1917 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1927–1934 թվականներին եղել է շաքարի արդյունաբերության կենտրոնական ինստիտուտի տնօրենի տեղակալ և կենսաքիմիական լաբորատորիայի վարիչ, միաժամանակ (1929–1931) Մոսկվայի Դմիտրի Մենդելեևի անվան քիմիա–տեխնոլոգիական ինստուտի պրոֆեսոր, 1942–1960 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի բույսերի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, 1975 թվականից՝ մոլեկուլային կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր։ 1935 թվականին Ա․ Բախի հետ մասնակցել է ՍՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի (այժմ՝ Ա․ Բախի անվան) ինստիտուտի կազմակերպմանը, եղել այդ ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1946 թվականից՝ ռեկտոր, 1948–1955 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բուսական հումքի վերամշակման, ֆերմենտաբանության և տեխնիկական կենսաքիմիայի, Երկրի վրա կյանքի ծագման հարցերի ուսումնասիրությանը։ Ցույց է տվել, որ մի շարք սննդանյութերի տեխնիկական մշակման արտադրության հիմքում ընկած է կենսակատալիզի երևույթը։ Մշակել է տեխնիկական կենսաքիմիայի հիմունքները ԽՍՀՄ–ում։ Երկրի վրա կյանքի ծագման հարցերի շուրջ Օպարին հանդես է եկել 1922 թվականին՝ Ռուսաստանյան բուսաբանների ընկերության նիստում, ապա հրատարակել «Կյանքի ծագումը» գիրքը (1924)։ Ըստ Օպարիի կյանքը Երկրի վրա ստեղծվել է անօրգանական, անկենդան մատերիայից, որ Երկրի վրա երկարատև էվոլյուցիայի փուլերից մեկում առաջացել են այնպիսի պայմաններ, որոնց դեպքում կյանքի ծագումը դարձել է հնարավոր և անխուսափելի։ Օպարիի տեսության առանձին դրույթներ հաստատվեցին փորձնականորեն։ Օպարիի կյանքի ծագման Ա․ Ի․ Չպարին ուսումնասիրության միջազգային ընկերության պրեզիդենտն էր (1970 թ.)։ Այդ ընկերությունը 1977 թ. սահմանել է Օպարիի անվան ոսկե մեդալ։ Օպարին արտասահմանյան հինգ երկրների ԳԱ պատվավոր անդամ էր, խորհրդային կենսաքիմիկոսների ազգային կոմիտեի նախագահը (1952 թ.)։ Լենինյան (1974), Ա․ Բախի անվան, Քալինգի (ՅՈԻՆԵՍԿՕ, 1976), Մ․ Լոմոնոսովի անվան (1980) մրցանակներ և Ա․ Մեչնիկովի անվան ոսկե մեդալ։ Պարգևատրվել է Լենինի 5, Աշխատանքային կարմիր դրոշի և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։