Քեթի Քեսիդի
անգլ.՝ Katie Cassidy | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 25, 1986[1] (39 տարեկան) |
| Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Կրթություն | Calabasas High School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստառեժիսոր և կինոռեժիսոր |
| Ծնողներ | հայր՝ Դևիդ Քեսիդի |
Քեթրին Էվելին Անիտա Քեսիդի (անգլ.՝ Katherine Evelyn Anita "Katie" Cassidy, նոյեմբերի 25, 1986[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2], ամերիկյան դերասանուհի, ով հայտնի է «Նետ» հեռուստասերիալում խաղացած իր Լորել Լենս դերով։ Նա նաև հանդես է եկել «Գերբնականը», «Բամբասկոտըը» հեռուստասերիալներում, «Հարփերի կղզին» մինիսերալում, «Սեղմում» (2006), «Մոնտե Կառլո» (2011) և «Գրչակը» (2014) ֆիլմերում։ Քեսիդին ձեռք է բերել «բղավելու թագուհի» մականունը իր բազմաթիվ սարսափ ժանրի դերեր ունենալու պատճառով։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեսիդին ծնվել է Լոս Անջելեսում՝ դերասան Դեյվիդ Քեսիդիի և Շերի Բենեդոնի ընտանիքում[3]։ Քեսիդիի պապը և տատը նույնպես եղել են դերասաններ՝ Ջեք Քեսիդին և Էվելին Վորդը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին նրանով հետաքրքրվել է երաժշտական պրոդյուսեր Ժոել Դայմոնդը, ով հրավիրել է նրան ձայնագրել «I Think I Love You» («Ես կարծում եմ, սիրում եմ քեզ») երգը[4]։ Աշխատելով ձայնագրության վրա, Քեթին ծանոթացել է Գրեգ Ռապոսոյի հետ՝ «Dream Street» խմբից։ 2002 թվականից նրանք սկսել են հանդիպել։ Նա նվիրել է «We’re In Love» («Մենք սիրահարված ենք») երգը Քեթիի 16 ամյակին։ Ջեսի ՄաքՔարթնիի «Tell Her» («Ասա նրան») երգը Քեթիի մասին է։ Ջեսի ՄաքՔարթնին ասել է, որ նրա հիթ «Bleeding Love»-ը նույնպես Քեթիի մասին է[5]։
Դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Քեսիդին իր դեբյուտը արել է խաղալով Թիֆընի Մեդիսոնի դերը՝ «Երբ զանգում է անծանոթը» սարսափ ֆիլմում։ 2010 թվականի ապրիլին Քեսիդին հանդես է գալիս մեկ այլ ֆիլմում, այս անգամ դասական սարսափ «Էլմ փողոցի մղձավանջը» ֆիլմում։ Քեսիդին մարմնավորում է Քրիս Ֆոուելսին, ով ավագ դպրոցի աշակերտ է և դառնում է Ֆրեդի Կրյուգերի զոհը։ Իր դերի համար Քեսիդին առաջադրվել է Teen Choice Awards «Լավագույն սարսափ/թրիլլեր ժանրի դերասանուհի» անվանակարգում, որը զիջել է Մեգան Ֆոքսին[6]։
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Քեսիդին նկարահանվել է «Գերբնականը» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանում։ Նա երևացել է 6 սերիաներում և մարմնավորել չարք Ռուբիին։ 2008 թվականին հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանում Քեսիդիին փոխարինում է Ժենևև Կորտեսը։
2012 թվականից Քեսիդին նկարահանվում է «Նետ» հեռուստասերիալում՝ (որի համար հիմք է հանդիսացել «Կանաչ Նետը» ծաղրանկարների գիրքը) մարմնավորելով Լորել Լենսին/Սև Դեղձանիկին։ Հեռուստասերիալում նկարահանվում են նաև Սթիվեն Ամելը և Ուիլա Հոլանդը, հեռուստասերիալը Հյուսիսային Ամերիկայում սկսել է հեռարձակվել 2012 թվականի հոկտեմբերի 10-ից[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականից Քեսիդին հանդիպում է Մեթյու Ռեջերսի հետ։ Նրանք նշանադրվել են 2017 թվականի հունիսի 5-ին[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 2006 | «Երբ զանգում է անծանոթը» | Թիֆընի Մեդիսոն |
| 2006 | «Կորածը» | Դի Դի |
| 2006 | «Սեղմում» | Սամանտա Նյումենը 27 տարեկանում |
| 2006 | «Սև Ծննդյան Տոներ» | Կելի Պրեսլի |
| 2007 | «Պտտել» | Էփլ |
| 2007 | «Մահ եթերում» | Ջեվել |
| 2007 | «Զրուցել Զբոսնելիս» | Ջեսի |
| 2008 | «Գերին» | Ամանդա |
| 2010 | «Էլմ փողոցի մղձավանջը» | Կրիս Ֆոուելսին |
| 2011 | «Մոնտե Կառլո» | Էմա Պերկինս |
| 2013 | «Սպանիր ինձ համար» | Ամանդա Ռոու |
| 2014 | «Գրչակը» | Սուկի |
| 2016 | Դռան գայլերը | Շերոն |
| Տարի | Հեռուստասերիալը | Դերը |
|---|---|---|
| 2003 | «Կանանց ջոկատ» | Երիտասարդ ՍիԴի |
| 2005 | «Լսիր» | Ռեբեկա |
| 2005 | «Յոթերորդ երկինք» | Զոյա |
| 2005 | «Սեքս, սեր և գաղտնիքներ» | Գաբրիել |
| 2007-08 | «Գերբնականը» | Ռուբի |
| 2009 | «Հարպերի կղզին» | Պատրիսիա Վելինգտոն |
| 2009-10 | «Մեռլոուզ Փլեյս» | էլա Սիմս |
| 2010, 2012 | «Բամբասանքի աղջիկը» | Ջուլիետ Շարփ |
| 2011 | «Սկսնակը» | Ինքը |
| 2011 | «Նորեկը» | Բրուկ |
| 2012-ից | «Նետը» | Դինա Լորել Լենս/Սև Դեղձանիկ |
| 2015-ից | «Ֆլեշ» | Դինա Լորել Լենս/Սև Դեղձանիկ |
| 2016-ից | «Վաղվա լեգենդները» | Դինա Լորել Լենս/Սև Դեղձանիկ |
| 2016 | «Ֆլեշ» | Դինա Լորել Լենս/Սև Սիրեն |
| 2016 | «Վիքսեն» | Դինա Լորել Լենս/Սև Դեղձանիկ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 GeneaStar
- ↑ http://movies.yahoo.com/person/katie-cassidy/biography.html
- ↑ http://www.tvguide.com/celebrities/katie-cassidy/bio/249463
- ↑ «Քեթի Քեսիդի - I Think I Love You (cd) at Discogs». Discogs.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Could It Be Forever?: Իմ պատմությունը. Headline Book Publishing. 2007. ISBN 0-755-31580-4.
- ↑ «2010 Teen Choice Awards Միավորների սանդղակ». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «CW-ն հայտարարեց «Վամպիրի օրագրեր» և «Գերբնական» 2012 թվականի եթերաշջանի հեռարձակման օրերը». Zap2It. 2012 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Arrow's Katie Cassidy Is Engaged to Matthew Rodgers». E!. 2017 թ․ հունիսի 5. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քեթի Քեսիդի Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթի Քեսիդի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ֆրանսիացի հեռուստատեսային դերասանուհիներ