Կոզա նոստրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոզա նոստրա (Cosa Nostra, սիցիլիական լեզվից թարգմանաբար նշանակում է «Մեր գործը»), սիցիլիական հանցավոր կազմակերպություն, մաֆիա:[1] Կոզա նոստրա արտահայտությունը ամբողջ աշխարհում հայտնի է դարձել հիմնականում ամերիկյան գրող Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի միջոցով:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոզա նոստրան գործում է Սիցիլիայում` սկսած 19-րդ դարի սկզբից: 20-րդ դարի սկզբին վերածվել է միջազգային հանցավոր կազմակերպության: Ի սկզբանե այն զբաղվում էր ավազակներից` նարնջենու այգիների և խոշոր հողատարածքների սեփականատերերին պաշտպանելով (ներառելով ամենադաժան մեթոդները): Ավելի ուշ Կոզա նոստրան սկսեց լայնացնել իր գործունեության ծավալները` բոլոր առումներով վերածվելով հանցավոր խմբավորման: 20-րդ դարում Կոզա նոստրայի գլխավոր ուղղությունը դարձել էր ավազակությունը:

Կազմակերպությունը կազմված էր խմբերից, որոնք իրենց անվանում էին «ընտանիքներ» (famiglia): Բուն «ընտանիքն» ուներ կոշտ հիերարխիկ կառուցվածք, որը գտնվում էր այսպես կոչված «կնքահոր» (padrino) ենթակայության տակ: «Ընտանիքի» գործունեության տարածքը բաժանվում էր յուրատեսակ «շրջանների», որոնք կարող էին ընդգրկել փողոցներ, շրջաններ, մարզեր կամ գավառներ: Յուրաքանչյուր «շրջան» սովորաբար ղեկավարվում էր երեք «ընտանիքների» կողմից, որոնք ընտրում էին իրենց առաջնորդին (capo di capi` գլուխների գլուխ): Պարագլուխը ընտրում էր իր տեղակալին և մեկից մինչև երեք խորհրդատուների (կոնսիլյերի):

Կոզա նոստրա անվանումը ներկայումս բացառապես վերագրում են սիցիլիական մաֆիային, ինչպես նաև ծնունդով Սիցիլիայից` ԱՄՆ-ում բնակվողներին: Այն հիմնականում գործածվում է միջազգային այլ հանցավոր կազմակերպությունները ավանդական սիցիլիականից տարբերելու համար: Կոզա նոստրայի գործունեությունը ներառում է թմրավաճառքը, կավատությունը, խաղային բիզնեսը, շորթումը, ռեկետը, զենքի առևտուրը, խարդախությունը, վաշխառությունը, սպանությունները և այլն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Processo Dell’Utri, Spatuzza in aula: «Graviano mi parlò di Berlusconi»