Մեծ քառյակ (Առաջին համաշխարհային պատերազմ)
Մեծ քառյակը կամ Քառյակ պետությունները վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմի քառյակ գերտերություններին[1] և նրանց առաջնորդներին, որոնք հանդիպեցին 1919 թվականի Փարիզի խաղաղության վեհաժողովում։ Մեծ քառյակը նաև հայտնի է որպես քառյակ խորհուրդ։ Նրա անդամներն էին ԱՄՆ-ից Վուդրո Վիլսոնը, Մեծ Բրիտանիայից Դեյվիդ Լլոյդ Ջորջը, Իտալիայից Վիտտորիո Էմանուելե Օրլանդոն և Ժորժ Կլեմանսոն Ֆրանսիայից[2]։
Վուդրո Վիլսոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուդրո Վիլսոնը (28 դեկտեմբեր 1856 – 3 փետրվար 1924) ընտրվել է ԱՄՆ նախագահ 1912 թվականին և վերընտրվել է 1916 թվականին։ 1916 թվականի ընտրություններում նրա նախընտրական արշավի հիմքը եղել է «հեռու պահել մեզ պատերազմից» կարգախոսը և աշխատել է կողմերին բերել խաղաղության։ 1917 թվականին Բերլինը որոշեց սուզանավերի միջոցով խորտակեց Բրիտանիային օգնող ամերիկյան նավերը` հույս ունենալով ռազմական դաշինք կնքել Մեքսիկայի հետ ԱՄՆ դեմ պատերազմում։ Միացյալ Նահանգները պատերազմի մեջ մտավ 1917 թվականի ապրիլին` ունենալով թույլ զինված ուժեր, սակայն ուներ միլիոնավոր պոտենցիալ թարմ զինվորներ, միլիարդավոր դոլարներ և մեծ քանակությամբ վառելիք, որն անհրաժեշտ էր Դաշնակիցներին։ Պաշտոնապես Վիլսոնը անկախ էր Դաշնակիցներից։ 1918 թվականին Վիլսոնը առանձին բանակցություններ սկսեց Գերմանիայի հետ, ներառյալ զինադադարի պայմանավորվածությունները։ Նա թողարկեց իր 14 կետերը, որը հետպատերազմական իրադարձությունների նրա տեսլականն էր։ Նա մեծ ազդեցություն ուներ երկու կողմերի վրա Եվրոպայում և նա դարձավ Փարիզում գլխավոր գործող անձը։ Նա վարձեց մեծ թվով մասնագիտացված խորհրդատուների, որպեսզի օգնեն իրեն Փարիզում, սակայն նրա կասկածամտությունը առիթ դարձավ նրանցից շատերին հեռացնել աշխատանքից։ Նրա մեծագույն սխալը Հանրապետական կուսակցության անդամներին չբերելն էր Փարիզ, ինչը քաղաքականացվեց և ազդեց նրա հեղինակության վրա։ Նրա հիմնական նպատակն էր հասնել երկարատև խաղաղության, որի երաշխավորը կլինեին Ազգելի Լիգան և ինքնիշխան պետությունները։ Նա առանձնակի ուշադրություն դարձրեց կայսրությունների փլուզման արդյունքում ստեղծվող պետություններին, որը առիթ դարձավ ընդվզումների Գերմանիայում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Leaders of the Big Four nations meet for the first time in Paris». history.com.
- ↑ «Why was the treaty of Versailles so significant? – Rise of Hitler and the Nazi party – Year 9 – SchoolHistory.co.uk». schoolhistory.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ John Milton Cooper, "Woodrow Wilson: A Biography" (2011) ch 20–21