Ծծմբի օքսիդ (IV)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծծմբի օքսիդ
Sulfur dioxide.svg
Sulfur-dioxide-3D-vdW.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում ծծմբի օքսիդ (IV)
Քիմիական բանաձև O₂S
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակ անգույն գազ
Մոլային զանգված 63,962 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 0,002927 գ/սմ³ գ/սմ³
Իոնիզացման էներգիա 12,3±0,1 Էլեկտրոն-վոլտ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան -104±1 °F[2] °C
Եռման ջերմաստիճան 14±1 °F[2] °C
Գոլորշու ճնշում 3,2±0,1 Մթնոլորտ[2]
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում 11,5 գ/100 մլ
Դասակարգում
CAS համար 7446-09-5
PubChem 1119
EINECS համար 231-195-2
SMILES O=S=O
ЕС 231-195-2
RTECS WS4550000
ChEBI 1087
IDLH 262±1 mg/m3[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծծմբի օքսիդ (IV) (ծծմբի դիօքսիդ, ծծմբի երկօքսիդ, ծծմբային գազ, ծծմբային անհիդրիդ), SO2։ Նորմալ պայմաններում սուր հոտով անգույն գազ է (վառվող լուցկու հոտ)։ Ճնշման տակ՝ սենյակային ջերմաստիճանում հեղուկանում է։ Լուծվում է ջրում առաջացնելուվ ծծմբային թթու; լուծելիությունը 11,5 գ/100 գ ջրում 20 °C ջերմաստիճանում, ջերմաստիճանի աճմամբ լուծելիությունը պակասում է։ Լուծվում է նաև էթանոլում և ծծմբական թթվում։ SO2 հրաբխային գազերի բաղադրամասերից մեկն է։

Ստացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրական ստացման մեթոդ է ծծմբի այրումը կամ սուլֆիդների թրծումը (հիմնականում պիրիտ)․

Լաբարատորիայում և բնության մեջ SO2 ստանում են հիդրոսուլֆիտների և սուլֆիտների ուժեղ թթուների հետ փոխազդեցությամբ։ Առաջանում է ծծմբային թթու H2SO3, որը միանգամից քայքայվում է SO2 և H2O․

Բացի դրանից ծծմբի դիօքսիդ ստանում են խիտ ծծմբական թթվի և պասիվ մետաղի փոխազդեցությամբ․

Քիմիական հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

SO2 կլանման սպեկտրը ուլտրամանուշակագույն տիրույթում

Ծծմբի երկօքսիդը թթվային օքսիդ է։ Լուծվում է ջրում առաջացնելով ծծմբային թթու (սովորական պայմաններում ռեակցիան հետադարձ է)․

Հիմքերի հետ առաջացնում է սուլֆիտներ

SO2 քիմիական ակտիվ նյութ է։ Առավել արտահայտված արտահայտված են SO2 վերականգնողական հատկությունները, ծծմբի թթվայնության աստիճանը այսպիսի ռեակցիաներում բարձրանում է․

Նախավերջին ռեակցիան հանդիսանում է SO32− իոնի և SO2 որակական ռեակացիան (մանուշակագույն լուծույթի ջրազրկում)։

Ուժեղ վերականգնիչների առկայության դեպքում SO2 ցուցաբերում է օքսիդիչ հատկություններ։ Օրինակ՝ մետաղական արտադրության մեջ ծծումբը թափոններից առանձնացնելու համար օգտագործում են ածխածնի մոնօքսիդ

Կամ հիպոֆոսֆորային թթու ստանալու համար․

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծծմբի (IV) օքսիդի մեծ մասը օգտագործվում է ծծմբային թթվի ստացման համար։ Օգտագործվում է նաև գինեգործության մեջ որպես կոնսերվանտ (սննդային հավելուկ E220)։ Քանի որ գազը ունի մանրէասպան հատկություն, դրանով ծխեցնում են բանջարեղենի պահեստները։ Ծծմբի (IV) օքսիդը օգտագործվում է ծղոտի, մետաքսի և բրդի սպիտակեցման համար, այսինքն այն գործվածքներում որոնք չեն կարող սպիտակեցվել քլորով։ Օգտագործվում է նաև որպես լուծիչ լաբորատորիաներում։ Օգտագործվում է նաև ծծմբային թթվի աղերը ստանալու համար։

Ֆիզիոլոգիական ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Skull and crossbones.svg

Ծծմբի (IV) օքսիդը թունավոր գազ է։ Ծծմբային գազի թունավորման նշաններն են՝ հարբուխ, հազ, խռպոտություն, կոկորդի սուր այրոց և յուրահատուկ համ։ Ծծմբի երկօքսիդի ավելի մեծ կոնցենտրացիաների ներշնչման դեպքում թունավորման նշաններն են՝ շնչահեղձություն, խոսքի խանգարվածություն, կլլման դժվարություն, փսխում, հնարավոր է սուր թոքային բորբոքում։

Հետաքրքիրն այն է, որ զգայունությունը SO2 նկատմամբ մեծապես տարբեր է առանձին մարդկանց, կենդանիների և բույսերի մոտ․ Այնպես որ, բույսերից կեչին և կաղնին են ավելի դիմացկուն, իսկ ամենաքիչ դիմացկունությունն ունեն՝ վարդը, սոճին և եղևնին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ахметов Н. С. Общая и неорганическая химия. — М.։ Высшая школа, 2001։
  • Карапетьянц М. Х., Дракин С. И. Общая и неорганическая химия. — М.։ Химия, 1994.