Մատեո Մարիա Բոյարդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատեո Մարիա Բոյարդո
Matteo Maria Boiardo, ritratto 1.jpg
Ծնվել էոչ վաղ քան մայիսի 21, 1441 и ոչ ուշ քան հունիսի 21, 1441
ԾննդավայրՍկանդիանո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[1] կամ Scandiano, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[2]
Վախճանվել էդեկտեմբերի 19, 1494[3][4] կամ դեկտեմբերի 28, 1494[5]
Վախճանի վայրՌեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[2]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուիտալերեն[4]
Ժանրերսոնետ և Կանցոն
Ուշագրավ աշխատանքներՍիրահարված Օռլանդո
ԱմուսինTaddea Gonzaga?
ԶավակներCamillo Boiardo?
Matteo Maria Boiardo Վիքիպահեստում

Մատեո Մարիա Բոյարդո (լատ.՝ Matteo Maria Boiardo, ոչ վաղ քան մայիսի 21, 1441 и ոչ ուշ քան հունիսի 21, 1441, Սկանդիանո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[1] և Scandiano, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[2] - դեկտեմբերի 19, 1494[3][4] կամ դեկտեմբերի 28, 1494[5], Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[2]), Վերածննդի բանաստեղծ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց գծով Բոյարդոն հայտնի հումանիստ Տիտո Վեսպասիանո Ստրոցիի և Էրկոլե Ստրոցցիի զարմիկն էր: Մարդասիրական ձևով ստացել է տնային կրթություն։ Կատարել է Ֆերարայի կառավարիչների անհատական պատվավոր առաքելությունները. 1476-1478 թվականներին՝ Դ' Էստեի կոմս Էրկոլե I-ի բարձրաստիճան պալատական, 1481 թվականից՝ Մոդենայի կապիտան, 1487 թվականից շուրջ յոթ տարի՝ ՌեԺո-Նել-Էմիլիայի կապիտան:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանել է անտիկ և միջնադարյան պատմաբանների աշխատությունները (Հերոդոտոս, Քսենոֆոն և այլն), ինչպես նաև Ապուլեոսի «Ոսկե ավանակը» վեպը։Վերգիլիոսի ոգով լատիներենով գրել է էկլոգներ, իտալերենով' սոնետներ և կանցոններ [6], նմանակել է Պետրարկային: Բոյարդոյի սիրային բանաստեղծությունները զետեղվել են «Կանցոններ» ժողովածուում (1476-1477)։Հեղինակն է «Տիմոնե» հինգ արարով պիեսի (ըստ Լուկիանոսի երկխոսության), որը լույս է տեսել 1500 թվականին։

«Սիրահարված Օռլանդոն» կամ «Սիրահարված Ռոլանդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Amorum libri, 1499

Բոյարդոն իր համբավը ձեռք է բերել «Սիրահարված Ռոլանդը» ստեղծագործությամբ. Բոյարդոն համարձակորեն խախտել է հաստատված ավանդույթը, ըստ որի՝ կոպիտ Ռոլանդը չէր կարող սիրահարված լինել։ Խախտելով ավանդույթը՝ պալատական բանաստեղծն ընդառաջ գնաց ժամանակակից ազնվական հասարակությանը։ Բոյարդոն կարոլինգյան փուլի կոպիտ հերոսներին վերածեց Կլոր սեղանի ասպետների և պալատական խորտակված մշակույթով ասպետներին օժտեց փափկակեցությամբ և վայելքի ձգտումով։ Պոեմի բովանդակությունն առանձին ասպետների անսահման երևակայական արկածներն են. այնտեղ չկա մեկ առանցք: Չնայած իր թերություններին՝ բանաստեղծությունը մեծ հաջողություն ունեցավ՝ սկսելով այն ժանրից, որը կատարելության հասցվեց Բոյարդոյի իրավահաջորդի՝ Լուդովիկո Արիոստոյի կողմից:

Հետագա սերունդների համար Բոյարդոն դարձավ գիտական ֆանտաստիկայի տիպար։ Գոթֆրիդ Լայբնիցը [7], անդրադառնալով «անհնարինը նկարագրելու արվեստին», առաջին հերթին ներկայացնում է «Սկանդիանոյի կոմսի ճարտարամտությունները»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Боярдо Маттео Мария // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/12595 — 1808.
  3. 3,0 3,1 3,2 http://www.treccani.it/enciclopedia/matteo-maria-boiardo_(Dizionario-Biografico)/
  4. 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 https://www.beweb.chiesacattolica.it/persone/persona/3348/
  6. Արդի հայերենի բացատրական բառարան,Էդուարդ Բագրատի Աղայան,«Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976,էջ 705,
  7. (Նոր փորձառություններ, գիրք 4, գլ. 1, § 2)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Андреев М. Л. Рыцарский роман в эпоху Возрождения / Российская академия наук ; Институт мировой литературы им. А. М. Горького. — М. : Наука : Наследие, 1993թվական С. 103—121. — 256 с. — ISBN 5-02-011505-3.
  • Андреев М. Л. Боярдо, Маттео // Культура Возрождения : энциклопедия. — М. : Росспэн, 2007. — Т. 1. — С. 227—228.
  • Боярдо, Маттео-Мария // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.շ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուդովիկո Արիոստո