Կանցոն (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանցոն (իտալ.՝ canzone — երգ) տերմինը կարող է նշանակել․

  1. քնարական բանաստեղծություն ասպետական սիրո մասին պրովանսյան տրուբադուրների միջնադարյան պոեզիայում։ Սկզբնապես տարածված է եղել Իտալիայում՝ 13-17-րդ դարերում։ Կանցոնի դասական նմուշներ են ստեղծել Դանթեն ու Պետրարկան։
  2. Աշխարհիկ բազմաձայն երգ Վերածննդի դարաշրջանում։ Գործիքային կանցեն իմիտացիոն-պոլիֆոնիկ պիեսի տեսքով զարգացավ 16-17-րդ դարերում (սկզբում իբրև վոկալ կանցոնի փոխադրություն)։ Հոմոֆոնային ոճի պայմաններում տարածվեց կանցոն մեկ ձայնի համար՝ գործիքային նվագակցությամբ։ Այդ ձևը պահպանվեց 19-20-րդ դարերում գործիքային կանցոնում՝ իր երգուն մեղեդիով (յուրատեսակ «երգ առանց խոսքի»)։ Երբեմն կանցոն են անվանում վոկալ և գործիքային քնարական պիեսները (հատվածներ օպերաներից, սիմֆոնիաների, կոնցերտների մասեր)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 244