Միջերկրածովյան միություն
Միջերկրածովյան միություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն |
Հապավում | UfM[1] |
Հիմնադրված | 2008 թ-ի հուլիսի 13 |
Գլխադասային գրասենյակ | Բարսելոնա, Իսպանիա |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն |
Գլխավոր քարտուղար | Ֆաթալլահ Սիջիլմասի (անգլ.՝ Fathallah Sijilmassi) |
Նշանակալից անձինք | Նիկոլա Սարկոզի |
Կայք | ufmsecretariat.org/en/ |
Միջերկրածովյան միություն (անգլ.՝ Union for the Mediterranean, արաբ․՝ الاتحاد من أجل المتوسط, ֆր.՝ Union pour la Méditerranée), միջազգային կազմակերպություն, որը միավորում է Միջերկրական ծովի ավազանում գտնվող երկրները և Եվրամիության անդամ երկրները։ Գործում է 2008 թ-ից։ Երկրների միջև համագործակցությունը կայանում է Եվրամիջերկրածովյան համագործակցության շրջանակներում։
Կազմակերպության նպատակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջերկրածովյան ավազանի բնակիչներին Նիկոլա Սարկոզիի հղման մեջ ասվում է՝ «Անում ենք միացյալ գործ ընդհանուր նպատակի համար միացյալ կառուցակարգով»։
Կառույցը պետք է զբաղվի էներգիայի և էներգակիրների, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիայի և առևտրի հարցերով։ Միջերկրածովյան և Եվրոպական միությունները կարող են աշխատել միմյանց հետ մի քանի կառույցների շրջանակներում, ներառյալ իրավապաշտպան կառույցներում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]4 նոյեմբերի 2008 թ. Միջերկրածովյան երկրների արտաքին գործերի նախարարները Մարսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշեցին, որ կազմակերպության շտաբ կայանը գտնվելու է Բարսելոնայում և որ կազմակերպության գործունեությանը ազատորեն մասնակցելու իրավունք ունեն և Իսրայելը և ԱՊԼ-ն[2]։
4 մարտի 2010 թ. Բարսելոնայում բացվում է կազմակերպության շտաբ-կայանը[3]։
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիան համարվում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ երկիր։ Թուրքիան, որը ԵՄ թեկնածու երկիր է, համարում է, որ Միջերկրածովյան միությունը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։
Մեծ Բրիտանիան աջակցում է թուրքական կողմի բողոքներին և համարվում է Թուրքիային գործընկեր երկիր և ներկայացնում է Թուրքիայի շահերը ԵՄ-ում։ Արդյունքում Թուրքիան համաձայնեց մասնակցել պրոյեկտում, ստանալով համաձայնություն այն առումով, որ Թուրքիայի ինտեգրման գործընթացները երկու կազմակերպություններում էլ չեն կարող միմյանց խանգարել։
Կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջերկրածովյան միության մեջ մտնում են 43 երկրներ, ինչպես նաև Արաբական պետությունների լիգան։ Լիբիան համարվում է դիտորդ երկիր, քանի որ նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին հրաժարվել է գալ կազմակերպության գագաթնաժողովին՝ անվանելով նոր կազմակերպությունը որպես դավադրություն ընդդեմ արաբական և աֆրիկյան երկրների։
Դրոշ | Պետություն | Բնակչություն, մարդ |
Տարածք, կմ² |
Ելք դեպի Միջերկրական ծով |
---|---|---|---|---|
![]() ![]() |
Ավստրիա | 8 356 707 | 83 871 | չկա |
![]() |
Ալբանիա | 3 600 523 | 28 748 | կա |
![]() |
Ալժիր | 34 895 000 | 2 381 740 | կա |
![]() ![]() |
Բելգիա | 10 414 336 | 30 528 | կա |
![]() ![]() |
Բուլղարիա | 7 204 687 | 110 912 | կա |
![]() |
Բոսնիա և Հերցեգովինա | 4 448 500 | 51 197 | կա |
![]() ![]() |
Մեծ Բրիտանիա | 61 113 205 | 244 820 | կա |
![]() ![]() |
Հունգարիա | 10 019 000 | 93 030 | կա |
![]() ![]() |
Գերմանիա | 81 757 600 | 357 050 | կա |
![]() ![]() |
Հունաստան | 10 964 020 | 131 990 | կա |
![]() ![]() |
Դանիա | 5 511 791 | 43 094 | կա |
![]() |
Եգիպտոս | 77 420 000 | 1 001 449 | կա |
![]() |
Իսրայել | 7 515 000 | 20 770 | կա |
![]() |
Հորդանան | 5 759 732 | 89 342 | չկա |
![]() ![]() |
Իռլանդիա | 4 339 000 | 70 273 | չկա |
![]() ![]() |
Իսպանիա | 46 661 950 | 506 030 | կա |
![]() ![]() |
Իտալիա | 60 231 214 | 301 318 | կա |
![]() ![]() |
Կիպրոս | 793 963 | 9251 | կա |
![]() ![]() |
Լատվիա | 2 254 653 | 64 589 | չկա |
![]() |
Լիբանան | 3 925 502 | 10 452 | կա |
![]() |
Լիբիա | 6 365 563 | 1 759 540 | կա |
![]() ![]() |
Լիտվա | 3 366 357 | 65 303 | չկա |
![]() ![]() |
Լյուքսեմբուրգ | 439 539 | 2586 | չկա |
![]() |
Մավրիտանիա | 3 069 000 | 1 030 700 | չկա |
![]() ![]() |
Մալթա | 402 000 | 316 | կա |
![]() |
Մարոկկո | 33 241 259 | 446 550* | կա |
![]() |
Մոնակո | 32 671 | 1,95 | կա |
![]() ![]() |
Նիդեռլանդներ | 16 357 373 | 41 526 | չկա |
![]() |
Պաղեստին | 4 136 540 | 6020 | կա |
![]() ![]() |
Լեհաստան | 38 138 000 | 312 683 | չկա |
![]() ![]() |
Պորտուգալիա | 10 707 924 | 92 391 | չկա |
![]() ![]() |
Ռումինիա | 21 498 616 | 238 391 | չկա |
![]() |
Սիրիա | 19 405 000 | 185 180 | կա |
![]() ![]() |
Սլովակիա | 5 394 837 | 49 037 | չկա |
![]() ![]() |
Սլովենիա | 2 053 355 | 20 273 | կա |
![]() |
Թունիս | 10 383 577 | 163 610 | կա |
![]() |
Թուրքիա | 72 500 000 | 783 562 | կա |
![]() ![]() |
Ֆինլանդիա | 5 340 093 | 338 145 | չկա |
![]() ![]() |
Ֆրանսիա | 65 447 374 | 674 843 | կա |
![]() ![]() |
Խորվաթիա | 4 653 500 | 56 542 | կա |
![]() |
Մոնտենեգրո | 678 177 | 13 812 | կա |
![]() ![]() |
Չեխիա | 10 403 190 | 78 866 | չկա |
![]() ![]() |
Շվեդիա | 9 263 872 | 449 964 | չկա |
![]() ![]() |
Էստոնիա | 1 324 904 | 45 226 | չկա |
Աշխատանքի կազմակերպում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակից երկիրը գլխավորում է Միությունը ռոտացիայի սկզբունքով (սկզբունք, որը նման է ԵՄ տիպին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.eib.org/en/infocentre/glossary/index.htm
- ↑ Средиземноморский союз будет базироваться в Барселоне
- ↑ «The Union for the Mediterranean is launched in Barcelona» (անգլերեն). «The Ministry of the Spanish Presidency of the European Union». 4 марта 2010. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին. «Barcelona has become the "capital and driver of Mediterranean unity", according to the new Secretary General of the UpM, the Jordanian Ahmad Masadeh.»(չաշխատող հղում)