Հայրամ Բինգհեմ
| Հայրամ Բինգհեմ | |
| Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Եյլի համալսարան, Հարվարդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Ֆիլիպսի ակադեմիա |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ճանապարհորդ հետազոտող, հնագետ, օդաչու, համալսարանի դասախոս, գրող, գիտնական, Նահանգապետ և պատմաբան |
| Ծննդյան օր | նոյեմբերի 19, 1875[1][2] |
| Ծննդավայր | Հոնոլուլու[3] |
| Վախճանի օր | հունիսի 6, 1956[1][4][5] (80 տարեկան) |
| Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
| Թաղված | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Hiram Bingham II? |
| Մայր | Minerva Clarissa Brewster Bingham? |
| Ամուսին | Alfreda Nonna Bingham Gregor? |
| Զավակներ | Hiram Bingham IV?, Jonathan Brewster Bingham? և Woodbridge Bingham?[6] |
Հայրամ Բինգհեմ (անգլ.՝ Hiram Bingham, նոյեմբերի 19, 1875[1][2], Հոնոլուլու[3] - հունիսի 6, 1956[1][4][5], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի հնագետ և քաղաքական գործիչ, հայտնի է դարձել «ինկերի կորած քաղաք» Մաչու Պիկչուի բացահայտմամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրամ Բինգհեմը ծնվել է 1875 թվականի նոյեմբերի 19-ին Հոնոլուլուում։ Նրա հայրը և պապը միսիոներներ էին, որոնք Հավայան կղզիների բնակիչներին քրիստոնեություն էին քարոզում։ Հորից Հայրամը սովորել է լեռնագնացության հմտություններ, որոնք նրան թույլ են տվել ճանապարհորդել դժվարանցանելի լեռնային վայրերում։ 1906 թվականին նա կրկնել է Վենեսուելայից Կոլումբիա Սիմոն Բոլիվարի ճանապարհը, իսկ երկու տարի անց Անդերը հատել է Բուենոս Այրեսից Լիմա ճանապարհով։
1911 թվականին Բինգհեմը գլխավորել է Եյլի համալսարանի կազմակերպած արշավը՝ ուղղված ինկերի կորած քաղաքի որոնմանը, որը չէին կարողացել գտնել իսպանական կոնկիստադորները։ Ըստ ինկերի քաղաքակրթության գրավոր աղբյուրների` քաղաքը պետք է փնտրել Կուսկոյի շրջակայքում` լեռնային անառիկ գագաթների շրջանում։
Կյանքը վտանգելով՝ Բինգհեմն այցելել է ինկերի քաղաքակրթության մի քանի հնագիտական հուշարձաններ. 1911 թվականի հուլիսի 24-ին հայտնաբերել է Մաչու Պիկչու ամրոցը, իսկ օգոստոսին տեսել Վիտկոսի կիսավեր պալատը, որտեղ ինկերի կառավարիչ Մանկո Յուպանկին թաքնվում էր կոնկիստադորներից։ Իր հայտնագործությունները նա նկարագրել է բեսթսելլեր դարձած «Ինկերի երկիրը» (1922), «Մաչու Պիկչու» (1930) և «Ինկերի կորած քաղաքը» (1948) գրքերում։
Բինգհեմը զբաղվել է նաև դասախոսական գործունեությամբ․ Հարվարդի և Փրինսթոնի համալսարաններում դասավանդել է պատմություն։ Դասախոսական գործունեության մեծ մասն անցկացրել է Եյլի համալսարանում[7]։
1922-1923 թվականներին Բինգհեմը Կոնեկտիկուտի փոխնահանգապետն էր, 1924 թվականին ընտրվել է որպես այդ նահանգի 84-րդ նահանգապետ, սակայն պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը պաշտոնաթող Է եղել, որպեսզի ընտրվի սենատ։ Նրա որդիները (ոսկերիչ Չարլզ Թիֆանիի թոռնուհու հետ ամուսնությունից) նույնպես նշանակալի դեր են խաղացել ամերիկյան քաղաքականության մեջ։
Բինգհեմը մահացել է 1956 թվականի հունիսի 6-ին Վաշինգտոնում։ Հուղարկավորվել է Վաշինգտոնի Արլինգթոնյան գերեզմանատանը։ 2008 թվականին ամերիկյան և պերուական կառավարությունները համաձայնություն ձեռք բերեցին Պերու վերադարձնել ինկերի քաղաքակրթության՝ Բինգհեմի կողմից ԱՄՆ տարված 40 հազար առարկաների մի մասը։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրամ Բինգհեմին համարում են Ինդիանա Ջոնսի նախատիպերից մեկը[8]։
- Հայրամ Բինգհեմի պատվին լուսնի վրա խառնարան է անվանակոչվել։
- Հայրամ Բինգհեմի պատվին անվանակոչվել է պերուական երկաթուղային ընկերությանը պատկանող գնացքներից մեկը, որը երթևեկում է Կուսկոյից (Պորոյ կայարան) դեպի Ագուաս Կալիենտես[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #11851105X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Babelio (ֆր.) — 2007.
- 1 2 GeneaStar
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Hiram Bingham, III (1875-1956)». Find A Grave Memorial (անգլերեն).
- ↑ «The trail less trampled on». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Belmond Hiram Bingham». Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալֆրեդ Բինգհեմի Մաչու Պիկչուի հայտնագործողը գրքի կայքը (անգլ.)
- Մաչու Պիկչուն The Discovery կայքում (անգլ.)
- Ինկերի երկիրը, Հայրամ Բինգհեմ (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրամ Բինգհեմ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Հոնոլուլու քաղաքում ծնվածներ
- Հունիսի 6 մահեր
- 1956 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- Արլինգտոնի ազգային գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ճանապարհորդներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ամերիկացի հնագետներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գիտնականներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի մանկավարժներ
- ԱՄՆ-ի օդաչուներ