Նոոսֆերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Նոոսֆերա (հուն.՝ νόος - «խելք, բանականություն» և σφαῖρα - «գունդ»), հասարակության և բնության փոխներգործության ոլորտ, որի շրջանակներում մարդկային բանական գործունեությունը դառնում է զարգացման որոշակի գործոն (այդ ոլորտը արտահայտվում է նաև «ինտրոպոոլորտ», «սոցիոոլորտ», «կենսատեխնոլորտ»)։ Նոոսֆերան կենսոլորտի էվոլյուցիայի նոր, բարձրագույն փուլ է, որի ձևավորումը կապված է մարդկային հասարակության զարգացման հետ, որը մեծ ներգործություն է ունենում բնության գործընթացների վրա։ Համաձայն Վերնադսկուն՝ «կենսոլորտում գոյություն ունի մեծ, երկրաբանական, միգուցե, տիեզերական ուժ, որի երկրային գործողությունը սովորաբար չի հայտնվում տիեզերքի մասին պատկերացումների ուշադրության կենտրոնում… Այդ ուժը հենց մարդու բանականությունն է»։

Նոոսֆերան որպես գիտություն ուսումնասիրում է մարդու, մարդկային հասարակության, ծագման, գոյության և զարգացման, ինչպես նաև մարդու և կենսոլորտի փոխնատարածությունների օրինաչափությունները։ Նոոսֆերայի իմաստը կայանում է նրանում, որ մարդը, մարդկային հասարակությունը երկրի օբյեկտիվ, օրինաչափ մասն է, որ անհրաժեշտ է հասկանալ ու իմանալ։ Մեզ շրջապատող աշխարհում նոոսֆերան կենսոլորտի այն մասն է, որը զբաղեցնում է մարդը։

Նոոսֆերայի ծագումը և զարգացումը[խմբագրել]

Նոոսֆերայի ուսմունքում մարդը ներկայացվում է որպես բնությանը արմատավորված, իսկ «արհեստականը» դիտվում է որպես օրգանականի մաս և «բնականի» էվոլյուցիայի գործոններից մեկը (ժամանակի ընթացքում ուժեղացող)։ Բնախույզի տեսանկյունից ընդհանրացնելով մարդկության պատմությունը, Վերնադսկին հետևություն է անում այն մասին, որ մարդկությունը իր զարգացման ընթացքում վերածվում է նոր հզոր երկրաբանական ուժի՝ իր մտքով և աշխատանքով վերափոխելով մոլորակի պատկերը։ Համապատասխանաբար, այն, սեփական պահպանության նպատակներից ելնելով, ստիպված կլինի իր վրա վերցնել կենսոլորտի զարգացման պատասխանատվությունը, որը վերածվում է նոոսֆերայի, իսկ դա պահանջում է իրենից որոշակի սոցիալական կազմակերպում և նոր, էկոլոգիական և միաժամանակ հումանիստական էթիկա։

Նոոսֆերան կարելի է բնութագրել որպես «բնության» և «մշակույթի» ամբողջություն։ Ինքը՝ Վերնադսկին, խոսում էր նրա մասին և’ որպես ապագայի իրականություն, և’ որպես մեր օրերի իրականություն, ինչը զարմանալի չէ, քանի որ նա մտածում էր երկրաբանական ժամանակի մասշտաբներով։ «Կենսոլորտը մի անգամ չէ, որ անցնում է նոր էվոլյուցիոն իրավիճակի …. – նշում էր Վ. Ի. Վերնադսկին, - դա մենք վերապրում ենք և հիմա, վերջին 10-20 հազար տարիների ընթացքում, երբ մարդը, մշակելով սոցիալական միջավայրում գիտական միտք, ստեղծում է կենսոլորտում նոր երկրաբանական ուժ: Կենսոլորտը անցել է, կամ էլ երևի թե անցնում է նոր էվոլյուցիոն իրավիճակի ` նոոսֆերայի՝ վերամշակվելով սոցիալական մարդու գիտական մտքով » («գիտական միտքը որպես երկրային հայտնություն »)։ Այսպիսով, «նոոսֆերա» հասկացությունը ներկայացնում է երկու տեսանկյունով.

  1. Նոոսֆերա կազմավորման փուլում, որը տարերայնորեն զարգանում է մարդու ծագման պահից սկսած,
  2. Նոոսֆերա զարգացած, գիտակցաբար ձևավորված մարդկանց համատեղ ջանքերով ողջ մարդկության և յուրաքանչյուր առանձին մարդու բազմակողմանի զարգացման հետաքրքրության շրջանակներում։

Հետազոտության պատմությունը[խմբագրել]

«Նոոսֆերա» հասկացությունը առաջարկվել է Սորբոնի պրոֆեսոր, մաթեմատիկոս Էդուարդ Լերուայի կողմից (1870 - 1954), ով դիտում էր այն որպես «մտածող» պատյան, որը ձևավորվում է մարդկային գիտակցությամբ։ Է. Լերուան ընդգծում էր, որ հանգել է այդ մտքին իր ընկերոջ հետ միասին՝ մեծ կենսաբան և պալեոնտոլոգ- էվոլյուցիոնիստ ու կաթոլիկ փիլիսոփա Պյեր Տեյյար դե Շարդենի հետ միասին։ Բացի այդ Լերուան և Շարդենը հիմնվում էին կենսաքիմիայի լեկցիաների վրա, որոնք 1922- 1923 թթ. Կարդում էր Սորբոնում Վլադիմիր Իվանովիչ Վերնադսկին (1863 - 1945)։ Ավելի լայն մարմնավորում է ստացել Լերուայի տեսությունը Տեյյար դե Շարդենի մշակումներում, որոնք բաժանում էին ոչ միայն աբիոգենեզի գաղափարը (մատերիայի վերակենդանացում), այլ նաև այն գաղափարը, որ նոոսֆերայի զարգացման վերջնակետը կլինի միաձուլումը Աստված հետ։ Սակայն նոոսֆերային ուսմունքի գիտական հիմնավորումը կապված է առաջին հերթին Վերնադսկի անվան հետ։ Լերուայի նոոսֆերայի տեսության հիմքում ընկած են Պլոտինի (205 - 270) պատկերացումները մտքի և համաշխարհային հոգու միասնության բխման , էմանացիայի մասին ։ Համաձայն Պլոտինի` սկզբում Միասնությունը առանձնում է իրենից համաշխարհային միտքը, որը ներառում է իր մեջ գաղափարների աշխարհը, հետո Միտքը իր մեջից ծագեցնում է համաշխարհային Հոգին, որը տրոհվում է առանձին հոգիների և ստեղծում է զգայական աշխարհ: Մատերիան ծագում է որպես էմնացիայի ստորին աստիճան: Հասնելով զարգացման որոշակի աստիճանի` զգայական աշխարհի կենդանի էակները սկսում են գիտակցել սեփական անկատարությունը և ձգտում են հաղորդակցության, իսկ հետո և Աստված հետ Միասնության միաձուլմանը։ Լերուայի և Տեյյար դե Շարդենի էվոլյուցիոն մոդելը կրկնում է նեոպլատոնիզմի հիմնական դրույթները։ Իհարկե, ամբողջ աշխարհի կազմավորումը, կյանքի ծագումը և զարգացումը երկրի վրա նկարագրվում է ժամանակակից գիտության տերմիններով, բայց հայեցակարգի սկզբունքային սխեման համապատասխանում է նեոպլատոննիզների սկզբունքներին։ Պլոտինի մոտ մարդը ձգտում է դուրս գալ հոգու սահմաններից գիտակցության ոլորտ, որպեսզի հետո, էքստազի միջոցով հաղորդակցվի Միասնության հետ։ Համաձայն Տեյյար դե Շարդենի՝ մարդը նույնպես ձգտում է անցնել բանականության ոլորտ և ձուլվել Աստծո հետ։ Պլոտինի գաղափարները Լերուայի կողմից ընդունվել են բերգսոնիական շնչով։ Անրի Բերգսոնի ազդեցությունը (1859 - 1941) նոոսֆերայի տեսության ստեղծման վրա կայանում էր հիմնականում ստեղծագործական էվոլյուցիայի մասին նրա կողմից առաջ քաշված դիրքի մեջ («L'évolution créatrice», 1907. Թարգմ.` «Ստեղծագործական էվոլյուցիա», 1914)։ Ըստ Բերգսոնի՝ իսկական և առաջնային իրականությունը կյանք է որպես մետաֆիզիկական-տիեզերական գործընթաց, ստեղծագործական էվոլյուցիա, նրա կառուցվածքը՝ տևողությունը, որը հասկացվում է միայն ներըմբռնման արդյունքում, տևողության տարբեր տեսակետները, նյութը, գիտակցությունը, հիշողությունը և ոգին են։ Ունիվերսումը ապրում, աճում է ստեղծագործական գիտակցության գործընթացում և ազատորեն զարգանում է նրան կյանքի նկատմամբ նրա ձգտումներին (l'élan vital) համապատասխան ։ Բերգսոնի ազդեցությունը հայտնաբերվում է նաև Տեյյար դե Շարդենի մոտ։ Մասնավորապես, «մարդու ֆենոմենի» մեջ այն մի քանի անգամ դիմում է պոռթկման (l'élan) և տևողության (durée) բերգսոնական կատեգորիաներին։ Անտրոպոլորտ տերմինը 1902թ. գիտական շրջանառության մեջ է մտցրել Դ. Ն. Անուչինը։

Նոոսֆերան խաղերի մեջ[խմբագրել]

Նոոսֆերան լայն նշանակություն է ստացել «S.T.A.L.K.E.R.» խաղերի սերիայի ժամանակ (հատկապես S.T.A.L.K.E.R.։ խաղում՝ Չեռնոբիլիայի ստվերը), որտեղ մոգոնված «О-գիտակցություն» խումբը հավատում էր կոլեկտիվ գիտակցությանը և աշխատում էր նոոսֆերայի հետ շփման միջոցների վրա՝ երկրի տեղեկատվական պատյան։ Նոոսֆերայի հետ աշխատանքը հանգեցրեց լոկալ վթարի և անոմալ գոտու կազմավորմանը։

Գրականություն[խմբագրել]

  • Նոր փիլիսոփայական բառարան - նոոսֆերա
  • «Մարդու բանականության մասին», Գեցիու Ի. Ի, հրատ.` «Ռենոմե», 2010 թ.

Արտաքին հղումներ[խմբագրել]