Թուրինի թագավորական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուրինի թագավորական գրադարան
(իտալ.՝ Biblioteca Reale di Torino)
Torino - Biblioteca Reale 0596.jpg
ԵրկիրԻտալիա Իտալիա
Տեսակպետական հանրային գրադարան
Հիմնվել է1839
ՏեղադրությունԹուրին
ՀասցեPiazza Castello 191
Այլ տվյալներ
ԿայքՊաշտոնական կայք

Թուրինի թագավորական գրադարան [1] (իտալ.՝ Biblioteca Reale di Torino), թագավորական գրադարան Պիեմոնտ մարզի իտալական Թուրին քաղաքում, որը հիմնադրվել է 1831 թվականին և բացվել 1839 թվականին: Տեղակայված է շենքում, որը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում՝ Թագավորական պալատում[2]:

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրինի թագավորական գրադարանը հիմնադրվել է թագավոր Կառլ Ալբերտի կողմից 1839 թվականին: Նա կոմս Միկել Սավերիո Պրովան դել Սաբբյոնեին հանձնարարել է հավաքել այն, ինչ գրադարանից մնացել է Թագավորական պալատում՝ Թուրինի համալսարանին լայնածավալ նվիրատվութունից հետո, և այն, ինչ հաջողվել է փրկել Նապոլեոնյան զորքերի թալանից: Այդ հավաքածուներին Կառլ Ալբերտն ավելացրել է իր սեփական գրքերը և բոլոր հատորները, որոնք փոխանցվել են նրան նվիրատուների կողմից: Այնուհետև գրադարանավար Դոմենիկո Պրոմիսը ձևավորել է միասնական ժողով և սահմանել գրադարանի զարգացման վեկտորը. այն մինչ օրս մասնագիտանում է հին սարդինական պետությունների պատմության, ինչպես նաև ռազմական թեմատիկայի, հերալդիկայի և դրամագիտության վրա[3]։

1840 թվականին գրադարանային ֆոնդերն արդեն հաշվվում էին 30 000 հատոր, ընդ որում շատ աշխատանքներ զգալի արժեք էին ներկայացնում։ Հավաքածուի աճը հանգեցրել է Galleria del Beaumont-ի թևի տակ իր տեղաբաշխմանը՝ սենյակներում, որոնք ստեղծվել էին ճարտարապետ Պելաջիո Պալագիի (1775-1860) նախագծով: Հաստատության աճը դանդաղել է, հատկապես Վիտորիո Էմանուել II-ի գահին բարձրանալուց հետո[4]:

Իտալիայի անցումը կառավարման հանրապետական ձևին, որը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հանգեցրել է գրադարանը պետությանը փոխանցելուն՝ 1973 թվականին պետության սեփականություն դարձած դինաստիայի ժառանգների հետ երկարատև վեճից հետո: 21-րդ դարի սկզբին գրադարանում պահվում էին շուրջ 200.000 տպագիր հատորներ, 4500 ձեռագրեր, 3055 նկարներ, 187 ինկունաբուլներ, 16-րդ դարի 5019 գրքեր, 20987 բրոշյուրներ, 1500 մագաղաթներ, 1112 պարբերական հրատարակություններ, 400 ֆոտոալբոմներ, ինչպես նաև բազմաթիվ փորագրություններ և քարտեզներ։ Պահպանված նյութերի շարքում առավել կարևոր մասունք է համարվում Լեոնարդո դա Վինչիի «Թուրինյան ինքնադիմանկարը»[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Максим Сю (2019-04-15)։ «Как да Винчи расширяет существующие связи»։ spbdnevnik.ru (ռուսերեն)։ Правительство Санкт-Петербурга։ Վերցված է 2019-10-17 
  2. Майя Прицкер (2013-11-07)։ «Леонардо и другие...»։ vnovomsvete.com (ռուսերեն)։ Московский комсомолец։ Վերցված է 2019-10-17 
  3. Biblioteca Reale AOL Travel
  4. «Leonardo da Vinci: Drawings from the Biblioteca Reale in Turin»։ Birmingham Museum of Art։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 17, 2008-ին։ Վերցված է 2008-10-25 
  5. «La Biblioteca Reale di Torino - SeeTorino»։ SeeTorino (it-IT)։ 2016-10-25։ Վերցված է 2018-03-10 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Biblioteca Reale: Torino»։ anagrafe.iccu.sbn.it (իտալերեն)։ Anagrafe delle biblioteche italiane։ Վերցված է 2019-10-15