Դիոնիսիոս Հալիկառնասցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիոնիսիոս Հալիկառնասցի, Մ. թ. ա. 1-ին դարի երկրորդ կեսի հույն պատմիչ և ճարտասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է փոքրասիական Հալիկառնաս քաղաքում։ Մ․ թ․ ա․ 30—8 թթ․ ապրել է Հռոմում։ Քաղաքացիական հայացքներով հարել է Հռոմի ծերակուտական ավագանուն։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «Հռոմեական հնություններ» պատմական երկը, որն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև Պունիկյան առաջին պատերազմի (մ․ թ․ ա․ 264-241 թվականներ) ժամանակամիջոցը։ 20 գրքից բաղկացած այդ աշխատությունից լրիվ պահպանվել են առաջին 9 գիրքը, 10 և 11-րդի՝ զգալի մասերը, մնացածներից՝ հատվածներ։ Պահպանված գրքերում պատմության շարադրանքը հասնում է մինչն մ․ թ․ ա․ 442 թվականը։ Դիոնիսիոս Հալիկառնասցին աղբյուրների նկատմամբ չի ցուցաբերել քննական մոտեցում։ Ջանացել է ապացուցել հռոմեացիների ու հույների ազգակցությունը, որպեսզի ընդունելի դարձնի հույների ենթարկվածությունը հռոմեացիներին։ Դիոնիսիոս Հալիկառնասցին գրել է նաև հայերի և փռյուգացիների ազգակցության, նրանց լեզուներում շատ բառերի ընդհանրության մասին։ Ունի նաև ճարտասանական երկեր՝ «Բառերի զուգակցման մասին», «Հին ճարտասանների մասին» և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 396 CC-BY-SA-icon-80x15.png