Մատտեո Ռենցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատտեո Ռենցի
Matteo Renzi
Matteo Renzi 2.jpg
Դրոշ
(56-րդ) Իտալիայի Վարչապետ
Դրոշ
 Փետրվարի 22, 2014
Նախորդող Ենրիկո Լետտա
Դրոշ
(13-րդ) Ֆլորենցիայի Քաղաքապետ
Դրոշ
հունվարի 22, 2009 - Մարտի 24, 2014
Նախորդող Լեոնարդո Դոմինիկի
Հաջորդող Դարիո Նարդելլա
 
Կուսակցություն՝ Italy Alive?
Կրթություն՝ Ֆլորենցիայի համալսարան (1999) և Lc Dante?
Գիտական աստիճան՝ մագիստրոս
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 11, 1975(1975-01-11)[1][2][3][…] (48 տարեկան)
Ծննդավայր Ֆլորենցիա[4][5]
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա[6]
Հայր Tiziano Renzi?
Մայր Laura Bovoli?
Ամուսին Ագնեսե Լանդինի[7]
 
Կայք՝ matteorenzi.it
 
Ինքնագիր Изображение автографа

Մատտեո Ռենցին (իտալերեն՝ Matteo Renzi, Իտալերեն արտասանություն՝ [matˈtɛːo ˈrɛntsi]), հունվարի 11, 1975(1975-01-11)[1][2][3][…], Ֆլորենցիա[4][5]), Իտալիայի վարչապետ։ Ծնվել է՝ 1975 թվականի հունվարի 11-ին՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ 2009 թվականի հունվարի 22-ից մինչ 2014 թվականի մարտի 24-ը եղել է Ֆլորենցիայի քաղաքապետը։ 2014 թվականի փետրվարի 22-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերը եղել է Իտալիայի վարչապետը[8][9]։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատտեո Ռենցին վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իր ներկայացրած սահնանադրական բարեփոխումների նախագիծը մերժվել է 2016 թվականի դեկտեմբերին անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։ 2013-2018 թթ., կարճատև ընդմիջումներով, նա եղել է Իտալիայի ժողովրդավարական կուսակցության քարտուղարը։ 2018 թվականին Իտալիայում անցկացված համընդհանուր ընտրություններում կուսակցության կրած պարտությունից հետո հրաժարվել է նաև կուսակցության քարտուղարի պաշտոնից։ Մինչ այդ՝ 2004-2009 թթ. եղել է Ֆլորենցիայի մարզի նախագահը, իսկ 2009-2014 թթ.՝ Ֆլորենցիայի քաղաքապետը[10][11]։ 2018 թվականի մարտ ամսից դարձել է Իտալիայի սենատի անդամ[12]։

Իտալիայի կառավարության ղեկավար նշանակվելով 39 տարեկան և 42 օրական հասակում՝ Ռենցին փաստորեն եղել է Իտալիայի ամենաերտասարդ վարչապետը (52 օրով ավելի երիտասարդ է եղել, քան Բենիտո Մուսոլինին, ով այդ բարձր պաշտոնն ստանձնել է 1922 թվականին), ինչպես նաև՝ եղել է G7-ի՝ Յոթնյակի երկրների ամենաջահել ղեկավարը։ Իտալիայում առաջինն է եղել, ով քաղաքապետի պաշտոնից միանգամից նշանակվել է վարչապետի պաշտոնին։ Հաճախ նրան անվանում են Եվրոպայի սոցիալիստական կուսակցության de facto առաջնորդ՝ հակադրված Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն ու Անգելա Մերկելին (այս երկու առաջնորդներին հաճախ անվանում են Merkenzi)[13][14][15]: 2014 թվականին ամերիկյան Fortune ամսագիրը 40-ից ցածր տարիք ունեցող աշխարհի ամենաազդեցիկ անձանց ցանկում Ռենցիին հատկացրել է երրորդ տեղը, իսկ Foreign Policy-ն նրան ներառել է Top 100 Global Thinkers ցուցակում[16][17]։ Ավելին պետք է ասել. Ռենցին հայտնի է il Rottamatore (մենամարտող, մարտնչող) մականունով, որին արժանացել է Իտալիայի քաղաքական ողջ հաստատությունը՝ իսթաբլիշմենթը նորացնելու իր հավակնոտ (ամբիցիոզ) ձգտումների համար[18]։

Քաղաքական դիտորդները Ռենցիին համարում են կենտրոնամետ և ազատական՝ centrist և liberal[19]: Վարչապետի պաշտոնում Ռենցիի գտնված տարիների նրա ղեկավարած կաբինետը մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել՝ երկրի ընտրական համակարգը փոփոխելու, աշխատանքային օրենսդրությունը բարելավելու և տնտեսության խթանմանը առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելու, քաղաքացիական դատավարության համակարգը պարզեցնելու, վարչարարությունն ընդհանրապես բարեփոխելու նպատակներով, ինչպես նաև վերացրել է մի շարք մանր հարկեր[20][21]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.bbc.co.uk/news/world-europe-26301943
  2. 2,0 2,1 http://www.bbc.co.uk/news/world-europe-26222179
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 http://www.theaustralian.com.au/news/world/renzi-takes-top-office-in-italian-palace-coup/story-fnb64oi6-1226827738860
  5. 5,0 5,1 5,2 http://www.theglobeandmail.com/globe-debate/ideas-lab/should-mayors-lead-the-world/article17275044/
  6. http://www.nytimes.com/2010/09/01/world/europe/01david.html?pagewanted=all
  7. https://www.ilsussidiario.net/news/cinema-televisione-e-media/2018/10/4/agnese-landini-moglie-di-matteo-renzi-l-ex-first-lady-sempre-al-fianco-dei-figli-e-del-marito-l-intervista/842375/
  8. «Giunta comunale»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին։ Վերցված է հունիսի 7, 2015 
  9. «Elezioni Comunali Turno di ballottaggio 21–22 giugno 2009» (Italian)։ Comune di Firenze։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 18, 2013-ին։ Վերցված է փետրվարի 22, 2014 
  10. Roe Alex։ «Matteo Renzi takes Florence»։ Վերցված է հունիսի 25, 2009 
  11. «Italy to swear in new Prime Minister Matteo Renzi»։ BBC News։ փետրվարի 22, 2014։ Վերցված է փետրվարի 22, 2014 
  12. Elezioni: Renzi senatore, conquistato il seggio di Firenze
  13. «Matteo Renzi coi leader del Pse a Bologna per il lancio della nuova "terza via". In dote, il Jobs act»։ L'Huffington Post։ Վերցված է հունիսի 7, 2015 
  14. «Professor Kalypso Nicoladis on the prospects of an EU guided by Merkel & Renzi»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-20-ին։ Վերցված է հունիսի 7, 2015 
  15. «Italy's Reformist Prime Minister Is the Type of Leader Europe Needs»։ Huffington Post։ Վերցված է ապրիլի 12, 2016 
  16. «Renzi, al terzo posto tra gli under 40 più influenti al mondo»։ Repubblica.it։ հոկտեմբերի 9, 2014։ Վերցված է հունիսի 7, 2015 
  17. «A World Disrupted: The Leading Global Thinkers of 2014»։ Վերցված է հունիսի 7, 2015 
  18. «L'Italia nuova di Renzi il rottamatore?»։ Վերցված է հուլիսի 12, 2016 
  19. https://www.telegraph.co.uk/news/2016/12/03/europe-holds-breath-italy-heads-polls-critical-referendum/
  20. «Italy Prime Minister Mattro Renzi on Senate Reform»։ Bloomberg։ Վերցված է սեպտեմբերի 29, 2015 
  21. «Renzi Gives Italians Lower Taxes, Higher Cash Use to Back Growth»։ Bloomberg։ Վերցված է հոկտեմբերի 15, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մատտեո Ռենցի հոդվածին

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]