Մարիո Մոնտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիո Մոնտի
իտալ.՝ Mario Monti
 
Կուսակցություն՝ Civic Choice?
Կրթություն՝ Բոկոնիի համալսարան և Եյլի համալսարան
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և միջազգային ֆորումի մասնակից
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 19, 1943(1943-03-19)[2][3] (80 տարեկան)
Ծննդավայր Վառեսե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1]
Քաղաքացիություն  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Mario Monti
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մարիո Մոնտի (իտալ.՝ Mario Monti, մարտի 19, 1943(1943-03-19)[2][3], Վառեսե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1]), իտալացի անկուսակցական պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ, ցմահ սենատոր։ Իտալիայի Նախարարների խորհրդի 82-րդ նախագահը 2011 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2013 թվականի ապրիլի 28-ը։ Իտալիայի Էկոնոմիկայի և ֆինանսների 7-րդ նախարարը 2011 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2012 թվականի հուլիսի 11-ը։ Իտալիայի արտաքին գործերի նախարար՝ 2013 թվականի մարտի 27-ից ապրիլի 28-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն և ակադեմիական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բոկկոնիի համալսարանը, որտեղ ստացել է տնտեսագիտության և կառավարման գիտական աստիճան։ Այնուհետև ավարտել է Յեյլի համալսարանի ասպիրանտուրան, որտեղ սովորել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Թոբինի մոտ։

1970-1985 թվականներին դասավանդել է տնտեսագիտության թուրինյան համալսարանում։ 1989 թվականին նշանակվել է Բոկկոնիի համալսարանի ռեկտոր, իսկ 1994 թվականից հանդիսանում է նրա նախագահը։

2005 թվականին դարձել է Բրեյգել տնտեսական հետազոտությունների ինստիտուտի առաջին նախագահը։ Բացի այդ, Մոնտին հանդիսանում է եռակողմ հանձնաժողովի, ինչպես նաև Բիլդերբերգյան ակումբի առանցքային անդամներից մեկը։ Նույն թվականին դարձել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի պատվավոր դոկտոր։

Մոնտին հանդիսանում է նման ընկերությունների միջազգային խորհրդատուն, ինչպես Goldman Sachs и The Coca-Cola Company:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թվականից մինչև 2004 թվականը եղել է Իտալիայի եվրոպական կոմիսար։ 2004 թվականին նրա տեղը զբաղեցրել է Ֆրանկո Ֆրատինին։ 1995 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է ներքին շուկայի և ծառայությունների հարցերով Եվրոպական հանձնակատարի պաշտոնը, իսկ 1999 թվականից մինչև 2004 թվականը՝ մրցակցության հարցերով Եվրոպական հանձնակատարի պաշտոնը։ Այդ պաշտոնում հայտնի է դարձել GE/Honeywell-ի, Microsoft-ի, German Landesbanken-ի աղմկահարույց գործերի, ինչպես նաև ԵՄ-ում հակատրեստյան օրենսդրության և միաձուլումների վերահսկման մեխանիզմների բարեփոխման, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ համատեղ միջազգային մրցակցային ցանցի (ICN) կազմակերպման արդյունքում։
  • 2009 թվականին նշանակվել է ԵՄ ապագայի հարցերով հանձնաժողովի անդամ։
  • 2010 թվականին Մոնտին ստացել է եռակողմ հանձնաժողով միջազգային կազմակերպության եվրոպական նախագահի պաշտոնը, 2010 թվականի սեպտեմբերի 15-ին պաշտոնապես պաշտպանել է Սպինելլիի խմբի նախաձեռնությունը։
  • 2011 թվականի նոյեմբերի 9-ին ցմահ սենատոր է նշանակվել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողմից[4]։

Նախարարների խորհրդի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտին ներկայացնում է Իտալիայի նախարարների նոր խորհուրդը (2011 թվականի նոյեմբերի 16)

Մոնտին կտրուկ քննադատել Է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին՝ նշելով, որ Իտալիային ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է զբաղվել տնտեսության ազատականացմամբ և առողջ մրցակցության վերածնմամբ։ Մոնտին եվրոպական ինտեգրման կողմնակից է, որտեղ նա տեսնում է Իտալիայի տնտեսության արդիականացման աղբյուրը։

Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիի՝ սեփական ցանկությամբ հրաժարականից հետո 2011 թվականի նոյեմբերի 13-ին Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում Մոնտիի թեկնածությունը պաշտպանել է Իտալիայի խորհրդարանը։ Տեխնիկական կառավարության ձևավորումից հետո նոյեմբերի 16-ին ստանձնել է պաշտոնը, այն պատրաստվում էր կատարել մինչև 2013 թվականի խորհրդարանական ընտրությունները[5], ինչպես նաև Մոնտին նոյեմբերի 18-ին, ստանալով խորհրդարանի վստահության քվեն, իրեն նշանակել Է Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնում[6]։

2011 թվականի դեկտեմբերի սկզբին նոր կառավարությունը ստիպված էր ընդունել հակաճգնաժամային փաթեթ, որը նախատեսում է խիստ խնայողության ռեժիմ, պետական ծախսերի կրճատում, կենսաթոշակային տարիքի բարձրացում մինչև 66 տարեկան։ Մոնտին հրաժարվել է վարչապետի և ֆինանսների նախարարի աշխատավարձից[7]։

2011 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 19-ը Իտալիայում տեղի է ունեցել Մոնտիի կողմից ընդունված հակաճգնաժամային միջոցառումների դեմ համազգային գործադուլների շաբաթ[8]։

Մարտին կառավարությունը որոշել է բարեփոխել աշխատաշուկան, որի ժամանակ առաջարկվում է Իտալիայի Աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածը փոխարինել մի շարք միջոցառումներով, որոնք գործատուներին կստիպեն առաջարկել ոչ թե ժամանակավոր, այլ մշտական պայմանագրեր աշխատողներին։ Մոնտին պնդել է, որ կառավարության առաջարկները նոր աշխատատեղեր կստեղծեն, կբարձրացնեն իտալական ապրանքների մրցունակությունը և կպաշտպանեն Իտալիային պարտքային ճգնաժամից։ CGIL ձախ միության առաջնորդ Սուսաննա Կամուսոն Հռոմում կայացած բանակցություններում կառավարությանը մեղադրել է գործատուների համար աշխատողների ազատումը հեշտացնելու փորձի մեջ[9]։

2012 թվականի հուլիսի 11-ին Մոնտին թողել Է Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է նրա տեղակալ Վիտորիո Գրիլլին[10]։ Միևնույն ժամանակ, Մոնտին ստեղծել և գլխավորել է տնտեսական և ֆինանսական քաղաքականության համակարգման կառավարական հանձնաժողովը։

Դեկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ հրաժարական կտա 2013 թվականի բյուջեի ընդունումից հետո։ Մոնտին այդ որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ Ազատության ժողովուրդ կուսակցությունը հրաժարվել է աջակցել իր կաբինետին[11]։ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին Մոնտին հրաժարականի դիմում է ներկայացրել[12]։ Այս իրադարձությունները հանգեցրել են կառավարական ճգնաժամի, ինչի արդյունքում 2012 թվականի դեկտեմբերի 22-ին նախագահ Նապոլիտանոն որոշում է կայացրել խորհրդարանը ցրելու մասին, ինչը մոտեցրել է խորհրդարանական ընտրությունները[13]։

2013 թվականի մարտի 27-ից ապրիլի 28-ը զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

2013 թվականի ապրիլի 28-ին վարչապետի պաշտոնը վերջնականապես հանձնվեց Էնրիկո Լետտեին[14]։

Վարչապետության արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքը՝ նախկին վարչապետը պնդում է, որ այդ ընթացքում Իտալիան կարողացել է հաղթահարել ճգնաժամի ամենաբարդ փուլը սեփական ուժերով՝ առանց ԵԿԲ-ի օգնության։ Միևնույն ժամանակ, Մոնտին նշել է, որ Իտալիան ակտիվորեն մասնակցել է հակաճգնաժամային մեխանիզմների մշակմանը[15]։

2013 թվականի խորհրդարանական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դեկտեմբերի 28-ին հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կգլխավորի Մոնտիի օրակարգը Իտալիայի համար կենտրոնամետ կոալիցիան (իտալ.՝ Agenda Monti per l'Italia): Ընդ որում, նա չի կարող մտնել Պատգամավորների պալատի կազմի մեջ, քանի որ ցմահ սենատոր է։ Նա նաև չի բացառում, որ կարող է կրկին գլխավորել նախարարների խորհուրդը[16][17]։ Ավելի վաղ, 2012 թվականի դեկտեմբերի 23-ին նա խոստացել էր հրապարակել իր ծրագիրը ճգնաժամից վերջնական դուրս գալու համար[18]։

2013 թվականի հունվարի 4-ին Մոնտին հայտարարեց Քաղաքացիական ընտրություն անվանումով նոր կուսակցության ստեղծման մասին։ 2013 թվականի փետրվարի 24-25-ի ընտրություններում կուսակցությունը ներկայացուցչություն է ստացել խորհրդարանի երկու պալատներում, Մոնտին նրա նախագահն էր մինչև 2013 թվականի հոկտեմբերի 17-ը[19], սակայն 2015 թվականի սկզբին թողել է իր ստեղծած կուսակցությունը և անցել Սենատի խառը խմբակցություն[20]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Մեծ խաչի ասպետ շքանշան (2004 թվականի նոյեմբերի 29)[21]։
  • «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր (1992 թվականի դեկտեմբերի 27)[22]։

Օտարերկրյա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Էլզա Անտոնիոլիի հետ, ունի երկու երեխա՝ Ֆեդերիկա և Ջովանի։ Տարված է Հին Եգիպտոսի պատմությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #120933357 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. «Napolitano nomina Monti senatore a vita» (իտալերեն). Corriere della Sera. 2011 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. «Берлускони: Монти обещал не участвовать в выборах» (ռուսերեն). РБК Україна. 2011 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. «Новый премьер Италии Монти сформировал правительство, он сам собирается стать министром финансов» (ռուսերեն). Газета.ru. 2011 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. «Италия: о чём плачет министр» (ռուսերեն). Русскоязычная версия Euronews. 2011 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. «В Италии начинается неделя забастовок против антикризисных мер правительства Монти» (ռուսերեն). РБК Україна. 2011 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. Захар Радов. (2012 թ․ մարտի 21). «Марио Монти затеял реформу на рынке труда» (ռուսերեն). Կոմսոմոլսկայա պրավդա — Казань. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. Вера Щербакова. (2012 թ․ հուլիսի 12). «Премьер-министр Италии Марио Монти оставил пост министра экономики» (ռուսերեն). ИТАР-ТАСС. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  11. «Премьер-министр Италии уйдет в отставку» (ռուսերեն). Lenta.ru. 2012 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «Премьер-министр Италии Марио Монти подал в отставку» (ռուսերեն). Газета.ua. 22.12.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  13. «Президент Италии распустил парламент» (ռուսերեն). Lenta.ru. 2012 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. Нива Миракян. (2013 թ․ ապրիլի 25). «Новым премьер-министром Италии стал левоцентрист Энрико Летта» (ռուսերեն). Российская газета №6066 (90). Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  15. «Марио Монти подвел итоги своей работы» (ռուսերեն). Вести.Ru. 2012 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
  16. Наталия Шмакова. (2012 թ․ դեկտեմբերի 28). «Монти заявил, что поведет на выборы в Италии центристскую коалицию» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  17. «Монти возглавит коалицию центристов на выборах в Италии» (ռուսերեն). Русская служба BBC. 2012 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  18. Наталия Шмакова. (2012 թ․ դեկտեմբերի 23). «Монти пообещал опубликовать собственную программу реформ в Италии» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  19. «Monti si dimette da Scelta Civica: "11 senatori più Mauro mi hanno sfiduciato"» (իտալերեն). la Repubblica. 2013 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  20. Francesco Maesano (2015 թ․ մարտի 4). «Senato, il Gruppo Misto pesa sempre di più» (իտալերեն). la Stampa. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  21. «Monti Prof. Mario. Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana» (իտալերեն). Сайт президента Италии. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  22. «Monti Prof. Mario. Commendatore Ordine al Merito della Repubblica Italiana» (իտալերեն). Сайт президента Италии. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  23. «平成27年秋の外国人叙勲 受章者名簿 (平成27年11月3日付け発令)» (PDF). Министерство иностранных дел Японии. 3 ноября 2015. Վերցված է 29 января 2018-ին.
  24. «2015 Autumn Conferment of Decorations on Foreign Nationals» (PDF). Министерство иностранных дел Японии. 3 ноября 2015. Վերցված է 28 января 2018-ին.
  25. «マリオ・モンティ氏の大綬章勲章親授式への出席». Посольство Японии в Италии. 5 ноября 2015. Վերցված է 28 января 2018-ին.
  26. «Conferimento dell'onoreficenza del Gran Cordone dell'Ordine del Sol Levante al Senatore Mario Monti». Посольство Италии в Японии. 5 ноября 2015. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 28 января 2018-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]