Լուի Բուսենար
Լուի Բուսենար ֆրանսերեն՝ Louis Henri Boussenard | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 4, 1847[1][2][3][…] կամ հոկտեմբերի 1, 1847[4] |
| Ծննդավայր | Էսկրեն, Լուարե |
| Վախճանվել է | սեպտեմբերի 11, 1910[1][3][2] (62 տարեկան), նոյեմբերի 11, 1910[5] (63 տարեկան) կամ սեպտեմբերի 9, 1910[4] (62 տարեկան) |
| Վախճանի վայր | Օռլեան, Լուարե, Ֆրանսիա[6] |
| Գերեզման | Էսկրեն |
| Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, գրող, բժիշկ, գիտաֆանտաստիկ գրող և վիպասան |
| Լեզու | ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի բժշկության դպրոց |
| Աշխատավայր | Journal des Voyages? |
Լուի Անրի Բուսենար (ֆրանսերեն՝ Louis Henri Boussenard, հոկտեմբերի 4, 1847[1][2][3][…] կամ հոկտեմբերի 1, 1847[4], Էսկրեն, Լուարե - սեպտեմբերի 11, 1910[1][3][2], նոյեմբերի 11, 1910[5] կամ սեպտեմբերի 9, 1910[4], Օռլեան, Լուարե, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի գրող, արկածային գրականության հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսենարը ծնվել է Ֆրանսիայի Էսկրեն քաղաքում 1847 թվականին։ Սովորել է Փարիզում և ստացել է բժշկական կրթություն։ Ֆրանկո-պրուսական պատերզամի ժամանակ զորակոչվել է և ծառայել է որպես գնդի բժիշկ։ Շամպինիի մոտ վիրավորվել է։ Պատերազմից հետո վերադարձել է Փարիզ և զբաղվել է գրականությամբ։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1878 թվականին Բուսենարը սկսեց տպագրել իր առաջին վեպերը «Ամսագիր դը Վոյաժ» հրատարակությունում։
Բուսենարը շատ է ճանապարհորդել ֆրանսիական գաղութներով՝ մասնավորապես Աֆրիկա, որտեղ նա ծանոթացել է տեղի մշակույթի ու բարքեր<ի հետ և գտել է նոր մտահղացումներ իր ստեղծագործությունների համար։ Եղել է նաև Ավստրալիայում և Գվինեայում։ Բուսենարի համաձայն նրա բոլոր անձնական թղթերը և ձեռագրերը այրվել են նրա մահվանից հետո։ Նրա մայրը՝ Էլոիզա Լանսը (ֆրանսերեն՝ Héloïse Lance) մահացել է 106 տարեկանում, իր որդու մահվանից 22 տարի անց։
1991 թվականին Ռուսաստանում 40 հատորով հրատարակվել է հեղինակի ստեղծագործությունները։ Հայերենով հրատարակվել են «Ադամանդ որոնողները» և «Նավապետ թոկից փախածը» վեպերը։
1991-2001 թվականներին ռուսական «Լադոմիր» հրատարակությունը տպագրել է հեղինակի բոլոր ստեղծագործությունները 30 հատորով (32 գիրք)։
Ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տաս միլիոն Շեկ Օպոսսումից. Ամբողջ Ավստրալիայի միջով (ֆրանսերեն՝ A travers l'Australie. Les Dix millions de l'Opossum Rouge, 1879)
- Հարավաբնակ փարիզեցու շուրջերկրյա ճանապարհորդությունը (ֆրանսերեն՝ Le Tour du monde d'un gamin de Paris, 1880)
- Գվինեական ռոբինզոններ (ֆրանսերեն՝ Les Robinsons de la Guyane, 1881)
- Փարիզեցու արկածները Օկեանիայում (ֆրանսերեն՝ Aventures d'un gamin de Paris à travers l'Océanie, 1882)
- Ադամանդ գողացողները (ֆրանսերեն՝ Les voleurs de diamants, 1883) (թարգմանվել է հայերեն)
- Փարիզից Բրազիլիա ցամաքով (ֆրանսերեն՝ De Paris au Brésil par terre, à la poursuite d'un héritage, 1884)
- Արկածներ առյուծների երկրում (ֆրանսերեն՝ Aventures d'un gamin de Paris au pays des lions, 1885)
- Արկածներ վագրների երկրում (ֆրանսերեն՝ Aventures d'un gamin de Paris au pays des tigres, 1885)
- Արկածներ բիզոնների երկրում (ֆրանսերեն՝ Aventures d'un gamin de Paris au pays des bisons, 1885)
- Կաուչուկի ոսորդները (ֆրանսերեն՝ Les chasseurs de caoutchouc, 1887)
- Պարոն Սինթեզի գաղտնիքը (ֆրանսերեն՝ Les secrets de monsieur Synthèse, 1888)
- Կապույտ մարդու արտասովոր արկածները (ֆրանսերեն՝ Aventures extraordinaires d'un homme bleu, 1889)
- Տաս հազար տարի սառցաբեկորի վրա (ֆրանսերեն՝ 10 000 ans dans un bloc de glace, 1890)
- Սատանայի կիրճը (ֆրանսերեն՝ Le Défilé d'enfer, 1891)
- Կանադացի որսորդները (ֆրանսերեն՝ Chasseurs canadiens, 1891)
- Ֆրանսիացիները հյուսիսային բևեռում (ֆրանսերեն՝ Les Francais au Pôle Nord, 1892)
- Կենսապայքար (ֆրանսերեն՝ Les Combattants de la vie, 1894) (совместно с Анри Маленом)
- Առանց մի գրոշի գրպանում (ֆրանսերեն՝ Sans le Sou, 1895)
- Ժերմենի գաղտնիքը (ֆրանսերեն՝ Le secret de Germaine, 1896)
- Բամբոշի արկածները (ֆրանսերեն՝ Les éxploits de Bamboche, 1896)
- Սանիտարուհու սխրանքները (ֆրանսերեն՝ Les éxploits d'une ambulancière, 1896)
- Կղզին բոցերի մեջ (ֆրանսերեն՝ L'île en feu, 1897)
- Բենգալյան խեղդողները (ֆրանսերեն՝ Les étrangleurs du Bengale, 1898)
- Սառցե դժոխք (ֆրանսերեն՝ L'enfer de glace, 1900)
- Նավապետ թոկից փախածը (ֆրանսերեն՝ Capitaine Casse-Cou, 1901) (թարգմանվել է հայերեն)
- Փոքրիկ կուզիկի արկածները (ֆրանսերեն՝ Les Aventures de Roule-ta-Bosse, 1902)
- Մալախովի թմբի հերոսները (ֆրանսերեն՝ Le Zouave de Malakoff, 1903)
- Ահաբեկություն Մակեդոնիայում (ֆրանսերեն՝ La terreur en Macédoine, 1904)
- Մեքսիկյան հարսնացուն (ֆրանսերեն՝ La Fiancée mexicaine, 1905)
- Փարիզեցու տղան (ֆրանսերեն՝ Le fils du gamin de Paris, 1906)
- Հրեշների կղզեխմբը (ֆրանսերեն՝ L'Archipel des monstres, 1907)
- Պարոն Ոչ-ոքը (ֆրանսերեն՝ Monsieur… Rien!, 1907)
- Այրողների բանդան, կամ Օրժիրի բանդիտները (ֆրանսերեն՝ La bande des chauffeurs ou Les brigands d'Orgères, 1908)
- Օդագնացների արկածները (ֆրանսերեն՝ Les Gratteurs de ciel, 1908)
- Թոմ Սանձահարողը (ֆրանսերեն՝ Tom le dompteur, 1909)
- Մարտ թմբուկների տակ (ֆրանսերեն՝ Tambour battant, 1910)
- Երկաթե ձեռքը (ֆրանսերեն՝ Bras-de-fer, 1911)
- Նավապետ Սնդիկը (ֆրանսերեն՝ Le Capitaine Vif-Argent, 1912)
- Փարիզեցու նոր արկածները (ֆրանսերեն՝ Nouvelles Aventures d'un gamin de Paris, 1913)
- Դեղին սատանաների միջի արծաթյա սատանան (ֆրանսերեն՝ Sans-le-sou chez les diables jaunes, 1914)
Փաստավավերագրական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռաջայի թեյնիկը (ֆրանսերեն՝ La théière du Rajah, 1881)
- Առաջին էպոլետները (ֆրանսերեն՝ La première épaulette, 1882)
- Փախուստ (ֆրանսերեն՝ Une évasion, 1888)
- Բարոմետր (ֆրանսերեն՝ Le baromètre, 1889)
- Վտարվածը (ֆրանսերեն՝ Un exilé, 1889)
- Արձանագրություն (ֆրանսերեն՝ Procès-verbal, 1889)
- Թատրոն էկվատորային Աֆրիկայում (ֆրանսերեն՝ Un théâtre dans l'Afrique équatoriale, 1889)
- Հնդկուհին և կայմանը (ֆրանսերեն՝ L’Indienne et le caïman, 1891)
- Ձկնորս հովազը (ֆրանսերեն՝ Jaguar pêcheur, 1891)
- Թուրքի մկրտությունը (ֆրանսերեն՝ Le baptême du Turco, 1896)
- Ինչպես նավապետ Լանդրին վախեցավ և պարգևատրվեց (ֆրանսերեն՝ Comment le capitaine Landry eut peur et fut décoré, 1896)
- Հաղորդակիցը (ֆրանսերեն՝ Le guide, 1896)
- Ջրծաղիկից մահացած խոզի պատմությունը (ֆրանսերեն՝ Histoire du cochon qui ne mourut pas de la petite vérole, 1896)
- Ծովակալ Կուրբեի ականակիրները (ֆրանսերեն՝ Les torpilleurs de l'amiral Courbet, 1897)
- Փղի մահը (ֆրանսերեն՝ Meurtre d’un éléphant, 1897)
- Գալլական արյուն (ֆրանսերեն՝ Le sang gaulois, 1901)
- Օձի հետ միայնակ (ֆրանսերեն՝ Tête-à-tête avec un serpent, 1902)
Ակնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գվիանեայով (ֆրանսերեն՝ A travers la Guyane, 1881)
- Վրեժի օրենքը (ֆրանսերեն՝ La peine du talion, 1881)
- Վագրերի ընտանիքը (ֆրանսերեն՝ Une famille de tigres, 1881)
- Հասարակածի մոտ (ֆրանսերեն՝ Sous l’équateur, 1881)
- Օրլեանից մինչև Տանժիր (ֆրանսերեն՝ D’Orléans à Tanger, 1886)
- Ճանապարհորդություն տրանսատլանդյան շոգենավով (ֆրանսերեն՝ Voyage autour d’un transatlantique, 1890)
- Գվիանական կատորգայի կալանավորները (ֆրանսերեն՝ Les évasions en Guyane, 1891)
- Բանդոլ (ֆրանսերեն՝ Bandol, 1896)
- Վիկտորիա ռեգիա (ֆրանսերեն՝ La victoria regia, 1901)
- Սպիտակ ճուտիկների գաղութը (ֆրանսերեն՝ Une colonie d'aigrettes, 1901)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 NooSFere (ֆր.) — 1999.
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 4 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #17310097X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Բուսենար» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 615)։ |
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1847 ծնունդներ
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- Սեպտեմբերի 11 մահեր
- 1910 մահեր
- Նոյեմբերի 11 մահեր
- Սեպտեմբերի 9 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Արկածային գրողներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի ճանապարհորդներ
- Ֆրանսիացի բժիշկներ
- Ֆրանսիացի գիտա-ֆանտաստիկ գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Ինքնասպան գրողներ