Լողացող ճեմուղիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լողացող ճեմուղիներ
տեսակինստալյացիա և արվեստի ոչնչացված գործ
նկարիչՔրիստո և Ժան Կլոդ
տարիհունիսի 18, 2016
լայնություն16 մետր
ժանրհանրային արվեստ
նյութտեքստիլային գործվածք և բարձր խտության պոլիէթիլեն
գտնվում էԻզեո, San Paolo Island? և Monte Isola?
քաղաքՄոնտե Իզոլա և Սուլցանո
կայք
Ծանոթագրություններ
 The Floating Piers Վիքիպահեստում

Լողացող ճեմուղիներ (անգլ.՝ The Floating Piers), բուլղարացի արվեստագետներ Քրիստոյի և Ժան Կլոդի ստեղծած արվեստի գործը յուրահատուկ վայրում, որը բաղկացած է 100,000 մետր դեղին գործվածքից։ Սա Քրիստոյի 23-րդ լայնամասշտաբ ինստալյացիոն ծրագիրն է։ Իրականացվել է Իտալիայի Բրեշիա քաղաքի մոտ գտնվող Իզեո լճի վրա` մոդուլային լողացող տախտակամածերի վրա կառուցված 220,000 մետր բարձր խտությամբ պոլիէթիլենային խորանարդներից։ Կտորե կառուցվածքի մակերեսը ճեմուղային հատված է ստեղծում Սուլցանոյից Մոնտե Իզոլա և դեպի Սան Պաուլո կղզի[1]։ Բազմահազար այցելուների հոսքը որոշակի քաոսային և տրանսպորտային խցանումներ է առաջացրել[2]։

2016 թվականի հունիսի 18-ին ճեմուղին բացվել է հանրության համար։ Ցուցադրման առաջին 5 օրերին շուրջ 270,000 մարդ է այցելել և զբոսնել լողացող ճեմուղիներով։ Անսպասելի մեծ հոսքի պատճառով կազմակերպիչները փակել են ցուցադրությունը կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը՝ տարածքի մաքրման աշխատանքներ իրականացնելու համար[3]։

2016 թվականի հուլիսի 3-ին ցուցադրությունը հանրության համար փակվել է։ Համաձայն տեղական պաշտոնյաների հաշվարկի՝ այցելուների թիվը կազմել է շուրջ 1,2 միլիոն մարդ կամ միջինը 72,000 մարդ օրական 16-օրյա ցուցադրության ընթացքում։ Նախագծի ապամոնտաժումը սկսվել է 2016 թվականի հուլիսի 4-ի վաղ առավոտյան[4]։

Նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լողացող ճեմուղին գործարկվել է 2016 թվականի հունիսի 18-ից մինչև հուլիսի 3-ը (եղանակային բարենպաստ պայմանների դեպքում) Իտալիայի Լոմբարդիա շրջանի Իզեո լճի վրա։

Ճեմուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լողացող ճեմուղին ձգվում է Իզեո լճի վրա շուրջ 3 կմ երկարությամբ։ Հարթակն ունի 16 մետր լայնություն և մոտավորապես 35 սմ կողքային բարձրություն։ Դեղնավուն կտորե հյուսվածքը ձգվում է 2,5 կիլոմետր՝ ստեղծելով հետիոտնային փողոցներ դեպի Սուլցանո և Մոնտե Իզոլա։

Լողացող ճեմուղիներով անցնողներն կըմբոշխնեն ջրի վրա քայլելը կամ իրենց կզգան կետի մեջքին։ Տասնվեց օր շարունակ լույսը և ջուրը կփոխակերպեն դեղին կտորի հյուսվածքը կարմիր և ոսկեգույն երանգների։
- Քրիստո

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի գարնանը և ամռանը Քրիստոն, օպերացիոն ղեկավար Վլադիմիր Եվաչևը, նախագծի ղեկավար Վոլֆգանգ Վոլցը և համադրող Ջոսի Կրաֆթը հետազոտել են Հյուսիսային Իտալիայի լճերը և նախագծի իրականացման համար ընտրրել են Իզեո լիճը։ Այդ ժամանակից ի վեր նրանք ամբողջ աշխարհից ընդգրկված թիմի հետ միասին աշխատել են իրականացնելու լողացող ճեմուղիները։

Լողացող ճեմուղիներ ստեղծելու միտքը Քրիստոյի և Ժան Կլոդի մոտ հղացել է դեռևս 1970 թվականին։ Քրիստոն և Ժան Կլոդը 2005 թվականին միասին իրականացրել են «Դարպասներ» նախագիծը։ Լողացող ճեմուղիները կառուցվել է Քրիստոյի բնօրինակը արվեստի գործերից ստացված միջոցներով։ 16-օրյա ցուցադրությունից հետո լողացող ճեմուղու բոլոր բաղադրիչները կհեռացվեն և արդյունաբերորեն կվերամշակվեն։

Քրիստո և Ժան Կլոդ ամուսնական զույգն Իտալիայում իրականացրել է տարբեր նախագծեր, այդ թվում 1968 թվականին փաթաթված շատրվան և փաթաթված միջնադարյան աշտարակ Սպոլետոյում, 1970 թվականին՝ փաթաթված հուշարձաններ Միլանում, 1973-1974 թվականներին՝ փաթաթված հռոմեական պատ Հռոմում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Italy: Christo 'walk on water' project opens on Lake Iseo - BBC News». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  2. «Chaos at Italian lake as crowds try to 'walk on water'». The Local. 2016 թ․ հունիսի 22.
  3. Sophie Morlin-Yron (2016 թ․ հունիսի 27). «Floating art lets people walk on water at Italy's Lake Iseo». CNN.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  4. «Christo's floating piers closed». Deutsche Welle. 2016 թ․ հուլիսի 4. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]