Օյկումենա
Օյկումենա կամ էկումենա, մշակութային օյկումենա (հուն․՝ οἰκουμένη «բնակեցված» (երկիր) οἰκέω «բնակվում եմ» բառից), մարդկանց կողմից բնակեցված աշխարհամաս: Oἰκουμένη տերմինը գործածության մեջ է դրվել հին հունական աշխարհագրագետ Հեկատեոս Միլեթացու կողմից՝ հույների համար հայտնի Երկրի մասը նշելու համար՝ Հելլադա կենտրոնով:

Oἰκουμένη տերմինը հին հունարենով մի քանի նշանակություն ունի.
- Մարդաբնակ երկիր
- Հունական երկիր՝ հունական ցեղերով բնակեցված հողեր
- Երկիր, աշխարհ՝ մարդկությանը հայտնի տարածքներ
19-րդ դարի վերջին այդ բառը և դրա ածանցավորները սկսեցին տարածվել նաև արևմտաեվրոպական լեզուներում, առաջին նշանակությունը բողոքականների մոտ էկումենյան շարժման առաջացման հետ կապված:
20-րդ դարի 2-րդ կեսին բնօրինակ տերմինի փոխառումը երկու եղանակով, որը երկու տարբեր արտասանություն տվեց և երկու իրարից տարբերվող իմաստ. էկումենիզմի մասին խոսում են բացարձակապես տարբեր եկեղեցիների միջկրոնական կապերի մերձեցման մասին, իսկ օյկումենան օգտագործում են որպես աշխարհագրական, բնապահպանական, պատմական և մշակութային տերմին, որը նշանակում է մարդաբնակ երկիր:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дитмар А. Б. Рубежи Ойкумены: Эволюция представлений античных ученых об обитаемой земле и природной широтной зональности. — М.: Мысль, 1973. — 136 с. — 65 000 экз. (обл.)
- Нейхардт А. А., Шишова И. А. Семь чудес древней Ойкумены / Отв. ред. Э. Д. Фролов. — М.: Наука, 1990. — 129, [8] с. — (Из истории мировой культуры). — 50 000 экз. — ISBN 5-02-004735-X