Իզեո (լիճ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իզեո (այլ կիրառումներ)
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Լոմբարդիա![]() | |
Երկարություն | 25 կմ | |
Ավազանի մակերեսը | 65.3 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 251 մ | |
Միջին խորությունը | 124 մ | |
![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
Իզեո (իտալերեն՝ Lago d'Iseo), [ˈlaːɡo diˈzɛːo] կամ Սեբինո (իտալերեն՝ Sebino), Իտալիայի Լոմբարդիա մարզի չորրորդ ամենամեծ լիճը։ Սնվում է Օլյո գետով։
Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիճը գտնվում է Կամոնիկա տարածքում՝ Բրեշիա և Բերգամո քաղաքների մոտ։ Այն գրեթե հավասարապես բաժանված է Բերգամոյի և Բրեշիայի միջև։ Լճի արտաքին մակերեսը 65 քառակուսի կիլոմետր է, ծավալը՝ 8 մլն խորանարդ մետր, առավելագույն խորությունը՝ 251 մ, առավելագույն լայնությունը` 5000 մ, առավելագույն երկարությունը՝ 25 կմ, ափերի երկարությունը` 65 կմ, ծովի մակարդակից միջին բարձրությունը՝ 186 մետր։
Հյուսիսային Իտալիան հայտնի է իր խիստ արդյունաբերական քաղաքներով, որոնց միջև կան մի շարք ակնառու լճեր։ Իզեո լիճն աչքի է ընկնում իր բնական գեղեցկությամբ, սաղարթախիտ կանաչ լեռներով, որոնք շրջապատում են բյուրեղյա հստակ լիճը։
Լճի շուրջ կան մի քանի միջնադարյան քաղաքներ, որոնցից ամենամեծը Իզեոն է և Սարնիկոն։ Հատկանշական է զբոսաշրջության ոլորտը։ Լեռների կողմից կառուցած ճանապարհով կարելի է շրջանցել ամբողջ լիճը։
Լճի կենտրոնում է գտնվում Մոնտե Իզոլա կոմունան, որի մուտքն ապահովվում է լաստանավերով։
Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսի 18-ից մինչև հուլիսի 3-ը Իզեո լճի վրա իրականացվել է բուլղարացի արվեստագետներ Քրիստո և Ժան Կլոդների Լողացող ճեմուղիներ նախագիծը[1]։ Բազմահազար այցելուների հոսքը որոշակի քաոսային և տրանսպորտային խցանումներ է առաջացրել տարածքում[2]։
Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լճի ափերին են գտնվում մի քանի փոքր քաղաքներ՝
Բրեշիա |
Բերգամո |
---|---|
|
|
Երկու փոքր կղզիներ՝ Լորետոն և Սուրբ Պողոսը, գտնվում են մասնավոր ենթակայության ներքո։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Italy: Christo 'walk on water' project opens on Lake Iseo - BBC News»։ BBC News (en-GB)։ Վերցված է 2016-06-20
- ↑ «Chaos at Italian lake as crowds try to 'walk on water'»։ The Local։ հունիսի 22, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լուսանկարներ և տեղեկատվություն Իզեո լճի մասին
- Տեղեկատվություն Իզեո լճի մասին Archived 2012-10-14 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իզեո (լիճ) կատեգորիայում։ |