Ֆերրարի
Ֆերրարի | |
|---|---|
| Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, ավտոմեքենա արտադրող և ավտոարտադրող |
| Հիմնադրված է | մարտի 12, 1947 |
| Հիմնադիր | Էնցո Ֆերրարի |
| Վայր | Մարանելլո, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
| Երկիր | |
| Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
| Մայր ընկերություն | Ferrari? |
| Սեփականատեր | Ferrari? |
| Կայք | ferrari.com |
Ֆերրարի, իտալական սպորտային շքեղ մեքենաներ արտադրող ընկերություն։ Ընկերությունը հիմնադրել է Էնցո Ֆերրարին 1929 թվականին։ Սկզբում ընկերությունը կոչվում էր Սկուդերիա Ֆերրարի և հովանավորում էր ֆորմուլա Մեկի թիմերին։ Հետագայում սկսեց արտադրել ընդհանուր օգտագործման ճանապարհների համար օրինական մեքենաներ։ 1969 թվականին Ֆիատ ընկերությունը գնեց Ֆերրարի ընկերության բաժնետոմսերի 50%-ը, սակայն հետագայում բաժնետոմսերի քանակը աճեց մինչև 85% 2008 թվականի տվյալներով[1]։ 2014 թվականին Ֆիատ ընկերությունը հայտարարեց Ֆերրարիի բաժնետոմսերը վաճառելու ցանկության մասին՝ նշելով, որ իրենց պատկանող բաժնետոմսերը կազմում են 90%։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնցո Ֆերրարին ուղղակիորեն հետաքրքրված չէր ճանապարհային մեքենաների արտադրությամբ։ 1929-1938 թվականներին Ֆերրարին պատրաստում և մարզում էր Ալֆա Ռոմեո ընկերության համար վարորդներ։ Առաջին իրական Ֆերրարին ցուցադրվեց 1940 թվականին։ Դա Tipo 815-ն էր, որը շատ մրցակիցներ չուներ, քանի որ երկրորդ համաշխարհային պատերազմը ընթացքի մեջ էր։ 1943 թվականին Ֆերրարիի գործարանը տեղափոխվեց Մոռոնելլո, որտեղ գտնվում է մինչ օրս։ Սակայն 1944 թվականին գործարանը ռմբակոծվեց։ Առաջին օրինական Ֆերրարին 125 S-ն էր, որը թողարկվեց 1947 թվականին[2]։ Մեքենան ուներ 1.5 լիտր աշխատանքային ծավալով V12 կոնֆիգուրացիայի շարժիչ։ 1969 թվականին ՖԻԱՏ-ի կողմից Ֆերրարին գնելուց հետո արտադրությունը կտրուկ մեծացավ, քանի որ նոր ռեսուրսներ սկսեցին ներմուծվել։ 1988 թվականին թողարկվեց Ֆերրարի F40-ը, որը դարձավ վերջին թողարկված Ֆերրարին մինչև Էնզոյի մահը։ Նշանավոր է, որ F40-ը վերջին Ֆերրարին էր, որ ուներ տուրբոմղիչ մինչև 2014 թվականը։ Ֆերրարիի ղեկավարը՝ Լուկա դի Մոնտեցեմելոն, հրաժարվեց իր պաշտոնից 2014 թվականին՝ 23 տարի ընկերությունը ղեկավարելուց հետո[3]։ Նոր ղեկավարն է Սերջիո Մարքիոնեն, որը նույնպես Ֆիատ ընկերության ղեկավարն է։ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Կրայսլեր ընկերության հետ միավորվելուց հետո, Ֆիատը հայտարարեց Ֆերրարիից անջատվելու նպատակի մասին՝ ազատ վաճառելով Ֆերրարի ընկերության բաժնետոմսերի 10%-ը[4]։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերության ստեղծումից սկսած, Ֆերրարին մասնակցել է տարբեր մրցարշավների։ 1940 թվականին ստեղծված AAC 815-ը Ֆերրարի չէր կոչվում, սակայն առաջին մրցութային մեքենան էր, որը նախագծել էր Էնցո Ֆերրարին։
Սկուդերիա Ֆերրարի
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկուդերիա Ֆերրարին միակ թիմն է, որ մասնակցել է բոլոր Ֆորմուլա 1-մրցույթներին սկսած 1950 թվականից։ Բացի Ֆորմուլա 1-ից, թիմը նաև մասնակցել և բազմաթիվ անգամներ հաղթող է ճանաչվել Լեմանսի 24 ժամը մրցույթում։
Ճանապարհային մեքենաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆերարիի առաջին մեքենան 125S-ն էր։ Մեքենաներից շատերի թափքի արտաքին տեսքը հաճախ նախագծում են այլ աշխարհահռչակ ընկերություններ, հիմնականում Պինինֆարինա ընկերությունը։ Դինոն առաջին Ֆերրարին էր, որի շարժիչը տեղադրված էր մեքենայի մեջտեղում և ուներ V8 մխոցների դասավորություն։ Դինոն դարձավ հետագա բազմաթիվ Ֆերրարիների նախատիպը։ Հետագայում մեքենաները ավելի հզոր դարձնելու նպատակով ընկերությունը սկսեց նաև տեղադրել V12 մխոցների դասավորությամբ շարժիչներ։
Ներկայումս արտադրվող մեքենաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| California T | 458 Italia | FF | |
|---|---|---|---|
| 458 Spider | F12berlinetta | Ferrari 458 Speciale | LaFerrari |
Վաճառքների պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի տվյալների համաձայն, ընկերությունը վաճառել է մոտ 130,000 մեքենա[1]։
| Տարեթիվ | Վաճառված մեքենաների քանակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 1999[6] | 3,775 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2000[7] | 4,070 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2001[8] | 4,289 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2002[9] | 4,236 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2003[10] | 4,238 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2004[11] | 4,975 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2005[12] | 5,409 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2006[13] | 5,671 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2007[14] | 6,465 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2008[15] | 6,587 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2009[16] | 6,250 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2010[17] | 6,461 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2011[18] | 7,001 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2012[19] | 7,318 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2013[20] | 6,922 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2014[21] | 7,255 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Crunching Ferrari's Global Numbers». Ferraris-online.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ History of Ferrari In DK Engineering from http://www.dkeng.co.uk/company/The_History_of_Ferrari.html Retrieved 14 September 2010
- ↑ «Ferrari CEO Quits In A Huff, Says Company Is Now 'American'».
- ↑ Ferrari quitte Fiat et rentre dans le circuit boursier, le Monde, October 30, 2014
- ↑ Stoklosa, Alexander (2014), 2015 Ferrari California T Debuts With Twin-Turbo V-8, F12berlinetta Styling, Car and Driver
- ↑ Fiat Group 1999 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
- ↑ Fiat Group 2000 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
- ↑ Fiat Group 2001 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
- ↑ Fiat Group 2002 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
- ↑ Fiat Group 2003 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
- ↑ Fiat Group 2004 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
- ↑ Fiat Group 2005 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
- ↑ Fiat Group 2006 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
- ↑ Fiat Group 2007 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 15-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
- ↑ Fiat Group 2008 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
- ↑ Fiat Group 2009 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 29-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
- ↑ Fiat Group 2010 Annual Report (PDF)
- ↑ Fiat Group 2011 Annual Report (PDF)
- ↑ Fiat Group 2012 Annual Report (PDF)(չաշխատող հղում)
- ↑ Ferrari profits rise despite fewer sales in 2013
- ↑ Կաղապար:Citation4
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերրարի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||