Գայոս Մուսոնիոս Ռուֆոս (լատ.՝ Gaius Musonius Rufus, 25[1], Volsinii, Բոլսենա, Վիտերբո, Լացիո, Իտալիա - 95[1]), հռոմեացի փիլիսոփա. ստոիկյան դպրոցի ներկայացուցիչ[2]։ Ուսուցանել է Հռոմում Ներոն կայսեր օրոք, մ.թ. 65 թվականին արտաքսվել է, վերադարձել է քաղաք Ներոնի գահընկեցությունից հետո։ Նորից արտաքսվել է Հռոմից Վեսպասիանոս կայսեր օրոք, վերադարձել է Հռոմ կայսեր մահից հետո։ Նրա երկերից և դասախոսություններից պահպանվել են միայն ծաղկաքաղ հատվածներ մ.թ. V դարի հույն հեղինակ Ստոբեոսի մոտ։ Մուսոնիոս Ռուֆոսի փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է ունեցել ուշ անտիկ և քրիստոնյա հեղինակների վրա։ Էպիկտետոսի ուսուցիչն է։
Մուսոնիոս Ռուֆուսը ավելի շատ ուշադրություն է դարձրել բարոյագիտության և ոչ բնափիլիսոփայության ու տրամաբանության վրա։ Նրա փիլիսոփայական հայացքները մոտ են Էպիկտետոսին, սակայն առավել իրապաշտ և սոցիալական ուղղվածության է` բաղկացած է կոնկրետ կենցաղային առօրյա իրավիճակներում վարվեցողության կանոններից։ Նրա կենտրոնական համոզմունքն է, որ բոլոր մարդիկ ունեն առաքինի կյանք վարելու նախադրյալներ։
Cora Lutz, (1947), Musonius Rufus: The Roman Socrates. Printed in: Yale Classical Studies, Volume X. Edited by A. R. Bellinger. Yale University Press (անգլերեն թարգմանությամբ և ծանոթագրություններով)։
J. T. Dillon, (2004), Musonius Rufus and Education in the Good Life: A Model of Teaching and Living Virtue. University Press of America. ISBN 0-7618-2902-4
Pieter Willem Van Der Horst: Musonius Rufus and the New Testament. A Contribution to the Corpus Hellenisticum. In: Novum Testamentum Nr. 16 (1974), S. 306—315.