ընդհանուր առմամբ, կենդանի նյութի ինքնաբուխ առաջացումը անկենդան նյութից։ Ներկայումս ընդունված է, որ ամբողջական կենդանի օրգանիզմների ծագումն անհնար է։ Կենդանի նյութի առաջացումը անկենդանից, ըստ երևույթին, ժամանակակից շրջակա միջավայրի պայմաններում գործնականորեն անհնար է։ Այնուամենայնիվ, գիտության մեջ ակտիվորեն քննարկվում են կյանքի ծագման հնարավոր սցենարները Երկրի[1] գոյության վաղ փուլերում։

Ինքնածնության տեսության զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներից ի վեր մարդկությունը բավականին պարզորեն էր լուծում կյանքի ծագման հարցերը։ Այն փաստը, որ կենդանի կամ ծայրահեղ դեպքում ցածրագույն ներկայացուցիչները ընդունակ են առաջանալ ինքնուրույն՝ բառացիորեն ոչնչից, կասկած չուներ։ Տեղեկություններ այն մասին, թե ինչպես են տարբեր կենդանի էակներ առաջանում ջրից, կեղտից և փծաց մնացորդներից, կարելի է գտնել հին չինական և հնդկական ձեռագրերում։ Այդ մասին խոսում են նաև եգիպտական հիերոգլիֆները և հին Բաբելոնի սեպագիր գրերը։ Օրինակ՝ Հին Եգիպտոսի ժողովուրդը հավատում էր այդ ժամանակվա գոյություն ունեցող պնդմանը, որ գորտերը, դոդոշները, օձերը և նույնիսկ ավելի մեծ կենդանիներ, օրինակ, կոկորդիլոսները, ծնվում են ոչ այլ ինչից, քան Նեղոսի ափերին մնացած տիղմի մի շերտից նրա սեզոնային վարարումներից հետո։ Իսկ Հին Չինաստանում մարդիկ ենթադրում էին, որ ուտիճն առաջանում էր ինքնուրույն բամբուկի երիտասարդ շիվերից։ Ավելին, այդ գործընթացում մեծ նշանակություն էր տրվել ջերմությանը, խոնավությանը և արևի լույսին։ Բաբելոնում մարդիկ հավատում էին, որ որդերը ջրանցքներում հայտնվում են ինքնուրույն։

Անտիկ աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի օրգանիզմների անկենդան օրգանիզմներից ինքնաբուխ ծագման վերաբերյալ համոզմունքն ընդունված էր Հին Հունաստանի և Հռոմի փիլիսոփաների կողմից։ Ակնհայտ է, որ ի տարբերություն արևելյան քաղաքակրթությունների, որոնց համար հատկանշական էր կյանքի ծագման աստվածաբանական մեկնաբանությունը, Հին Հունաստանում առկա էին նախաԷվոլյուցիոն գիտական տեսությունների էմպիրիզմ և կրոնական ենթատեքստի գրեթե լիակատար բացակայություն։ Ինչ-որ մի պահի որոշակի տեսական հիմք սկսեց դրվել ինքնածնության գաղափարի տակ՝ դա մեկնաբանելով մատերիալիստական կամ իդեալիստական ​​դիրքերից։

Օրինակ՝ հին հունական փիլիսոփա Թալես Միլեթացին (մ.թ.ա. VIIդարի սկիզբ -VI դարի վերջ), հավատարիմ մնալով տարերային-մատերիալիստական ​​դիրքերին, ենթադրում էր, որ կյանքը մատերիային բնորոշ հատկություն է։ Նա ենթադրում էր, որ աշխարհում ամեն ինչ կազմված է բազմաթիվ մանրագույն անբաժանելի մասերից՝ ատոմներից, իսկ կյանքը ծագում է բնության ուժերի փոխազդեցությունների շնորհիվ, օրինակ՝ կրակի ատոմների և խոնավ հողի փոխազդեցության շնորհիվ։

Իսկ հին հունական փիլիսոփա-մատերիալիստ Էմպեդոկլեսը (մ.թ.ա.485—425 թվականներ) համարում էր, որ աշխարհի առաջին կենդանի օրգանիզմները ծագել են գետի տիղմի մեջ Երկրի ներքին ջերմության ազդեցության տակ։ Հետևելով բույսերին՝ հայտնվում են կենդանիների մասեր, որոնց միացությունից, հետագայում ծագեցին առաջին կենդանական օրգանիզմները։ Կապն ինքնին եղել է այսպես՝ «սիրո ուժով դրդված, այդ մասերը փնտրում էին մեկը մեկին, ընդ որում հատվածների միաձուլումը կատարվում էր պատահաբար, ուստի ձևավորվեցին մարդկային գլուխներով, կենդանիների տեսքով հրեշներ՝ բազմագլուխ էակներ և այսպես շարունակ։ Բայց այս տգեղ արարածները, ըստ Էմպեդոկլեսի ուսմունքի, ունակ չէին շարունակական գոյության և թշնամու կամոք պետք է ոչնչանային՝ տեղ զիջելով ավելի ներդաշնակ կառուցվաքով օրգանիզմներին։ Ժամանակի ընթացքում, Սիրո և Թշնամության օրենքների համաձայն ստացվեցին շրջակա միջավայրին հարմարեցված և վերարտադրության ունակ ձևեր»։

Արիստոտելը նշում էր, որ ծովային խեցիավորները ինքնաբուխ ձևավորվում են ավազի մեջ:

Կյանքի ինքնաբուխ ծագման տեսությանը հակառակ՝ իդեալիստական ​​մոտեցմանը հավատարիմ մնաց Պլատոնը (մ.թ.ա. 428-347 թվականներ)։ Նա գտնում էր, որ ինքնըստինքյան բուսական և կեդանական մատերիան ոչ մի դեպքում չի համարվում կենդանի։ Կենդանի նա համարվում է միայն այն բանից հետո, երբ անմահ հոգին՝ «Պսիքեն» ներթափանցում է նրա մեջ։ Պլատոնի այդ գաղափարն ավելի քան կենսունակ էր երևում։ Իր գրություններում Արիստոտելը մեջբերում է կենդանի էակների ինքնաբուխ ծագման անթիվ «փաստեր»։ Այս «փաստերի» ներքո Արիստոտելը նույնիսկ բերել է որոշակի տեսական հիմնավորում. նա պնդում էր, որ կենդանի էակների հանկարծակի ծնունդն առաջացել է ոչ այլ ինչով, քան ինչ-որ հոգևոր սկզբունքի ազդեցությամբ նախկինում անկյանք նյութի վրա։ Բայց միևնույն ժամանակ, Արիստոտելը արտահայտում է բավականին առողջ մտքեր, որոնք իրոք մոտ են էվոլյուցիոն տեսությանը. «Բացի այդ հնարավոր է, որ ժամանակ առ ժամանակ որոշ մարմիններ վերածվեն մյուսների, և դրանք, իրենց հերթին քայքայվեն, ենթարկվեն նոր վերափոխումների, և այդպիսով զարգացումը և քայքայումը հավասարակշռեն միմյանց»։ Հարկ է նշել նաև, որ Արիստոտելը առաջին գիտնականն էր, ով արտահայտեց «էակների սանդուղք» գաղափարը։ Ահա, թե ինչպիսին էր Արիստոտելի «սանդուղքը». 1) Մարդ, 2) Կենդանիներ, 3) Զոոֆիտներ, 4) Բույսեր, 5) Անօրգանական նյութ։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատոնը խոսում էր այն մասին, որ «կենդանի էակները կարող էին ծագել հողից ոչ միայն անցյալում, այլև ծագում են հիմա քայքայման գործընթացում»։ «Կենդանածին հոգու» և «կենարար ուժի» մասին գաղափարները համարվեցին չստացված, քանի որ գլուխ բարձրացավ քրիստոնեությունը, ենթադրյալ ստեղծման միասնական գործողությամբ։ Բացի այդ, ամբողջ գիտական ​​գործունեությունը գտնվում էր եկեղեցու հսկողության տակ, ինչը բնավ չի նպաստում արդյունավետ գիտական ​​ստեղծագործական գործունեությանը և օրգանական աշխարհի բնագավառում նոր ձեռքբերումների ի հայտ գալուն։

Օգոստինոս Երանելին (մ.թ. 354-430 թվականներ) գտնում էր, որ «Աստված կարող է ստիպել նրանց ծնվել սերմից կամ առաջանալ անկենդան նյութից, որտեղ տնկվում են անկենդան «հոգևոր սերմերը»։ Այսպիսով, Օգոստինոսը մշակեց «ծագման ուժի» աստվածաբանական ուսմունքը։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ձեռք բերելով կրոնական ենթատեքստ, և բացի այդ ոչ ճիշտ միտքը ինքնածնության վերաբերյալ կորցրեց բոլոր իմաստները։ Չնայած այն շարունակում էր զարգանալ և ամրապնդվել է նոր և նոր «փաստերով»։ Հոլանդացի գիտնական Յան Բապտիստա վան Հելմոնտը առաջարկել է մկների ստացման այս բաղադրատոմսը. «բաց սափորը պետք է լցնել աղտոտված ներքնազգեստով և ավելացրեք որոշակի քանակությամբ ցորեն, և մոտ 3 շաբաթ անց մկնիկ կհայտնվի. քանի որ սպիտակեղենի մեջ եղած խմորիչը ներթափանցում է ցորենի կեղևով և ցորենը վերածում է մկան»։ Իսկ Թովմա Աքվինացին, լինելով միջնադարյան հայտնի դիվանագետ, ենթադրում էր, որ մակաբույծների և գյուղատնտեսությանը վնասակար այլ կենդանիների մեծամասնությունը ծնվում է սատանայի կամքով, ով ձգտում է այդպիսի նուրբ եղանակով վնասել մարդկանց։ «Նույնիսկ այն որդերը, որ դժոխքում տանջող են մեղավորներին, ծագում են այնտեղ իրենց մեղքերի քայքայման արդյունքում»։

Վերածնության դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարում կենդանի օրգանիզմների ինքնածնության տեսությունը հասավ իր գագաթնակետին։ Վերածննդի շրջանում գիտական ​​աշխարհում ակտիվորեն տարածվեց հրեականությունից փոխառված գոլեմի կամ հոմունկուլուսի մասին լեգենդը, արհեստականորեն ստեղծումը կավից, հողից կամ այլ անկենդան նյութից` մարդու կախարդական կախարդանքների և ծեսերի շնորհիվ։ Պարացելսը (1493-1541) առաջարկել է հոմունկուլուս պատրաստելու հետևյալ բաղադրատոմսը. «վերցրեք «հայտնի մարդկային հեղուկը» (սերմնահեղուկը) և թողեք քայքայվի առաջին 7 օրվա ընթացքում կնքված դդումի մեջ, այնուհետև՝ քառասուն շաբաթվա ընթացքում ձիու ստամոքսում, ամեն օր ավելացնելով մարդու արյունը»։ Եվ արդյունքում « կլինի իրական կենդանի երեխա՝ ունենալով բոլոր անդամները, ինչպես կնոջից ծնված երեխան, բայց միայն շատ փոքր հասակի»։

Ինքնածնության տեսության հերքումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Ռեդիի փորձերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Ռեդիի 1668 թվականին կատարված փորձի ժամանակակից մատուցում աբիոգենեզի վերաբերյալ: Ճանճերը ձևավորվում են մսի վրա՝ բաց տարրայում (ձախից), բայց ոչ փակ տարրայում (աջից):

Տուսկանացի բժիշկ Ֆրանչեսկո Ռեդին (1626-1697) առաջին մարդն էր, ով փորձնականորեն ապացուցեց ինքնածնության տեսության սխալականությունը։ Նա կատարեց մի շարք փորձեր, որոնք ապացուցում էին, որ ճանճերը, հակառակ այն ժամանակվա գերակշիռ կարծիքի, չեն կարող ինքնուրույն ծագել փտած մսում։ Ռեդին վերցրեց երկու կտոր միս, դրանք դրեց կավե ամանների մեջ։ Բայց նա ամմաներից մեկը ծածկեց շղարշով, իսկ մյուսները՝ ոչ։ Որոշ ժամանակ անց նա հեռացրեց շղարշը, բայց մսի մեջ ո՛չ ճանճեր կային, ո՛չ էլ նրանց թրթուրները այն դեպքում, երբ մյուսներում նրանք կային։ Դրանից ելնելով՝ գիտնականը տվեց միանգամայն տրամաբանական եզրակացություն. «ճանճերը նստում են փտած միսի վրա և դրա մեջ թրթուրներ են դնում, ինչի արդյունքում նոր ճանճեր են ծնվում։ Նրանք ծնվել են, ոչ թե հայտնվում ինքնուրույն»։

Ռեդիի փորձը լրջորեն ցնցեց կյանքի ինքնածնության գերակշռող գաղափարը։ Այնուամենայնիվ, նրա եզրակացություններն անմիջապես չեն ընդունվել գիտության և հասարակության կողմից։ Դա ինքնածնության տեսությունը հերքելու երկար ու դժվարին ճանապարհի միայն առաջին քայլն էր, քանի որ նույնիսկ ինքը` Ռեդին «... այլ դեպքերի առնչությամբ, նա լիովին ընդունում էր ինքնածնության հնարավորությունը, oրինակ, նա հավատում էր, որ աղիքային ու բնափայտային որդերը առաջանում են ինքնուրույն՝ փչող նյութերից»։ Վիճաբանությունն այսպիսով չավարտվեց, քանի որ Ռեդին միայն ապացուցեց մեկ քայլը, բայց նա չհաստատեց տեսությունը։

Սպալանցանիի փորձերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալացի գիտնական և քահանա Լուձարո Սպալանցանին (1729-1799) իր գիտական ​​գործունեության հենց սկզբից համոզված էր ինքնածնության տեսության անհեթեթության մեջ։ Նա ենթադրում էր, որ յուրաքանչյուր կենդանի էակի ծննդյան ժամանակ պետք է լինի որոշակի օրենք և կարգ, որոշակի միջոց և իմաստ։

Սպալանցանին ուշադիր ուսումնասիրեց Ռեդիի գործերը և հիանալով նրա փորձերով՝ մտադրվեց ամեն գնով կրկնել դրանք, բայց ոչ թե ճանճերի թրթուրների օրինակով, այլև մանրադիտակային կենդանիների օրինակով։ Եվ նա անցավ իր մշակած ծրագրի ի կատար ածմանը։

Միևնույն ժամանակ, մեկ այլ քահանա և բնագետ, Ջ. Նիդհեմը, որը ծագումով Անգլիայից էր (1713-1781), արժանացել էր Թագավորական հասարակության ուշադրությանը գառան մսաջրով կատարված իր փորձերի համար, որոնցում, ինչպես նա էր պնդում, ինքնըստինքյան կարող են առաջանալ մանրադիտակային օրգանիզմներ։ Նա եփեց գառան մսաջուրը, լցրեց այն մի անոթի մեջ, փակեց այն խցանով և ճշգրտության համար կրկին տաքացրեց, մի քանի օր սպասեց, իսկ հետո մանրադիտակի տակ ուսումնասիրեց մսաջուրը։ Ի մեծագույն ուրախություն իրեն, մսաջուրը վխտում էր միկրոբներով։ Նշանակում է կենդանի օրգանիզմների ծագումը անկենդան նյութից, այնուամենայնիվ, հնարավոր է։

Տեղեկանալով այս փորձերին՝ Սպալանցանին հանգեց անորոշության և վերջիվերջո եկավ այն եզրակացության, որ նա պարզապես ամուր չէր խցանել մսաջրով անոթը և բավականաչափ երկար ժամանակ չի եռացրել այն, այդ դեպքում մսաջրում կարող են պահպանվել մանր կենդանիներ։ Այնուհետև Սպալանցանին անցկացրեց մի շարք հետազտություններ, որոնք ապացուցում էին, որ Նիդհեմը սխալ է։ Նա վերցրեց մի քանի սրվակներ՝ լցված սերմերի թուրմով, որոնց մի մասը փակվեց խցանով, իսկ մյուսները` զոդեց այրիչի կրակի վրա։ Մի մասը նա եռացրեց մեկ ժամ, իսկ մյուսները տաքացրեց ընդամենը մի քանի րոպե։ Մի քանի օր անց Սպալանցանին հայտնաբերեց, որ այն սրվակներում, որոնք զոդված և լավ եռացված էին, մանր կենդանիներ չկային, նրանք հայտնվում էին միայն այն սրվակների մեջ, որոնք զոդված և երկար ժամանակ եռացրած չէին, ավելին, ամենայն հավանականությամբ, նրանք այնտեղ էին ներթափանցում օդից կամ գոյատևում էին եռալուց հետո, բայց ինքնուրույն չէին ծագում։ Այսպիսով, Սպալանցանին ոչ միայն ապացուցեց ինքնածնության հայեցակարգի անհիմն լինելը, այլև բացահայտեց մանրագույն օրգանիզմների առկայությունը, որոնք կարող են գոյատևել կարճ` մի քանի րոպեով տևողությամբ եռալուց հետո։

Միևնույն ժամանակ Նիդհեմը թիմակցեց Բյուֆոնի հետ, և նրանք միասին առաջ քաշեցին Ստեղծող ուժի մասին վարկած՝ որոշակի կենծին տարր, որը պարունակվում է գառան արգանակի և սերմերի թուրմի մեջ և կարողանում է ստեղծել կենդանի օրգանիզմներ անկենդան նյութերից։ Նրանք պնդում էին, որ Սպալանցանին սպանում է Ստեղծող ուժը, երբ ժամերով եռացնում է իր սրվակները, և միանշանակ բնական է, որ մանր կենդանիները չեն կարող հայտնվել այնտեղ, որտեղ չկա այդ ուժը։ Գիտական ​​աշխարհը լիովին հարմարվել էր այս նոր հայեցակարգին, քանի որ այն օգնել է վերականգնելու ինքնածնության ցնցված, բայց այդքան մոտ ու ծանոթ տեսությունը։ Բայց Սպալանցանին զայրացած էր. չէ՞ որ Նիդհեմը և Բյուֆոնը ոչինչ փորձնականորեն չապացուցեցին, նրանք ընդհանրապես ոչ մի ապացույց չէին ներկայացնում ի պաշտպանություն իրենց տեսության, նրանք պարզապես զբաղվում էին շատախոսությամբ և անօգուտ փիլիսոփայական հիմնավորումներով։ Եվ ամենավատն այն է, որ ամբողջ գիտական ​​աշխարհը սատարեց նրանց։ Բայց Սպալանցանին չհանձնվեց։ Նա որոշեց վիճարկել Նիդհեմի և Բյուֆոնի վարկածը։ Իր փորձերից հիմք վերցնելով նրանց այն գաղափարը, որ Ստեղծող Ուժը պարունակվում է սերմերում, նա ավելի շատ տարբեր սերմեր էր հավաքում սրվակների մեջ և մի կերպ ծածկելով խցանով՝ մի քանի ժամ եռացնում այդ սերմերը։ Ըստ Նիդհեմի փաստարկի՝ այս ընթացակարգը ենթադրաբար պետք է սպաներ Ստեղծող ուժը, բայց Սպալանցանին, իրականում բազում միկրոօրգանիզմներ գտավ եռավցած թուրմի մեջ, որոնք այնտեղ էին ներթափանցել օդից։ Էլ ավելի մեծ հավաստիության համար նա կրկնեց փորձը՝ պարբերաբար տապակել իր սերմերը։ Արդյունքը կրկնվեց, հետևաբար, որևէ Ստեղծող ուժի մասին խոսք լինել անգամ չէր կարող։ Սպալանցանին հայտարարեց իր փորձերի արդյունքների մասին ամբողջ Եվրոպայում, և նրան սկսեցին լրջորեն լսել։

Բայց Նիդհեմը և Բյուֆոնը չէին ցանկանում լքել կռվի հարթակը։ Նրանք հայտարարեցին, որ Ստեղծող ուժն ունակ է դիմակայել բարձր ջերմաստիճանի, բայց նրան անհրաժեշտ է առաձգական օդը, որից Սպալանցանին զրկում է այն ժամանակ, երբ փակում է սրվակները։

Դրան ի պատասխան՝ Սպալանցանին անցկացրեց ևս մեկ փայլուն փորձ. նա հալեց հատուկ սրվակը շատ նեղ վզիկի հետ, այնպես, որ դրա զոդման վրա ծախսված ջերմությունը «դուրս չմղի» առաձգական օդը, և ճնշումը շշի ներսում և դրանից դուրս մնա նույնը։ Համոզվելով, որ չնայած առաձգական օդի մեծ քանակության առկայությանը, մանրադիտակային կենդանիները դեռ չեն հայտնվել թուրմի մեջ, Սպալանցանին տոնեց հաղթանակը։ Սակայն Սպալանցանին չցանկացավ կանգ առնել՝ հասնելով այստեղ։

Սպալանցանիին շարունակում էր անհանգստացնել միկրոօրգանիզմների բազմացման վերաբերյալ հարցը։ Դիտելով դրանք մանրադիտակի միջոցով՝ նա բազմիցս տեսել է մանր կենդանիների, որ իրար են միանում, բայց նրան երբեք չի հաջողվել տարբերակել բաժանման գործընթացը։ Ավելի ուշ այս գործընթացը հայտնաբերվեց մեկ այլ գիտնականի, և Սպալանցանին հիացավ այս հայտնագործությամբ։

Միևնույն ժամանակ, անգլիացի Էլլիսը առաջ քաշեց վարկած, որ միկրոօրգանիզմները ընդհանրապես երկու կեսի չեն բաժանվում, այլ բազմանում են ինչպես բոլոր կենդանի օրգանիզմները՝ կենդանածնությամբ։

Այսպիսով, Լուձարո Սպալանցանին կատարել է մի շարք կարևոր հայտնագործություններ, որոնք ծառայել են որպես հիմնական ցացանիշ ինքնածնության տեսության թագազրկման ճանապարհին և առհասարակ մանրէաբանության զարգացման ուղու վրա։

Լուի Պաստյորի փորձերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաստյորի փորձը: Նա ստեղծել է S-աձև վզկիկով սրվակ:

Լուի Պաստյորին, ինչպես այդ ժամանակների գիտնականների մեծ մասին, անհանգստացնում էր կենդանի էակների ծագման հարցը, որի ուսումնասիրության համար նա այդքան ժամանակ և ջանք էր նվիրել։ Նա կրկնեց Սպալանցանիի փորձերը, բայց ինքնածնության տեսության կողմնակիցները պնդում էին, որ մանրադիտակային կենդանիների ինքնածնության համար անհրաժեշտ է բնական, չտաքացված օդը, քանի որ ջերմությունը սպանում է «կենարար» կամ «պտղաբեր» ուժը։ Բացի այդ, նրանք պնդում էին, որ փորձի մաքրության համար անհրաժեշտ էր, որ անոթի մեջ, որտեղ գտնվում էր չտաքացված օդը, չներթափանցեին խմորասնկեր։ Առաջադրանքը Պաստյորին թվում էր չկատարված։

Բայց շուտով ֆրանսիացի գիտնական Անտուան ​​Բալարայի օգնությամբ, ով ամբողջ աշխարհին հայտնի է բրոմի հայտնաբերմամբ, նրան հաջողվեց ելք գտնել այդ դժվարին իրավիճակից։ Պաստյորը հրահանգեց իր օգնականներին պատրաստել շատ անսովոր փորձանոթ. նրանց վզիկները երկարացած և թեքված էին ներքև՝ կարապի պարանոցի նման (S-աձև), Բալարան առաջարկեց այս գաղափարը և առաջին փորձանմուշը փորձեց կրակի վրա։ Այդ փորձանոթի մեջ նա լցրեց մսաջուր, եռացրեց այն, և առանց փորձանոթը փակելու թողեց մի քանի օր։ Ժամանակահատվածի ավարտից հետո արգանակում ոչ մի կենդանի միկրոօրգանիզմ չէր հայտնվել՝ չնայած այն հանգամանքին, որ չտաքածված օդն ազատորեն ներթափանցում էր փորձանոթի բաց վզիկից։ Պաստյորը դա բացատրել է այն փաստով, որ օդում պարունակվող բոլոր մանրէները պարզապես կուտակվում էին նեղ պարանոցի պատերին և չեն հասնում սննդարար միջավայրին։ Նա հաստատեց իր խոսքերը շիշը լավ թափահարելով, այնպես որ արգանակը ողողեր կեռ պարանոցի պատերը, և այս անգամ նա մսաջրի մի կաթիլում նա հայտնաբերեց մանրադիտակային կենդանիներ։

Աբիոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպարին-Հոլդեյնի տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ հարյուրամյակի կեսերին կյանքի ինքնածնության խնդրին կրկին ուշադրությունը հրավիրեցին խորհրդային ​​կենսաքիմիկոս Ալեքսանդր Օպարինը և անգլիացի գիտնական Ջ. Հոլդեյնը։ Նրանք առաջ քաշեցին ենթադրություն, որ կյանքը ծագել է առաջնային Երկրի վրա անթթվածնային պայմաններում ձևավորված օրգանական միացությունների («առաջնային արգանակ») փոխազդեցության արդյունքում։ Այդ ժամանակ՝ 4 միլիարդ տարի առաջ, Երկրի վրա մթնոլորտը բաղկացած էր ամոնիակից, ջրային գոլորշուց և ածխաթթու գազից։ Մթնոլորտային էլեկտրականության ազդեցության տակ ստեղծվել են օրգանական միացություններ, որոնք հիմք են հանդիսացել նուկլեինաթթուների և սպիտակուցների, գեների և բջիջների համար։ Օպարին-Հոլդեյնի տեսության ամենամեծ հաջողությունը եղավ 1953 թվականին ամերիկացի շրջանավարտ ուսանող Սթենլի Միլլերի կողմից անցկացրած փորձը։

ՌՆԹ աշխարհի տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

21-րդ դարում Օպարին-Հոլդեյնի տեսությունը, որը ենթադրում է սպիտակուցների նախնական տեսքը, գործնականում տեղ տվեց ավելի ժամանակակիցներին։ Դրա զարգացման խթանը ռիբոզիմների` ՌՆԹ մոլեկուլների հայտնաբերումն էր, որոնք ունեն ֆերմենտային ակտիվություն, որի շնորհիվ կարողանում են համատեղել այն գործառույթները, որոնք իրական բջիջներում հիմնականում կատարում են սպիտակուցները և ԴՆԹ-ն առանձին, այսինքն կատալիզել կենսաքիմիական ռեակցիաները և պահպանել ժառանգական տեղեկատվություն։ Այսպիսով, ենթադրվում է, որ առաջին կենդանի էակները ՌՆԹ-օրգանիզմներն էին, առանց սպիտակուցների և ԴՆԹ-ի, իսկ նրանց նախատիպ կարող է հանդիսանալ ինքնակատալիտիկ ցիկլը՝ ձևավորված հենց նույն ռիբոզամիններից, որոնք ընդունակ էին կատալիզել իրենց սեփական կրկնօրինակների սինթեզը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 4. Происхождение жизни: абиогенез и панспермия. Гиперцикл. Геохимический подход к проблеме. (дополнительная). Термодинамические подходы к сущности жизни. Второе начало термодинамики, энтропия и диссипативные структуры. Archived 2014-03-02 at the Wayback Machine. // Еськов К. Ю. Удивительная палеонтология. История земли и жизни на ней
  2. Рождение сложности. Эволюционная биология сегодня: неожиданные открытия и новые вопросы / А. В. Марков. — М.: Астрель: CORPUS, 2010. — С. 60.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Поль де Крюи Охотники за микробами. — СПб., Амфора, 2006. — 359 с.
  2. Микробиология. Гл. 12. Проблемы происхождения и эволюции жизни М.В.Гусев, Л.А.Минеева, 1992

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Идея произвольного зарождения жизни в европейских эволюционных учениях Древности и Средневековья. Д.А. Витýшкин, 2004