Անիբալե Կարաչի
Անիբալե Կարաչի իտալ.՝ Annibale Carracci | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1560[1] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[2][1] |
Վախճանվել է | հուլիսի 15, 1609[1][3][4][…] (48 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[5][1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ |
Ոճ | բարոկկո[6] |
Ժանր | պատմական գեղանկարչություն[7], ժանրային նկարչություն[7] և դիմանկար[7] |
Թեմաներ | գեղանկարչություն[8] |
Ուշագրավ աշխատանքներ | Corpse of Christ?, The Choice of Hercules?, Resurrection of Christ?, Madonna in Glory with Saints?, Annunciation?, Assumption of the Virgin?, Madonna and Child Enthroned with Saints?, Saint Francis in adoration of the Crucifix? և Saint Margaret of Antioch? |
Ուսուցիչ | Պրոսպերո Ֆոնտանա |
Աշակերտներ | Անտոնիո Մարցիալե Կարաչի |
Ազգականներ | Անտոնիո Մարցիալե Կարաչի |
ստորագրություն![]() | |
![]() |
Անիբալե Կարաչի (իտալ.՝ Annibale Carracci), նոյեմբերի 3, 1560[1], Բոլոնիա, Պապական մարզ[2][1] - հուլիսի 15, 1609[1][3][4][…], Հռոմ, Պապական մարզ[5][1]), իտալացի նկարիչ, Բոլոնիայի դպրոցի քանդակագործ, նկարիչ Ագոստինո Կարաչիի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պասերոտոյի և իր երկպորտ եղբոր՝ նկարիչ Լյուդովիկ Կարաչիի աշակերտը, Անիբալը արվեստի դասեր է վերցրել Կորեջիոյից, Տինտորետտոյից, Պաոլո Վերոնեզեից, Ռաֆայելից ու Միքելանջելոյից։ Այս վարպետներին նմանակելու ձգտումը վառ արտահայտված է նրանց վաղ ստեղծագործություններում։ 1582 թվականին Անիբալե և Ագոստինո Կարաչիները հիմնել են սեփական դպրոցը, որն արդյունքում ստացել է «Ակադեմիա դելի Ինկամինատի» անվանումը[9]։ Անիբալեն գործուն մասնակցություն է ունեցել Ակադեմիայի մանկավարժական ու գեղարվեստական գործունեությանը։ 1597 թվականին Անիբալե Կարաչին հրավիրվել է Հռոմ կարդինալ Ֆարնեզեի կողմից՝ առասպելաբանական թեմատիկայով ձևավորելու Պալացցո Ֆարնեզեի պատերը։ Այդ աշխատանքը նրանից, իր եղբայր Ագոստինոյից ու աշակերտներից խլել է 8 տարի։ Նրանց կողմից ստեղծված որմնանկարները նշանակալի են իրենց հաջող դիրքերով, համադրությունների իմաստավորումով և բազմապիսությամբ ու նկարչի հաջողված նկարներին բնորոշ գույների թարմությամբ։ 1602 թվականին Անիբալե Կարաչին պատվեր է ստանում որմնանկարելու հռոմական Էրերա դե Սան Ջակոմո դելի Սպանիոլի կապելան։ 1605 թվականից սկսած դաժան հոդացավերը թույլ չեն տալիս նկարչին սբաղվել գեղանկարչությամբ։ Չնայած համընդհանուր ճանաչմանը, Անիբալեն Կարաչին մահացել է 49 տարեկան հասակում, աղքատության մեջ և թաղվել է Պանթեոնում, Ռաֆայելի կողքին՝ ըստ մահից առաջ հայտնած իր ցանկության։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարաչիի գեղարվեստական ստեղծագործությունների արժանիքները կայանում է համադրության արվեստում, խելամտորեն հաշվարկված կերպարներում և գույների թարմության մեջ:Սակայն քննադատները նաև նշում են իրականության բացակայությունը նրա աշխատանքներում։ Անիբալե Կարաչիի կրոնական կոմպոզիցիաները տիպիկ արտացոլումն է իր ժամանակների սենտիմենտալ և անիրական աստվածատկերման։ Բացի հոգևոր, դիցաբանական և այլաբանական բովանդակության նկարներից, պատկերել է նաև բնանկաներ։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աստվածամայրը սրբերի հետ» (1592);
- «Քրիստոսի հարությունը»
- «Սուրբ Ռոխ»
- «Բաքոսուհին և սատիրը»
- «Քրիստոսը և սամարացին»
- «Մանուկների ծեծ»
- «Սուրբ ընտանիք»
- «Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին»
- «Մահացած Քրիստոսը»
Իր փորագրություններում Անիբալե Կարաչին ստեղծել է գրեթե բացառապես սեփական համադրություններ («Խաչելություն», «Յուպիտերը և Անտիոպան», «Քրիստոս» և այլն)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ինքնանակար մոտ. 1580
-
Ընդեղեն խժռողը 1584—1585
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Waterhouse E. Italian Baroque Painting — London: Phaidon Press, 1962. — P. 85.
- ↑ 3,0 3,1 3,2 Annibale Carracci (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Annibale Carracci — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names
- ↑ https://www.metmuseum.org/toah/hd/carr/hd_carr.htm
- ↑ 7,0 7,1 7,2 National Gallery of Art - Collection
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Treccani
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Annibale Carracci» (անգլերեն). Artble. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- Аннибале Карраччи. Картины
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիբալե Կարաչի» հոդվածին։ |
|