Բորիս Վարդապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Վարդապետյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1925(1925-05-01)
ԾննդավայրՃարտար
Մահացել էսեպտեմբերի 12, 2020(2020-09-12) (95 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունկենսաբան
ԱշխատավայրՄոսկվայի Կ․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ

Բորիս Բագրատի Վարդապետյան (ռուս.՝ Борис Багратович Вартапетян), մայիսի 1, 1925, Ճարտար, Մարտունու շրջան, Լեռնային Ղարաբաղ, հայազգի կենսաբան, պրոֆեսոր, Տիմիրյազևի անվան մրցանակի դափնեկիր[1], Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1925 թվականին։ Ծնողները դասավանդել են դպրոցում։ 1927 թվականին տեղափոխվել են Երևան, իսկ հետագայում Ռուսաստան։ Վելիկի Ուստյուգ զինվորական դպրոցն ավարտելուց հետո Վարդապետյանը ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, մեկնում առաջին մերձբալթյան ճակատ։ Եղել է ականանետային դասակի հրամանատար, 47- րդ հրաձգային դիվիզիայի 353-րդ հետևակային գնդի կապի սպա։ Մասնակցել է Բելառուսի ազատագրմանը։ 1944 թվականին Պոլոցկ քաղաքի մարտերի ժամանակ վիրավորվել է և մինչև 1946 թվականը բուժվել զինվորական հոսպիտալում[3]։

1951 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բույսերի կենսաքիմիա բաժինը։ Եղել է ակադեմիկներ Ալեքսանդր Օպարինի և Անդրեյ Կուրսանովի ուսանողը։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Աշխատանքի է անցել Տիմիրյազևի անվան բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտում։

1966 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1972 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդապետյանի գիտական հետազոտությունները իրականացվում են 2 հիմնական ուղղությամբ՝ կենսաքիմիական ուղիներով մոլեկուլային թթվածնի նյութափոխանակման և անաէրոբ (թթվածնաքաղց և անոքսիա) բույսերի մասին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]