Սիլվիո Բեռլուսկոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվիո Բեռլուսկոնի
իտալերեն՝ Silvio Berlusconi
Silvio Berlusconi 2018.jpg
 
Կուսակցություն՝ Առա՜ջ, Իտալիա
Կրթություն՝ Միլանի համալսարան (1961)
Գիտական աստիճան՝ դափնեկիր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ձեռնարկատեր, Մեդիամագնատ, թատերական ռեժիսոր և փաստաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր սեպտեմբերի 29, 1936(1936-09-29)[1][2][3][…] (86 տարեկան)
Ծննդավայր Միլան, Իտալիա[4]
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա[5]
Ի ծնե անուն իտալերեն՝ Silvio Berlusconi
Հայր Լուիջի Բերլուսկոնի
Մայր Ռոզա Բոսսի
Ամուսին Veronica Lario?[6] և Carla Dall'Oglio?
Զավակներ Pier Silvio Berlusconi?, Barbara Berlusconi?, Մարինա Բերլուսկոնի, Luigi Berlusconi? և Eleonora Berlusconi?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Մերիթի Ազգային շքանշան, Մատուցած ծառայությունների համար նորվեգական արքայական շքանշանի Մեծ խաչ, Երեք աստղերի շքանշան երկրորդ աստիճանի, Ռումինիայի աստղի շքանշանի Մեծ խաչ, «Ստարա պլանինա» շքանշան, Knight of Pius IX, Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ, Աշխատանքում ունեցած վաստակի համար շքանշան, Դոմ Հենրի մանկան մեծ խաչ, Sacred Military Constantinian Order of Saint George, Պերի արևի օդենի մեծ խաչ, Աբդուլազիզ ալ-Սաուդի շքանշան,

International Emmy Directorate Award?

և Medal of the Oriental Republic of Uruguay

Սիլվիո Բեռլուսկոնի (իտալերեն՝ Silvio Berlusconi, սեպտեմբերի 29, 1936(1936-09-29)[1][2][3][…], Միլան, Իտալիա[4]), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ (իտալերեն՝ Presidente del Consiglio dei Ministri) (1994-1995, 2001-2006, 2008-2011 թվականներին), գործարար, ապահովագրական և անշարժ գույքի մագնատ, մեդիամագնատ, բանկերի և ԶԼՄ–ների սեփականատեր, Միլան ֆուտբոլային ակումբի սեփականատերը, Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, «FinInvest» ընկերության ամենամեծ բաժնետերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերլուսկոնիի նստավայրը
Վիլլա Սան Մարտինո

Նա Միլանում միջին խավի ընտանիքի ավագ որդին էր։ Նրա հայրը Լուիջին (ծնված Սարոնոյում, 1908 թվականին – մահացած Միլանում, 1989 թվականին) աշխատում էր Ռասինի բանկում. մինչև 1957 թվականին դատախազ դառնալը. մայրը Ռոսա Բոսսին որին ասում էին Ռոսսելլա (ծնված Միլանում, 1911 թվականին – մահացած 2008 թվականին) տնային տնտեսուհի էր, նախկինում աշխատել էր որպես քարտուղարուհի Ֆիելիում։ Սիլվիոն ընտանիքում առաջին երեխան էր, քույրը Մարիա Անոնիետտան (ծնված Միլանում, 1943 թվականին – մահացած 2009 թվականին), նախկին բալետի պարուհի էր, եղբայրը Պաոլոն (ծնված Միլանում, 1949 թվականին), գործարար է։


Մեծացել է Իզոլա տարածաշրջանում՝ Վոլտուրնո փողոցում։ 1954 թվականին դասական կրթություն է ստացել Միլանի Սուրբ Ամբրոջիո սալեզյան (քահանայական) դպրոցում։ Ընդունվել է Պետական համալսարանի իրավագիտության բաժին, 1961 թվականին ավարտել գերազանց՝ առևտրային իրավունքին վերաբերվող ատենախոսությամբ պրոֆեսոր՝ Ռեմո Ֆրանչեսկելիի ղեկավարությամբ[7]։ Միլանի Մանցոնի գովազդային գործակալության կողմից ատենախոսությունը պարգևատրվել է հինգ հարյուր հազար լիրայով[8]։ Ավարտելուց հետո չի անցել զինվորական ծառայություն[9]։

1964 թվականին Բերլուսկոնին ծանոթացել է Կարլա Էլվիրա Լուչիա Դալլ'Օլիոյի հետ (ծնված՝ 1940 թվականին Սպեցիայում), ամուսնացել նրա հետ 1965 թվականի մարտի 6-ին և ունեցել երկու երեխա՝ Մարիյա Էլվիրան, որին անվանում էին Մարինա (ծնված՝ 1966 թվականի օգոստոսի 10-ին Միլանում)[10] և Պիեր Սիլվիոն (ծնված՝ 1969 թվականի ապրիլի 28-ին Միլանում)[11]։ 1980 թվականին Միլանի Մանցոնի թատրոնում ծանոթացել է դերասանուհի Վերոնիկա Լարիոյի հետ, իրական անունը՝ Միրիամ Բարտոլինի (ծնված՝ 1956 թվականին Բոլոնիայում)[12]։ Նրանց միջև սիրավեպ է սկսել, Բերլուսկոնին Վերոնիկային իր մոր հետ տեղափոխել է բնակվելու Միլան՝ Ֆինինվեստ գործող նստավայր Ռովանի փողոցի վրա։ 1985 թվականին Բերլուսկոնին բաժանվել է Կարլա Դալլ'Օլիոյից և օրինականացրել կապը Վերոնիկայի հետ, իսկ 1990 թվականին ավանդական կերպով ամուսնացել նրա հետ երեխաների՝ Բարբարայի (ծնված՝ 1984 թվականին), Էլեոնորայի (ծնված՝ 1986 թվականին), և Լուիջիի (ծնված՝ 1988 թվականին) ծնունդից հետո։ 2009 թվականի մայիսի 2-ին Վերոնիկա Լարիոն ապահարզան է պահանջում Բերլուսկոնիից։

2012 թվականին Բերլուսկոնին ամուսնանում է մոդել՝ Ֆրանչեսկա Պասկալեի հետ (ծնված՝ 1984 թվականին Նեապոլում)[13], «Սիլվիո կարոտում ենք քեզ» ակումբի հիմնադիրներից և 2009 թվականի նահանգային ընտրություններում թեկնածու[14] (թեև 2011 թվականի հունվարից հայտարարվել էր նոր զուգընկերուհու մասին, սակայն ինքնությունը չէր բացահայտվել)[15]։

1974 թվականից մինչև 2013 թվականը[16] Բերլուսկոնիի պաշտոնական նստավայրը Արկորեյում էր (Վիլլա Սան Մարտինո, 17-րդ դար), որը գնվել է անհետացած մարկիզ Կամիլլոյի դուստր և ժառանգ՝ Աննամարիա Կազատի Ստամպա դի Սոնչինոյի կողմից[16]։

Առանձնատունը որոշակի հողատարածքով հանձնվել է 750 միլիոն լիրայով, 1983 թվականին ընդունվել է Կարիպլո գործակալության կողմից որպես երաշխիք 7 միլիարդ լիրայով վարկ ստանալու համար[17]։

2013 թվականի սեպտեմբերից Բերլուսկոնին բնակվում է Հռոմում՝ Պլեբիշիտո փողոց Պալացո Գրացիոլի[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/news/magazine-15629283
  5. http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-26256514
  6. https://www.ilfattoquotidiano.it/2014/02/18/silvio-berlusconi-e-veronica-lario-hanno-divorziato/885883/
  7. Giovanni Ruggeri, Mario Guarino (1994)։ Berlusconi: inchiesta sul signor TV (2 ed.)։ էջեր 24–25։ ISBN 978-88-7953-034-7 
  8. «Notizie in breve»։ էջ 8 
  9. Lo scrittore Mario Guarino, ne L'orgia del potere: testimonianze, scandali e rivelazioni su Silvio Berlusconi, Dedalo, Bari, 2005, p. 18, sostiene che fu dispensato per legge in quanto primo figlio
  10. Fininvest (ed.)։ «Marina Berlusconi»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 22 settembre 2012 
  11. Claudia Fusani։ «Silvio story» (pdf)։ L'Unità։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19 
  12. «Vita, opere e miracoli di Silvio»։ societacivile.it։ 6 marzo 2002։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին։ Վերցված է 18 ottobre 2009 
  13. «Berlusconi, monologo a Canale 5. La D'Urso fa da spalla, il web si scatena»։ la Repubblica։ 16 dicembre 2012։ Վերցված է 7 gennaio 2013 
  14. «Francesca Pascale: dagli esordi trash a fidanzata di Silvio»։ Corriere della Sera։ 12 dicembre 2012։ Վերցված է 7 gennaio 2013 
  15. «Berlusconi: «Mai pagato le donne. Dopo Veronica ho una relazione stabile»»։ Corriere della Sera։ 16 gennaio 2011։ Վերցված է 25 gennaio 2013 
  16. 16,0 16,1 Adriano Botta (9 agosto 2010)։ «A proposito di case: e questa?»։ L'Espresso։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին։ Վերցված է 22 novembre 2013 
  17. Nando dalla Chiesa (3 maggio 2004)։ «La villa della marchesina sedotta e bidonata»։ L'Unità։ էջ 13։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին։ Վերցված է 22 novembre 2013 
  18. L'Huffington Post, ed. (25 settembre 2013)։ «Silvio Berlusconi trasferisce la residenza a Roma»։ Վերցված է 28 novembre 2013