Ուգլիչ (ռուս.՝ У́глич), քաղաք Ռուսաստանիեվրոպական մասի կենտրոնական հատվածում՝ Յարոսլավլի մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի և նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ XIII—XVI դարերում եղել է Ուգլիչյան իշխանության կենտրոնը։ Ներկայումս ունի մարզային նշանակության քաղաքի կարգավիճակ[2]։ Ուգլիչի մունիցիպալ շրջանի կազմում ձևավորում է քաղաքային բնակավայրի կարգավիճակով օժտված, Ուգլիչ անվանումը կրող մունիցպալ կազմավորումը[3]։
Ընկած է Վոլգա գետի, Ուգլիչյան ջրամբարի ափերին, Մոսկվայից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք և Յարոսլավլից 97 կիլոմետր դեպի արևմուտք։ Ռուսաստանյան հանրահայտ «Ոսկե օղակ»-ի («Золотое кольцо России») զբոսաշրջային կենտրոններից մեկն է։ Զբաղեցնում է 26,6 քառակուսի կիլոմետր տարածք[4]։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի տվյալներով եղել է 32․057։
Քաղաքում պարբերաբար կազմակերպվում են զանազան փառատոներ, որոնցից հիշատակության են արժանի հատկապես «Зимние забавы в Угличе» ամենամյա մարզական փառատոնը, լուսանկարչության միջազգային փառատոնը «ФОТОПАРАД в Угличе» (2007—2011 թթ․ անց է կացվել «Углич — лицо русской провинции» խորագրով), համառուսական «Угличская верста» հեծանվափառատոնը[5]։
էլեկտրական կաբելներ և հաղորդալարեր թողարկող «Нексанс Рус» գործարանը, որի սեփականատերը ֆրանսիական Nexas ընկերությանը (բացվել է 2008 թվականի նոյեմբերին)[6][7]։ 2016 թվականի դեկտեմբերին գործարանը վերակազմավորվել է, անցել ռուսական ընկերության ենթակայության տակ, վերանվանվել ООО «Угличкабель»[8]
Кириков Б. М. Углич. — Л.. — 208 с. — (Памятники городов России). — 50 000 экз.
Киссель Ф. Х. История города Углича. — Ярославль: Губ. типография, 1844. — 426 с.
Ковалёв И. А., Пуришев И. Б. Углич: Путеводитель по городу и окрестностям. 2-е изд. — Ярославль, 1971.(1-е издание — 1965)
Ковалёв И. А., Пуришев И. Б. Углич: Путеводитель по городу и окрестностям. 3-е изд / Художник Г. Никитин; Фото В. Колыхалова, А. Кувыркина, Н. Морозникова, И. Пуришева. — Ярославль: Верхне-Волжское книжное издательство, 1978. — 128 с.