Ջուզեպպե Կոնտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուզեպպե Կոնտե
Giuseppe Conte
Giuseppe Conte 2.jpg
Դրոշ
Իտալիայի վարչապետ
Դրոշ
 հունիսի 1, 2018
 
Քաղաքացիություն՝ Flag of Italy.svg Իտալիա
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Հռոմի Սապիենզա համալսարան[1]
Մասնագիտություն՝ իրավաբան, քաղաքական գործիչ և ակադեմիկոս
Ազգություն իտալացի
Ծննդյան օր օգոստոսի 8, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:8|2|0}})[2] (54 տարեկան)
Ծննդավայր Վոլտուրարա Ապուլա, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա[3]
Ի ծնե անուն իտալ.՝ Giuseppe Conte
 
Կայք՝ governo.it/il-presidente

Ջուզեպպե Կոնտե (իտալ.՝ Giuseppe Conte, օգոստոսի 8, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:8|2|0}})[2], Վոլտուրարա Ապուլա, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա[3]), իտալացի պետալան և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ իրավաբան։ 2018 թվականի հունիսի 1-ից ստանձնում է Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության վարչապետի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե Կոնտեն ծնվել է 1964 թվականի օգոստոսի 8-ին Ֆոջայի Վոլտուրարա Ապուլա փոքրիկ բնակավայրում։ Նրա հայրը՝ Նիկոլա Կոնտեն, եղել է համայնքային խորհրդի քարտուղար, իսկ մայրը՝ Լիլինա Ռոբերտին՝ ուսուցչուհի։ Ջուզեպպեն եղել է ընտանիքի երկրորդ զավակը՝ Մարիա Պիայից հետո։ Վաղ տարիքում Ջուզեպպեի ընտանիքը Վոլտուրարա Ապուլայից տեղափոխվում է Սան Ջովաննի Ռոտոնդո, որտեղ էլ անցնում է ապագա երկրի ղեկավարի պատանեկությունը։ Ըստ վերջինիս մանկության ընկերների՝ նա եղել է բավականին կրոնական անձնավորություն և բազմիցս այցելել է կաթոլիկ եկեղեցում սրբացվող Պադրե Պիոյի գերեզմանին։ Դպրոցում բավականին լավ է սովորել։ 1988 թվականին ավարտել է Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո աշխատանքային գործունեություն ծավալել ազգային գիտահետազոտական կենտրոնում։

Ջուզեպպե Կոնտեն բազմիցս ուսանել է արտասահմանյան բուհերում, այդ թվում՝ Եյլի, Սորբոնի, Քեմբրիջի, Վիեննայի և Նյու Յորքի համալսարաններում։ Բացի այդ, որպես փաստաբան աշխատել է Հռոմի գերագույն վճռաբեկ դատարանում։ Ավելի ուշ Ֆլորենցիայի համալսարանում դասախոսել է աստվածապետական իրավունք։ Բացի Ֆլորենցիայի համալսարանից, դասախոսել է նաև Գվիդո Կառլի անվան ազատ միջազգային համալսարանի սոցիալական գիտությունների ամբիոնում, երրորդ հռոմեական համալսարանում, Մարիամ Աստվածածնի համալսարանում և Սասսարիի համալսարանում։ 2010-2011 թվականներին եղել է Իտալիայի տիեզերական գործակալության տնօրենների խորհրդի անդամ, իսկ 2012-2015 թվականներին զբաղվել է ֆինանսական արբիտրաժով։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 4-ին Իտալիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքները մնում են անորոշ, քանի որ ոչ մի կուսակցություն կամ դաշինք չէր հավաքել ձայների բացարձակ մեծամասնություն։ Մայիսի 20-ին Լուիջի դի Մայոյի և դաշնային քարտուղար Ջուզեպպե Կոնտեի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո որոշվում է փոխզիջման միջոցով Իտալիայի կառավարության ղեկավարի պաշտոնը հանձնել Ջուզեպպե Կոնտեին։ Մայիսի 22-ին իտալական մամուլը սկսում է բացահայտել Կոնտեի նախընտրական ծրագրի սխալները։ Այդ սխալները հիմնականում վերաբերվում էին համալսարանական կրթության վերաբերյալ բարեփոխումների ծրագրերին։

Շուտով Կոնտեի վարած քաղաքականությունն Իտալիայում քաղաքական ճգնաժամ է առաջ բերում։ Դա մեծապես վերաբերվում էր Կոնտեի ձևավորած կառավարության անդամների ընտրությանը։ Հանդես գալով հանրության առջև՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան հայտնում է, որ հավանություն է տալիս Ջուզեպե Կոնտեի առաջարկած նախարարական բոլոր թեկնածուներին՝ բացառությամբ էկոնոմիկային նախարարի պաշտոնում առաջադրված 81-ամյա Պաոլո Սավոնայի թեկնածության, որովհետև «եվրահոռետես» քաղաքական ուժերի կողմից առաջարկած թեկնածուին նման պաշտոնում հաստատելը կարող է վնաս հասցնել Իտալիայի տնտեսությանը: Ըստ որոշ վերլուծաբանների՝ Մատարելլայի այս քայլը կարող էր հանգեցնել իմպիչմենտի։ Կառավարության ղեկավարի և նախագահի միջև երկարատև բանակցություններից հետո փոխզիջումների միջոցով ճգնաժամը հաղթահարվում է։ 2018 թվականի հունիսի 1-ին Ջուզեպպե Կոնտեն ընտրվում է Իտալիայի վարչապետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]