Սասսարի
Բնակավայր | |||
---|---|---|---|
իտալերեն՝ Sassari սարդ.՝ Tàtari Sàssari | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 547,04 կմ² | ||
ԲԾՄ | 225±1 մետր | ||
Բնակչություն | ▼116 641 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 079 | ||
Փոստային ինդեքսներ | 07100 և 07040 | ||
Ավտոմոբիլային կոդ | SS | ||
Պաշտոնական կայք | comune.sassari.it | ||
| |||
Սասսարի (իտալերեն՝ Sassari), քաղաք Իտալիայում, Սարդինիա ինքնավար մարզում։ Կալիարիից հետո երկրորդ ամենամեծ քաղաքն է բնակչության թվով՝ 127,525 բնակիչ[2], և ֆունկցիոնալ ուրբանիզացված տարածք է՝ շուրջ 222000 բնակչությամբ[3]։ Կղզու ամենահին քաղաքներից մեկն է, որը պարունակում է արվեստի գլուխգործոցների նշանակալից հավաքածու։
Սկսած հիմնադրումից՝ 12-րդ դարից Սասսարին կառավարվում էր լոգուդորոցիների, պիզացիների, սասսարեցիների, Արագոնիայի թագավորության և իսպանիացիների կողմից, որոնք բոլորն էլ նպաստել են Սասսարիի պատմական և գեղարվեստական ժառանգությանը։
Սասսարի քաղաքը հարուստ է արվեստով, մշակույթով և պատմությամբ, և հայտնի է իր գեղեցիկ պալատով, և նեոկլասսիկալ ճարտարապետության ոճերով կառուցված մի շարք կառույցներով, ինչպիսիք են Պիացցա դ'Իտալիան (Իտալիայի հրապարակ) և Teatro Civico թատրոնը (Քաղաքացիական թատրոն)[4]։
Սարդինիա կղզու բնակչությամբ երկրորդ քաղաքը և Իտալիայի հինգերորդ խոշորագույն մունիցիպալիտետը (546 քառակուսի կիլոմետր)՝ Սասսարին, մշակութային, զբոսաշրջային, առևտրական և քաղաքական կարևոր նշանակություն ունի կղզու համար[5]։ Քաղաքի տնտեսությունը հիմնականում հենված է զբոսաշրջության և ծառայությունների, մասամբ նաև՝ հետազոտությունների, շինարարության, դեղագործության և նավթարդյունաբերության վրա[5]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սասսարին գտնվում է Սարդինիա կղզու հյուսիս-արևմուտքում, ծովի մակարդակից 225 մետր բարձրության վրա։ Քաղաքը տարածվում է լայն կարստային սարահարթի վրա, որը իջնում է դեպի Ասինարա ծոց և Նուրրա դաշտավայր։ Քաղաքը շրջապատված է հազարավոր հեկտարների ձիթապտղի պլանտացիաների կանաչ գոտիներով, որոնք 19-րդ դարից մասամբ փոխարինվել են կաղնու և միջերկրական ծառերի խառն անտառներով։ Նուրա դաշտավայրն, որը նոսր է բնակեցված, տարածվում է դեպի արևմուտք և ընդգրկում է Սասսարի քաղաքի հիմնական մասը, մինչդեռ քաղաքային ագլոմերացիան, որն ունի 275,000 բնակչություն, տարածվում է՝ հարավ-արևելք։ Ջրի առատությունը՝ շուրջ 400 աղբյուրներ և արտեզյան հորեր, դարեր շարունակ նպաստել է այգեգործության զարգացմանը։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 128,611 բնակիչ, որից 61,944՝ տղամարդ, իսկ 66,667՝ կին։ Վերջին 7 տարիների ընթացքում (2001-2008 թվականներին), բնակչությունը 9,519 ավելացել է։
Վերջին 7 տարիների ընթացքում (2001-2008թթ.) Բնակչությունը 9,519 բնակչությամբ ավելացել է,
- Ծնելիություն՝ 8,2 ծնունդ / 1000 բնակիչ
- Ընդհանուր ծնելիության մակարդակը՝ 1,15 ծնունդ/1000 բնակիչ
- Մահացության մակարդակը՝ 7,9 մահ/1000 բնակիչ
Միգրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին տասնամյակների ընթացքում քաղաքի բնակչությունը մեծացել է, հիմնականում կղզու ներքին շրջաններից և այլ իտալական շրջաններից եկած հազարավոր սարդինիացիների գաղթի պատճառով։ 2008 թվականին քաղաքի բնակչության 98.4%-ը իտալացիներ էին, իսկ 1978 բնակիչ օտարերկրյա ներգաղթյալներ էին։ Սասսարիում բնակվող օտարերկրացի քաղաքացիներն են[6] ․
Սենեգալ - 270
Չինաստան - 259
Ուկրաինա - 71
Լեհաստան - 66
Հյուսիսային Մակեդոնիա - 66
- Կաղապար:Դրոշավորում/Մարրոկո - 57
Հունգարիա - 44
Գերմանիա - 35
Ֆրանսիա - 34
Հունաստան - 32
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սասսարիի քույր քաղաքներն են՝
Իտալիա Գորիցիա, Իտալիա, սկսած 1983 թվականից
Ռումինիա Տիմիշոարա, Ռումինիա, սկսած 1990 թվականից
Իտալիա Գուբբիո, Իտալիա, սկսած 2002 թվականից
Իտալիա Վիտերբո, Իտալիա, սկսած 2006 թվականից
Իտալիա Նոլա, Իտալիա, սկսած 2006 թվականից
Իտալիա Պալմի, Իտալիա, սկսած 2006 թվականից
Իտալիա Նեապոլ, Իտալիա, սկսած 2009 թվականից
Իտալիա Կամպոբասո, Իտալիա, սկսած 2009 թվականից
Իսպանիա Բարսելոնա, Իսպանիա, սկսած 2010 թվականից
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սասսարի (գավառ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2018 — Italian National Institute of Statistics.
- ↑ «Statistiche demografiche ISTAT»։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-26-ին։ Վերցված է հունվարի 1, 2017
- ↑ http://appsso.eurostat.ec.europa.eu/nui/show.do?dataset=urb_lpop1&lang=en
- ↑ «Neoclassical - Artistic - Itineraries - Sardinia Tourism»։ Sardegnaturismo.it։ Վերցված է 2011-09-16
- ↑ 5,0 5,1 «Sassari - History and culture»։ Sardegna.net։ Վերցված է 2011-09-16
- ↑ «Cittadini Stranieri. Bilancio demografico anno 2006 e popolazione residente al 31 dicembre - Tutti i paesi di cittadinanza. Comune: Sassari»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-12-ին։ Վերցված է 2008-07-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սասսարի կատեգորիայում։ |
|