Էնրիկո դե Նիկոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնրիկո դե Նիկոլա
իտալ.՝ Enrico De Nicola
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 9, 1877(1877-11-09)[1][2][3]
ԾննդավայրՆեապոլ, Իտալիա[4]
Մահացել էհոկտեմբերի 1, 1959(1959-10-01)[1][2][5][…] (81 տարեկան)
Մահվան վայրՏորե դել Գրեկո, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա
ԳերեզմանCemetery of Poggioreale, Naples
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մայրենի լեզուիտալերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՆեապոլի համալսարան (1896) և Liceo Statale Antonio Genovesi?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան, դատավոր և լրագրող
Զբաղեցրած պաշտոններՑմահ սենատոր, Provisional Head of State of Italy?, Իտալիայի նախագահ, President of the Italian Senate?, President of the Chamber of Deputies of the Kingdom of Italy?, Q96141979?, Իտալիայի սենատոր, judge of the Constitutional Court of Italy?, Իտալիայի թագավորության սենատոր, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ և member of the National Council of the Kingdom of Italy?
ԿուսակցությունԻտալիայի լիբերալ կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով[6] Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի Մեծ խաչի ասպետ Commander of the Order of Saints Maurice and Lazarus Իտալիայի Թագի շքանշանի հրամանատար Իտալիայի թագ շքանշանի ասպետ և Իտալիայի թագի շքանշանի ասպետ
ԱնդամությունԻտալիայի Ազգային խորհուրդ[7]
Ստորագրություն
Изображение автографа
 Enrico De Nicola Վիքիպահեստում

Էնրիկո դե Նիկոլա (իտալ.՝ Enrico De Nicola; նոյեմբերի 9, 1877(1877-11-09)[1][2][3], Նեապոլ, Իտալիա[4] - հոկտեմբերի 1, 1959(1959-10-01)[1][2][5][…], Տորե դել Գրեկո, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի իրավաբան, լրագրող, պետական գործիչ, 1948 թվականին՝ Իտալիայի հանրապետության առաջին նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին իրավաբանի դիպլոմով ավարտել է Նեապոլիտական համալսարանը, ստացել հայտնություն, որպես լավ փաստաբան։ Նեապոլի «Don Marzio» հրատատարակչությունում աշխատել է որպես լրագրող և գլխավոր խմբագիր, ընտրվել է Նեապոլի փաստաբանական կոլեգիայի խորհրդի նախագահ։

1907 թվականից Նեապոլի մունիցիպալ խորհրդական է։

1909 թվականին առաջին անգամ ընտրվել է Իտալիայի Թագավորության պատգամավորների պալատի անդամ։ 1913, 1919 և 1921 թվականններին վերընտրվել է պատգամավոր։

1913 թվականի նոյեմբերի 27-ից մինչը 1914 թվականի մարտի 19-ը՝ գաղութների նախարարության պետական քարտուղար։

1919 թվականի հունվարի 19-ից հունիսի 23-ը՝ ֆինասների նախարարության պետական քարտուղար։

1919 թվականի ընտրություններում եղել է սահմանադրա-դեմոկրատական առաջնորդ։ 1920 թվականի հունիսի 26-ից 1921 թվականի ապրիլի 7-ը և 1921 թվականի հունիսի 11-ից մինչև 1924 թվականի հունվարի 25-ը՝ Իտալիայի Թագավորության պատգամավորների պալատի նախագահ։

Մուսսոլինիի խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի օգոստոսի 3-ին իր նախագահական գրասենյակում ստորագրված, սակայն հետո խախտված պայմանագրով, երաշխավոր սոցիալիստների և ֆաշիստների կողմից ընտրվել է որպես «խաղաղության պակտ»։ 1924 թվականի մայիսին կայացած ընտրություններում համաձայնել է առաջադրվել Նեապոլի ֆաշիստների ցուցակում, և չնայած վերընտրվել է, սակայն որոշել է երդում չտալ և նրա ընտրությունը չի հաստատվել։ Այդ պատճառով նա հեռացել է քաղաքական կյանքից և վերսկսել է իր մասնագիտական գործունեությունը իրավաբանի կարգավիճակում։ 1930-ական թվականներին իրավաբանական գրասենյակում նրա գործընկերներն էին հանրապետության ապագա նախագահ Ջովաննի Լեոնեն, իսկ հետո սոցիալիստների առաջնորդ Ֆրանչեսկո դե Մարտինին։

Սակայն 1929 թվականին թագավոր Վիկտոր Էմանուիլ III-ը նրան սենատոր նշանակեց։ Սակայն նա երբևէ չի մասնակցել խորհրդարանական աշխատանքին։ 1929 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 1934 թվականի հունվարի 19-ը՝ Գերագույն դատարանի գործերի հանձնաժողովի անդամ, իսկ 1939 թվականի ապրիլի 17-ից մինչև 1940 թվականի հունվարի 28-ը՝ Ներքին գործերի և արդաադատության հանձնաժողովի անդամ։

1943 թվականին, ֆաշիստական ռեժիմի տապալումից հետո, դառնում է իշխանության ամենաազդեցիկ միջնորդներից մեկը` թագավորի որդու՝ արքայազն Ումբերտոյին փոխանցման գործընթացում[8]։ 1945 թվականին ընդգրկվում է Իտալիայիի թագավորության ազգային խորհրդի կազմ։ 1945 թվականի սեպտեմբերից մինչև հունիս ղեկավարում էր արդարադատության հանձնաժողովը։

Իտալիայի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին հանրապետության հռչակումից հետո, Սահմանադրական վեհաժողովը նրան ընտրեց պետության ժամանակավոր ղեկավար։ Քվեարկության առաջին շրջանում, 1946 թվականի հունիսի 28-ին նա հավաքել էր ձայների 80 տոկոսը։

1946 թվականի հունիսի 28-ից մինչև 1947 թվականի դեկտեմբերի 31-ը՝ պետության ժամանակավոր ղեկավար։

1947 թվականի հունիսի 25-ին հրաժարական է տվել՝ վկայակոչելով առողջական վատ վիճակը։ Սակայն Սահմանադրական վեհաժողովը նրան վերընտրել է պետության ժամանակավոր ղեկավար հաջորդ իսկ օրը։ 1947 թվականի հուլիսին որոշ ժամանակ հրաժարվում էր ստորագրել Իտալիայի և դաշնակից տերությունների միջև հաշտության պայմանագրի վավերացման մասին փաստաթուղթը, որը հաստատվել էր 1947 թվականի հուլիսի 31-ին՝ հիմնադիր ժողովի կողմից, քանի որ չէր կիսում նրա դրույթների մի մասը։

1948 թվականի հունվարի 1-ից, Իտալիայի Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, նրա զբաղեցրած պաշտոնը պաշտոնապես կոչվել է «Իտալիայի Հանրապետության Նախագահ»։ Հետագայում մերժել է նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկը հաջորդ ընտրություններում, որոնք տեղի են ունեցել 1948 թվականի մայիսին։

1948 թվականի մայիսի 11-ից՝ ցմահ սենատոր (որպես պետության առաջին նախագահ)։

1951 թվականի ապրիլի 28-ից մինչև 1952 թվականի հունիսի 24-ը՝ Իտալիայի Հանրապետության Սենատի նախագահ։ Հրաժարական է տվել, այսպես կոչված, մեծամասնական ընտրակարգով՝ ընտրությունների մասին օրենքի ընդունման քվեարկության կապակցությամբ, որը ստացել է խարդախության մասին օրենքի անվանում։

1955 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 1957 թվականի մարտի 26-ը՝ Իտալիայի սահմանադրական դատարանի դատավոր, իսկ 1956 թվականի հունվարի 23-ից մինչև 1957 թվականի մարտի 26-ը՝ այդ դատարանի նախագահ։ Այնուհետև վերսկսել է սենատորի լիազորությունները։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]