Իտալիայի հրաբխականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իտալիան գտնվում է Եվրասիական և Աֆրիկյան սալերի բախման կետում։ Այն ակտիվ հրաբխային երկիր է և ներառում է ցամաքային Եվրոպայի միայն ակտիվ հրաբխային գագաթները (մինչդեռ հրաբխային կղզիներ կան նաև Հունաստանում՝ Հյուսիսէգեյան հրաբխային կամար)։ Ենթադրվում է, որ Իտալիայի հրաբուխներից ժայթքած լավան առաջացել է այդ սալերի սուդուկցիայի արդյունքում։

Գոյություն ունեն հրաբխային երեք հիմնական խմբեր. Իտալիայի կենտրոնական մասի երկայնքով հյուսիս-արևմուտք ձգվող հրաբխային կենտրոնների գիծը (տես՝ Կամպանյան հրաբխային աղեղ), Լիպարյան կղզիները Սիցիլիայի հյուսիս-արևելքում, և մյուս խումբը՝ Սիցիլիայից հարավ-արևմուտք՝ Պանտելերիա կղզու շուրջ, Միջերկրական ծովի Սիցիլիայի նեղուցում։ Սարդինիան Իտալիայի մնացած մասի համեմատ ունի աշխարհագրական բավականին այլ պատմություն։ Այն եղել է տեկտոնական բազմաթիվ շարժումների կենտրոն, որոնցից վերջինն ավարտվել է Պլեյստոցենի սկզբում։ Այժմ այստեղ միայն հանգած հրաբուխներ են[1]։

Խտաբնակ շրջաններում իրենց դիրքի համար Էտնան և Վեզուվն ընդգրկվել են «Դարաշրջանի հրաբուխներ» համաշխարհային ցուցակի կազմում՝ ավելի խիստ հսկողության ենթարկվելու համար[2]։ «Դարաշրջանի հրաբուխներ»-ը Երկրի ընդերքի հրաբխագիտության և քիմիայի միջազգային ասոցացիայի կողմից հրապարակվող ցանկ է՝ որպես ՄԱԿ-ի նախագիծ, որը, ընդհանուր առմամբ, ընդգրկում է ողջ աշխարհով տարածված 16 հրաբուխների մասին տեղեկություններ[2]։

Իտալիան եղել է առաջին պետությունը, որն օգտագործել է երկրաջերմային էներգիան էլեկտրականություն ստանալու նպատակով[3]։ Երկրաջերմային բարձր գրադիենտը, որը կազմում է թերակղզու մի մասը, այն պոտենցիալ շահագործելի է դարձնում նաև այլ տարածաշրջաններում։ 1960-ականներին և 1970-ականներին կատարված հետազոտություններից հայտնաբերվել են երկրաջերմային շրջաններ Լացիոյում և Տոսկանայում, ինչպես նաև հրաբխային կղզիների մեծ մասում[3]։

Հրաբուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրոմբոլի
Էտնայի ժայթքումը 2013 թվականի նոյեմբերին

Գործող հրաբուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին հարյուր տարվա ընթացքում ժայթքել են Իտալիայի հրաբուխներից չորսը.

Հանգած հրաբուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեզուվը Պոմպեյի ավերակներից
Վուլկանոյի ժայթքումը 1889 թվականին

Պատմական տարբեր ժամանակներում ակտիվ են եղել առնվազն 10 այլ հրաբխային կենտրոններ։ Դրանցից վերջերս ժայթքել են՝

  • Պանտելերիան՝ Թունիսի ափերի մոտ. վերջին ժայթքումը գրանցվել է մոտավորապես Ք.ա 1000 թվականին։ 1891թվականին կղզուց մի քանի կմ հյուսիս-արևելք եղել է ստորջրյա ժայթքում, որն անմիջականորեն կապված է հիմնական հրաբխի հետ[9]։
  • Վուլկանոն ոչ մեծ հրաբուխ է, որը ժայթքել է ծովից մ.թ.ա 183 թվականին և դրանից հետո պարբերաբար ակտիվ է եղել մինչև 16-րդ դարը[10]։
  • Ֆլեգրյան դաշտերը հսկա կալդերա է, որը զբաղեցնում է Նեապոլի արևմտյան հատվածը։ Ժայթքել է 1538 թվականին՝ առաջացնելով Մոնտե Նուովո («նոր լեռ») կոնային զանգվածը[11]։
  • Իսկիան կղզի է Նեապոլից 20 կմ արևմուտք. վերջին ժայթքումը՝ 1302 թվականին[12]։
  • Լիպարին կղզի է Վուլկանոյից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Կղզում գտնվող հրաբուխը վերջին անգամ ժայթքել է 1230 թվականին[13]։
  • Վուլսինին (Բոլսենա հրաբուխ, Լատերա հրաբուխ, Մոնտեֆիասկոն հրաբուխ) կալդերայի համալիր է Հռոմեական մագմատիկ մարզի հյուսիսային հատվածում. վերջին ժայթքումը գրանցվել է Ք.ա 104 թվականին։
  • Ալբանյան լեռները հանգած հրաբխային համալիր է Հռոմի մոտակայքում (հարավ)։ Վերջին ժայթքումներից առաջացել են Նեմի և Ալբանո լճերը։ Հնարավոր է, որ վերջին անգամ գործել է Ք.ա 5000 թվականին[14]։ Հոլոցենի շրջանում ժայթքման գաղափարն այդ ժամանակվանից ի վեր կասկածի տակ է դրվել, և վերջին հաստատված ժայթքումը թվագրվում է Ք.ա 34000 թվականով[15]։ Քանի որ այս ժամանակային միջակայքը համեմատելի է հրաբխի միջին հանգստության ժամանակի հետ, այն դեռ չի կարող հանգած համարվել[16]։
  • Սաբատինին, (Բրաչիանո և Սակրոֆանո հրաբուխներ) հրաբխային կոմպլեքս և կալեդրա է Հռոմի մոտակայքում (հարավ)։ Վերջին անգամ ժայթքել է Ք.ա 70.000 թվականին, բայց ի տարբերություն Մոնտե Ալբանոյի, այն գործող չի համարվում[16]։
  • Ցիմինին (Ցիմինո և Վիցո հրաբուխներ) հրաբխային կոմպլեքս և կալեդրա է Սաբատինիի հարավում։ Վերջին անգամ ժայթքել է Ք.ա 90,000 թվականին։
  • Պանարեան Լիպարյան կղզիների մաս է։ Վերջին անգամ ժայթքել է Պլեյստոցեն շրջանում, բայց բարձր սեյսմիկ և գազային ակտիվությունը հուշում է, որ այն կարելի է համարել հանգած[17]։

Ստորջրյա հրաբուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերդինանդեա կղզին 1831 թվականին պատկերող նկար

Ցամաքում գտնվող հրաբուխներից բացի, Իտալիան շրջապատող ծովերում կան երեք ստորջրյա հրաբուխներ.մասնավորապես հարավարևելյան Տիրենյայում և Սիցիլիայի նեղուցում։

  • Մարսիլին ստորջրյա հրաբուխ է Տիրենյան ծովում։ Մարսիլին ունի 3000 մետր բարձրություն։ Նրա գագաթի միայն 500 մետրն է տեսանելի ջրի մակերևույթին։ Վերջին անգամ ժայթքել է Ք.ա 2100-ից 5000 թվականներին[18] և համարվում է ակտիվ և վտանգավոր, քանի որ հրաբխի հնարավոր փլուզումը կարող է հանգեցնել ցունամիի։ Այնուամենայնիվ այս ամենը այնքան էլ պարզ չէ, թե որքանով է հավանական, և վերջին 700,000 տարիներին ցունամիի այդպիսի դեպք չի արձանագրվել[19]։
  • Ֆերդինանդեան առաջացել է 1831 թվականին Պանտելերիայից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ Սուրտսեյան ժայթքումից հետո, հասնելով առավելագույն բարձրության՝ 63 մետրի, բայց մի քանի ամիս հետո կրկին էրոզիայի հետևանքով հավասարվել է ծովի մակարդակին։ Գագաթն այժմ գտնվում է ծովի մակերևույթից մի քանի մետր խորության վրա։ Ենթադրվում է, որ ավելի ուշ շրջանի ժայթքումը կարող է տեղի ունեցած լինել 1863 թվականին, բայց դա ապացուցված չէ[20]։ 2002 թվականին թույլ երկրաշարժերի մի խումբ հանգեցրեց մտածելու, որ մագման շարժվում է հրաբխի տակ, բայց ոչ մի ժայթքում տեղի չունեցավ։ Այն գտնվում է այսպես կոչված Գրեհեմ հրաբխային դաշտում, որը, ինչպես ենթադրվում է, մոտակա Տերիբիլ և Ներիտա դաշտերի հետ միասին հանդիսանում է Էմպեդոկլես կոչվող հիպոթետիկ ստորջրյա մեծ հրաբխի մի մասը։ Սակայն այս վարկածը վերջնականապես հաստատված չէ[21]։
  • Պալինուրոն ստորջրյա հրաբուխ է Տիրենյան ծովում՝ Ցիլենտո ափի մոտ։ Այն վերջին անգամ ժայթքել է Ք.ա 8000 թվականին և Մարսիլիի պես համարվում է ակտիվ և վտանգավոր հրաբուխ[22]։

Հիմնական հանգած հրաբուխները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուլտուրե

Իտալիայում կան նաև մեծ թվով երկրաբանական կառույցներ՝ հանգած հրաբխային կենտրոնների պատճառով։ Այս հրաբուխները կարելի է խմբավորել տարբեր կատեգորիաների.

  • Իտալիայի Հանրապետությանը պատկանող մի քանի կղզիներ հրաբխային ծագման են. Լիպարյան կղզիախումբը (Ալիկուդի, Ֆիլիկուդի, Սալինա), Ֆլեգրյան կղզիախումը (Վիվարա և Պրոչիդա), Կիկլոպյան կղզիները, Ուստիկա, Լինոսա, Կապրայա կղզիները։
  • Լացիո մարզը ուշ Պլեյստոցեն ժամանակաշրջանից ի վեր հրաբուխներով հարուստ շրջան է համարվում, որտեղ ժայթքումները հանգեցրել են խառնարանային լճերի առաջացմանը, ինչպիսիք են՝ Բոլսենա, Բրացիանո, Ալբանո, Նեմի և Վիկո լճերը։ Դրանք համապատասխանում են Ալբիական բլուրներ, Մոնտի Սաբատինի, Մոնտի Ցիմինի, Մոնտի Վոլսինի և Մոնտի դելլա Տոլֆա հրաբխային համակարգներին։ Առաջին երկուսը համարվում են քնած, մյուսները (չհաշված Ք.ա 104 թվականին Վոլսինիի ենթադրյալ ժայթքումը) կարելի է վերջնականապես հանգած համարել[23]։
  • Հակաապենինյան շրջակայքում Ռոկկամոնֆինա հրաբուխն է[24] (Կամպանիայում) և Վուլտուր լեռը[25]. երկուսն էլ թվագրվում են Պլեյստոցեն ժամանակաշրջանով։
  • Հյուսիսում՝ Տոսկանայում Ամիատա լեռն է, որը վերջին անգամ ժայթքել է Ք.ա 130,000 թվականին[26] և դեռևս ունի նշանակալի երկրաջերմային ակտիվություն։
  • Ավելի ծեր են (թվագրվում են Օլիգոցեն ժամանակաշրջանով) Վենետոյում գտնվող Էգեյան բլուրները
  • Պիեմոնտ մարզի Վալսեսիա հովտում հայտնաբերվել են հրաբխի հետքեր, որոնք թվագրվում են մոտավորապես 290 միլիոն տարվա վաղեմությամբ որն ավելի երկար է քան Ալպերի ձևավորումը[27]։
  • Սարդինիայում գտնվող հրաբուխներից գլխավորներն են Արկին (որի վանակատը նախնադարում արդյունահանվել և արտահանվել է), Մոնտիֆերուն, Արկուենտուն և բազալտով հարուստ Գիարեի սարվանդները։ Այս հրաբուխները թվագրվում են Պլիոցեն և Պլեյստոցեն ժամանակաշրջանների միջակայքով։
  • Տիրենյան ծովում նույնպես կան որոշ ստորջրյա հանգած հրաբուխներ. դրանք են՝ Վասիլովը, Լամետինին և Մագնաղին։ Ինչպես նաև կան մի քանի ստորջրյա լեռներ, որոնց հրաբխային բնույթը միայն վերջերս է բացահայտվել[28]։

Նշանակալից ժայթքումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեզուվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեզուվի ժայթքումից (79) վնաս կրած տարածքներ

Սոմմա-Վեզուվյան հրաբխային համակարգը հիմնականում նշանավորվում է հզոր պայթուններով։ Դրանցից ամենահայտնին Վեզուվի 79 թվականի ժայթքումն է, որն ավերեց հին հռոմեական քաղաքներ Պոմպեյը, Հերկուլանումը, Ստաբիին և Օպլոնտիսը՝ հանգեցնելով հազարավոր զոհերի։ Հաշվվում է, որ այս ժայթքումը հրաբխային պայթյունավտանգության ինդեքսի ցուցանիշով հավասար է 5-ի և համարվում է Պլինինյան ժայթքման արխետիպը, որը կոչվում են Պլինիոս Կրտսերի պատվին, որն ականատես է եղել այդ իրադարձությանը[29][30]։

Գիտնականները պարզել են, որ նախկինում Վեզուվը ավելի հզոր Պլինինյան ժայթքումների պատճառ էր դարձել[31], որոնցից վերջինը ըստ ՀՊԻ-ի ցուցանիշի հավասար է եղել 6-ի։ Նշանավոր ժայթքում է տեղի ունեցել նաև 472 թվականին[32], որի մոխիրը հասել է մինչև Կոստանդնուպոլիս, իսկ 1631 թվականին գրանցված ժայթքումը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել[33]) և հիմք է հանդիսացել ապագա ժայթքման դեպքում տարհանման պլանների մշակման համար[34]։ Այս ժայթքման պատմության ու Նեապոլի բնակչության շատ բարձր խտության պատճառով Վեզուվը համարվում է աշխարհի ամենավտանգավոր հրաբուխներից մեկը[35]։

Ֆլեգրյան դաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլֆատարա հրաբուխը Ֆլեգրյան դաշտերում

Ի տարբերություն Վեզուվի, մոտակա Ֆլեգրյան դաշտերը կազմված չեն մեկ մեծ հրաբխային շինությունից, այլ հսկայական հրաբխային դաշտ են, որի ներսում բազմաթիվ ժայթքման օղակներ են բացվել, որոնք հաճախ տարբերվում են ժայթքումներից[36] : Պատմական ժամանակներում միակ ժայթքումը, որն առաջացրել է Մոնտե Նուովոն և Ավերնուս լիճը, եղել է ցածր ինտենսիվության, և դրան նախորդել է հանգստի շրջան, որը տևել է ավելի քան 3000 տարի (մինչև եղել է անընդհատ ժայթքումների երկար հաջորդականություն)[37]։ Այնուամենայնիվ, Ֆլեգրյան դաշտերը ունակ են չափազանց հզոր ժայթքման, ինչը նրանց շնորհել է գերհրաբխի կոչում։

Ամենահայտնին Ֆլեգրյան դաշտերի մեգաժայթքումն էր, որը համարվում էր երբևէ տեղի ունեցած ամենադաժանը Միջերկրական ծովի տարածքում և որը հավանաբար ազդեցություն ունեցավ ամբողջ աշխարհի կլիմայի վրա[38]։

Էտնա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկար (պահպանվել է Կատանիայի տաճարում), որը պատկերում է Էտնայի մեծ կամ 1669 թվականի ժայթքումը, որում հստակ տեսանելի է լավայի հոսքը, որը հասնում է Կատանիա։

Էտնան բնութագրվում է գրեթե շարունակական ժայթքման ակտիվությամբ, և, ի տարբերություն Վեզուվի, Էտնայի ժայթքումները հակված են հոսող, լավային հոսքերով, որոնք կարող են առաջանալ ինչպես գագաթի խառնարաններից, այնպես էլ կողային բացվածքներից։ Այս ժայթքումները մեծ վնաս չեն պատճառում, բայց կան բացառություններ։ Պատմական ժամանակներում Էտնայի ամենամեծ արտահոսքային ժայթքումը տեղի է ունեցել 1669 թվականին, երբ լավան ծածկել է բազմաթիվ գյուղեր, որոնք ծով են հասել Կատանիայի մոտ՝ մինչև 17 կմ երկարությամբ հոսքով։ Այս ժայթքումն ամբողջությամբ փոխեց տարածքի լանդշաֆտը, սակայն դրա բնույթի պատճառով ժայթքման հետևանքով զոհեր չգրանցվեցին[39]։

Նմանատիպ ուժգնությամբ մեկ այլ ժայթքում տեղի է ունեցել մ.թ.ա. 396 թվականին, երբ լավայի հոսքերը, հասնելով ծով, խոչընդոտեցին Հիմիլկոյի կարթագենյան բանակի առաջխաղացմանը հունափյունիկյան պատերազմների ժամանակ (ինչպես նկարագրում է Դիոդորոս Սիկիլիացին)[40]։ Մի քանի տասնյակ մահեր են գրանցվել Բրոնտեում 1843 թվականի ժայթքման ժամանակ՝ լավայի և ջրի շփման հետևանքով։ Վերջին հզոր ավերիչ ժայթքումը տեղի է ունեցել 1928 թվականին, երբ լավան ծածկել է Մասկալի քաղաքը[41]։ 1979-ի ժայթքման ժամանակ հանկարծակի պայթյունը 9 մահվան և 23 վիրավորների պատճառ դարձավ էքսկուրսիայի ժամանակ զբոսաշրջիկների խմբի մեջ, և այդ նույն ժայթքումից հետո վերջին պաշտոնական հրամանը տրվեց բնակեցված շրջանից մարդկանց տարհանելու համար[42]։

Ք.ա. 122-ի մեծ ժայթքումը, Պլինինյան իրադարձություն էր և լուրջ վնաս հասցրեց հռոմեական Կատանիա քաղաքին, որն այդ պատճառով մեկ տասնամյակ ազատված էր Հռոմին հարկեր վճարելուց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Filippo Mundula, Raffaello Cioni, Francesco Dessì, Antonio Funedda, Maria Teresa Melis, Danila Elisabetta Patta (2015). Gli edifici vulcanici cenozoici della Sardegna (PDF) (իտալերեն). Rubbettino Editore.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 «Dove sono situati i vulcani?» (իտալերեն). 2013 թ․ մայիսի 14. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  3. 3,0 3,1 «Inventario delle risorse geotermiche nazionali». UNMIG. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. : Տեյդեն ավելի բարձր է, սակայն Կանարյան կղզիները, որտեղ գտնվում է հրաբուխը, Եվրոպական են համարվում միայն քաղաքական նկատառումներից ելնելով
  5. «Etna» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  6. «Stromboli» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  7. «Somma - Vesuvio» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  8. Tondo, Lorenzo (2021 թ․ նոյեմբերի 21). «Italian island of Vulcano orders partial evacuation after increased activity». The Observer. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  9. «Pantelleria» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  10. «Vulcano» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  11. «Campi Flegrei» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  12. «Ischia» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  13. «Lipari» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  14. «Le eruzioni recenti ai Colli Albani: un "mito" moderno» (իտալերեն). 2020 թ․ հուլիսի 7. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  15. «Colli Albani» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  16. 16,0 16,1 «Monti Sabatini e Colli Albani: i vulcani gemelli addormentati alle porte di Roma» (իտալերեն). 2020 թ․ հունիսի 8. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  17. «Panarea» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  18. «Marsili» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  19. «Cosa (non) sappiamo del vulcano Marsili?». Ingvterremoti (իտալերեն). 2015 թ․ մայիսի 19. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  20. «Ferdinandea» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  21. «Vulcani sottomarini» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  22. «Global Volcanism Program | Palinuro». Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  23. «Rischio vulcanico. I vulcani in Italia» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  24. «Global Volcanism Program | Roccamonfina» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  25. «Global Volcanism Program | Monte Vulture». Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  26. «Global Volcanism Program | Amiata». Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  27. «ATL ValSesia Vercelli» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  28. «Ovidio e i suoi fratelli» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  29. «Osservatorio Vesuviano - Eruzione di Pompei» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  30. «Vesuvio, 79 d.C. Cronaca di un'eruzione» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  31. «Osservatorio Vesuviano - Storia eruttiva» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  32. «Osservatorio Vesuviano - Eruzione di Pollena» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  33. «L'eruzione vesuviana del 1631 e l'epigrafe del Vicerè» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  34. «Osservatorio Vesuviano - Eruzione del 1631» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  35. «Vesuvio» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  36. «Campi Flegrei, storia del supervulcano più pericoloso d'Europa» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  37. «Osservatorio Vesuviano - Terza Epoca» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  38. «Osservatorio Vesuviano - Ignimbrite Campana» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  39. «La grande eruzione dell'Etna del 1669 tra vulcanologia e storia» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  40. «Le eruzioni di epoca storica dell'Etna» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  41. «Le eruzioni di epoca storica dell'Etn» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  42. «Una tragica estate. L'eruzione dell'Etna del 1979» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]