Էմիլիո Սալգարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլիո Սալգարի
իտալ.՝ Emilio Carlo Giuseppe Maria Salgàri
Emilio Salgari ritratto.jpg
Ծննդյան անուն իտալ.՝ Emilio Carlo Giuseppe Maria Salgari
Ծնվել է օգոստոսի 21, 1863(1863-08-21)[1][2]
Ծննդավայր Վերոնա, Վենետո, Իտալիա[3][1]
Վախճանվել է ապրիլի 25, 1911(1911-04-25)[1][2] (47 տարեկանում)
Վախճանի վայր Թուրին, Իտալիա[4][1]
Գրական անուն Guido Altieri, Guido Landucci, Enrico Bertolini, A. Permini, S. Romero, Ammiragliador և Emilius
Մասնագիտություն ծովագնաց, լրագրող, սցենարիստ, գիտաֆանստաստիկ գրող և մանկագիր
Լեզու իտալերեն[2]
Քաղաքացիություն Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Ժանրեր "Արկածային" "Պատմական"
Ուշագրավ աշխատանքներ "Սև ծովահենը"
Emilio Salgari Վիքիպահեստում

Էմիլիո Կարլո Ջուզեպե Մարիա Սալգարի (իտալ.՝ Emilio Carlo Giuseppe Maria Salgàri; 1862 - 1911), իտալացի գրող, պատմական և արկածային վեպերի հեղինակ։ Նրա ստեղծագործությունների թվում կան նաև ծովահենական վեպեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիո Սալգարին ծնվել է Վերոնայում, որտեղ և ավարտել է բժշկական քոլեջը։ Նա պատրաստվում էր դառնալ նավապետ, բայց մրցույթից դուրս մնաց։ Քոլեջում սովորելու ժամանակ նա գրել է իր առաջին պատմվածքը՝ «Պապուասները» (1883)։ Նա խմբագրությանը հայտնեց, որ ինքն ունի մի քանի պատմվածքներ, գրված Ժյուլ Վեռնի, Գուստավ Էմարի և Ֆենիմոր Կուպերի ոճով։ 1887 թ.-ից հետո նա որոշեց իրեն ամբողջովին նվիրել գրականությանը։ Նա գրել է ավելի քան 200 վեպեր և պատմվածքներ։

Նա մեծ ճանաչում է ձեռք բերել Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։ Նրան անվանում են նաև «իտալական Ժյուլ Վեռն»։ Չնայած մեծ ճանաչմանը և մեծ տպաքանակով գրքերին, Սալգարին ֆինանսական մեծ դժվարություններ ուներ։ Պարտքերի ճնշման ազդեցության տակ և ընտանեկան որոշ դժվարությունների պատճառով, նա վերջ տվեց իր կյանքին 1911 թ.-ի ապրիլի 25-ին ճապոնական սամուրայների ոճով՝ բացելով իր որովայնը և կտրելով իր կոկորդը։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպաշարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդոկան[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սև Ջունգլիների գաղտնիքը (I Misteri della Jungla Nera, 1895)
  2. Մոմպրաչեմի վագրերը (Լամբուանի մարգարիտը) (Le Tigri di Mompracem, 1900)
  3. Մալազիայի ծովահենները (Pirati della Malesia, 1896)
  4. Երկու վագր (Le due Tigri, 1904)
  5. Ծովերի տիրակալը (Il Re del Mare, 1906)
  6. Կայսրության նվաճումը (Alla conquista di un impero, 1907)
  7. Սանդոկանի վերադարձը (Բորնեոյի թավուտներում) (Sandokan alla riscossa, 1907)
  8. Վերադարձ Մոմպրաչեն (La riconquista del Mompracem, 1908)
  9. Պրահմինը Ասամից (Il Bramino dell’Assam, 1911)
  10. Կայսրության փլուզումը (La caduta di un impero, 1911) (հրատարակվել է հետմահու)
  11. Յանեսի վրեժը (La rivincita di Yanez, 1913) (հրատարակվել է հետմահու)

Սև Ծովահենը (Il Corsaro Nero)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սև Ծովահենը (Il Corsaro Nero), 1889)
  2. Կարիբների թագուհին (La regina dei Caraibi, 1901)
  3. Իոլանդա՝ Սև Ծովահենի դուստրը (Jolanda, la figlia del Corsaro Nero, 1905)
  4. Կարմիր Ծովահենի որդին (Il figlio del Corsaro Rosso, 1908)
  5. Վերջին ֆլիբուստերները (Gli ultimi filibustieri, 1908)

Բերմուդի ծովահենները (I Corsari delle Bermude)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բերմուդյան կղզիների գողերը (I corsari delle Bermude, 1909)
  2. «Շանթարձակի» նավարկությունը (La crociera della Tuonante, 1910)
  3. Քարե Գլխի արտասովոր ճանապարհորդությունը (Straordinarie avventure di Testa di Pietra, 1915)

Արկածներ հեռավոր Արևմուտքում (Ciclo delle avventure nel Far West)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հեռավոր Արևմուտքի սահմաններում (Sulle frontiere del Far-West, 1908)
  2. Գանգամաշկերի որսորդուհին (La scotennatrice, 1909)
  3. Մահացու թշնամիներ (Le selve ardenti, 1910)

Երկխոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու նավաստիներ (I due marinai)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պարագվայի նախագահի գանձը (Il Tesoro del Presidente del Paraguay, 1894)
  2. Խորհրդավոր մայրցամաքը (Il Continente Misterioso, 1894)

Մարգարտե ծաղիկը (Il Fiore delle Perle)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մասսայական սպանություններ Ֆիլիպիններում (Le stragi delle Filippine, 1897)
  • Մարգարտածաղիկը (Il Fiore delle Perle, 1901)

Երեխաները օդում (I figli dell’aria)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդի զավակները (I Figli dell’Aria, 1904)
  • Օդի թագավորը (Il Re dell’Aria, 1907)

Թեմպեստի նավապետը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրրիկի նավապետը, 1905
  • Դամասկոսի առյուծը, 1910

Առանձին վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մահդիի ֆավորիտը (La favorita del Mahdi, 1887)
  • Երկու հազար լյո Ամերիկայի տակ (Duemila Leghe sotto l'America, 1888)
  • Բուդդայի թուրը (La scimitarra di Budda, 1892)
  • Կետ որսացողները (I pescatori di balene, 1894)
  • Թապ Մաստրոյի ծովային պատմությունները (Le novelle marinaresche di Mastro Catrame, 1894)
  • Լեռան թագավորը (Il re della montagna, 1895)
  • Նավաբեկյալները (I naufraghi del Poplador, 1895)
  • Հեծանիվով դեպի հարավային բևեռ (Un dramma nell'Oceano Pacifico, 1895)
  • Սառույցի երկրում (Nel paese dei ghiacci, 1896)
  • Ստրկության ողբերգություններ (I drammi della schiavitù, 1896)
  • Պրերիայի թագավորը (Il re della Prateria, 1896)
  • Օդապարիկով Ատլանտյան օվկիանոսի վրայով (Attraverso l'Atlantico in pallone, 1896)
  • Օրեգոնի նավաբեկյալները (I naufragatori dell'Oregon, 1896)
  • Իտալական Ռոբինզոն (I Robinson italiani, 1896)
  • Տրեպանգի ձկնորսները (I pescatori di Trepang, 1896)
  • Ջումնայի նավապետը (Il capitano della Djumna, 1897)
  • Ջոնգ-Ժանգի վարդը (La rosa del Dong-Giang, 1897)
  • Ոսկու քաղաքը (La città dell'oro, 1898)
  • Կոտ դ'Իվուար (La Costa d'Avorio, 1898)
  • Դեպի հյուսիսային բևեռ (Al Polo Nord, 1898)
  • Նավապետ Յուկատանը (La capitana del Yucatan, 1899)
  • Ադամանդի քարանձավներ (Le caverne dei diamanti, 1899)
  • Նավաստու արկածներն Աֆրիկայում (Le avventure di un marinaio in Africa, 1899)
  • Արջերի որսորդի որդին (Il figlio del cacciatore d'orsi, 1899)
  • Սիբիրյան սարսափներ (Gli orrori della Siberia, 1900)
  • Ալյասկայի հանքափորները (I minatori dell'Alaska, 1900)
  • Ինդիանա Ջոնս. Ծովում (Gli scorridori del mare, 1900)
  • Արկածներ կարմրամորթների մոտ (Avventure fra le pellirosse, 1900)
  • Բևեռային աստղ կամ նրա արկածախնդիր ճանապարհորդությունը (La Stella Polare e il suo viaggio avventuroso; կամ։ Verso l'Artide con la Stella Polare, 1901)
  • Մասսայական սպանություն Չինաստանում (Le stragi della China; կամ Il sotterraneo della morte, 1901)
  • Ոսկե սարը (La montagna d'oro; կամ Il treno volante, 1901)
  • Մելորիի նավաստիները (I naviganti della Meloria, 1902)
  • Լույսի լեռը (La montagna di luce, 1902)
  • Սպիտակ ընձուխտ (La giraffa bianca, 1902)
  • Ռեյդերներին Սահարայից (I predoni del Sahara, 1903)
  • Ալժիրի հովազները (Le pantere di Algeri, 1903)
  • Ծովային մարգարիտ (Sul mare delle perle, 1903)
  • Կրակի մարդը (L'uomo di fuoco, 1904)
  • Միայնակ օվկիանոսը (I solitari dell'Oceano, 1904)
  • Բորոտ թագավորի քաղաքը (La città del re lebbroso, 1904)
  • Կարմիր գետի մարգարիտը (La gemma del fiume rosso, 1904)
  • Արթուր նավահանգստի հերոսուհին (L'eroina di Port Arthur կամ La Naufragatrice, 1904)
  • Հարավային ծովերի խոշոր դեղձեր (Le grandi pesche nei mari australi)
  • Ոսկե դաշտի տիրակալը (La sovrana del campo d'oro, 1905)
  • Այրունալի մարգարիտ (La Perla Sanguinosa, 1905)
  • Փարավոնի դուստրերը (Le figlie dei Faraoni, 1905)
  • Արաուկանիայի աստղը (La Stella dell'Araucania, 1906)
  • Հազարամյակի գանձերը (Le meraviglie del Duemila, 1907)
  • Կապույտ սարի գանձերը (Il tesoro della montagna azzurra, 1907)
  • Տափաստանի արծիվը (Le aquile della steppa)
  • Աթլաս (Sull'Atlante, 1907)
  • Կարթագենը կրակի մեջ է (Cartagine in fiamme, 1908)
  • Խնդիրը դեպի բևեռ (Una sfida al Polo, 1909)
  • Իտալական բոհեմա (La Bohème italiana, 1909)
  • Կարմիրների պատմությունը (Storie rosse, 1910)
  • Ստորջրյա ժայռեր թալանողները (I briganti del Riff, 1911)
  • Մեծ անապատը որոնելիս (I predoni del gran deserto, 1911)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]