Կալդերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կալդերա (պորտուգ.՝ caldera — կաթսա) կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք։ Տերմինը ծագել է Պալմա կղզու (Կանարյան կղզիներ) հրաբխի վիթխարի խառնարանի անունից։ Առաջանում է Երկրի ոչ խորը (մի քանի հարյուր մ-ից մինչև մի քանի կմ) հորիզոններում գտնվող մագմատիկ օշախների հետ կապված կենտրոնական հրաբուխների գործունեության հետևանքով։ Կալդերաների ներքին պատերը զառիթափ են և խորանում են մինչև 600—800 մ։ Հայտնի են կալդերաներ, որոնց մակերեսը հասնում է մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր կմ2։