Մոտոցիկլիստի օրագիրը։ Չե Գևարա
«Մոտոցիկլիստի օրագիրը» (իսպաներեն՝ Diarios de motocicleta), ռեժիսոր Վալտեր Սալլեսի ֆիլմը երիտասարդ Էռնեստո Չե Գևարայի մասին, որը Ճանապարհորդում էր Հարավային Ամերիկայով Ալբերտո Գրանադոյի ընկերակցությամբ։ Ֆիլմի սցենարը հիմնված է Չե Գևարայի(Notas de viaje) և Գրանադոյի(Con el Che por America Latina) օրագրերի վրա։ Ֆիլմը արժանացել է բազմաթիվ մրցանակների և նոմինացիաների։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է Էռնեստո Չե Գևարայի և նրա ընկեր Ալբերտո Գրանադոյի ճանապարհորդության մասին Լատինական Ամերիկայում,դեպքերը կատարվել են 1952 թվականին։ Երկու ընկերների ճանապարհորդում հայտնի բժիշկների կերպարանքով, թեև Գևարան դեռ չէր ավարտել բժշկական համալսարանը, իսկ Գրանադոն քիմիկոս էր։ Նրանցից առաջինի նպատակը արկածային ճանապարհորդությունն էր, երկրորդի նպատակը ավելի պրագմատիկ էր՝ նա ցանկանում էր սեռական հարաբերություններ ունենալ Լատինական Ամերիկայի բոլոր կանանց հետ։ Ի սկզբանե, սա մի սովորական ճանապարհորդություն էր, բայց Էռնեստոն (հենց ինքը՝ կոմանդանտե Չե Գևարան), որը մեզ ներկայացվում է ոչ թե որպես հեղափոխական, այլ, նախ և առաջ որպես մարդ, իր զգացմունքներնով ու ձգտումներով։ Այս ֆիլմը հիմնականում ընկերության, լատինոամերիկացիների հասարակ կյանքի և այն մասին, թե ինչպես Չե Գևարան՝ իր տեսածի ազդեցության տակ, վարակվում է հեղափոխական ոգով։ Ֆիլմի համար հիմք է հանդիսացել Չե Գևարայի հուշերի գիրքը՝ «Ճանապարհորդություն մոտոցիկլով»,նաև նրա ընկերոջ՝ Ալբերտո Գրանադոյի գրառումները և նյութեր, որոնք ստացվել են ամուրի Ալեիդա Մարչից։ Հենց ինքը 80-ամյա Ալբերտո Գրանադոն հայտնվում է ֆիլմի եզրափակիչ դրվագնորից մեկում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Գաել Գարսիա Բերնալ | Էռնեստո «Ֆուսեր» Գևարա |
Ռոդրիգո դե լա Սերնա | Ալբերտո «Միալ» Գրանադո |
Միա Մաեստրա | Չիչինա |
Գուստավո Մորալես | Ֆելիկս |
Գուստավո Բուենո | դոկտոր Հուգո Պեսչե |
Ժակլին Վասկես | Ժակլին Վասկես |
Խորխե Չիարելյա | դոկտոր Բրեշիանի |
Անտոնելա Կոստա | Սիլվիա |
Ալբերտո Գրանադա | Կամեո |
Մրցանակները և նոմինացիաները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 - Կաննի կինոփառատոնի երեք մրցանակ։ Ժյուրիի մրցանակ և Ֆրանսուա Շարլեի անվան մրցանակ (Վալտեր Սալլես), Տեխնիկական գրան-պրի (Էրիկ Գոտե)
2004 - Սան-Սեբաստյանեի կինոփառատոնում հանդիսատեսների մրցանակ(Վալտեր Սալլես)
2005 - «Օսկար», լավագույն օրիգինալ երգ անվանակարգում (Խորխե Դրեքսլեր, Al Otro Lado Del Río)
2005 - Բրիտանական կինոակադեմիայի երկու մրցանակ։ ոչ անգլերեն լավագույն ֆիլմը (Մայքլ Նոզիկ, Էդգարդ Տենենբաում, Կարեն Թենհոֆֆ, Վալտեր Սալլես), Էնթոնի Էսկվիտի անվան մրցանակ՝ ֆիլմի երգի համար (Գուստավո Սանտաոլալյա)
2005 - Մեծ Բրիտանիայի ռեժիսորների Միության մրցանակ՝ լավագույն ռեժիսորիա օտարալեզու ֆիլմում (Վալտեր Սալլես)
2005 - «Գոյյա»-յի մրցանակ՝ լավագույն հարմարեցված սցենար (Խոսե Ռիվերա)
2005 - «Անկախ ոգու» երկու մրցանակ։ օպերատորական լավագույն աշխատանք (Էրիկ Գոտե), լավագույն առաջնելույթ (Ռոդրիգո դե լա Սերնա)
Նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 - նոմինացիա Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղ մրցանակին (Վալտեր Սալլես)
2004 - նոմինացիա Եվրոպական կինոակադեմիայի Screen International Award մրցանակին (Վալտեր Սալլես)
2005 - նոմինացիա լավագույն հարմարեցված սցենար «Օսկար» մրցանակին (Խոսե Ռիվերա)
2005 - նոմինացիա Բրիտանական կինոակադեմիայի 5 մրցանակներին։ լավագույն ֆիլմ (Մայքլ Նոզիկ, Էդգարդ Տենենբաում, Կարեն Թենհոֆֆ), լավագույն հարմարեցված սցենար (Խոսե Ռիվերա), տղամարդու լավագույն դերակատար (Գաել Գարսիա Բենալ), տղամարդու լավագույն երկրորդական դերակատար (Ռոդրիգո դե լա Սերնա), օպերատորական լավագույն աշխատանք (Էրիկ Գոտե)
2005 - նոմինացիա «Կեսար»-ի լավագույն արտասահմանյան ֆիլմ մրցանակին (Վալտեր Սալլես)
2005 - նոմինացիա «Ոսկե գլոբուս»-ի օտարալեզու լավագույն ֆիլմ մրցանակին
2005 - նոմինացիա ԱՄՆ-ի սցենարիստների Միության լավագույն հարմարեցված սցենար մրցանակին (Խոսե Ռիվերա)
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտո Գրանադոյի դերակատարը՝ Ռոդրիգո դե լա Սերնան հանդիսանում է Չե Գևարայի հեռավոր ազգականը[20]։
Ֆիլմում օգտագործված երգացանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Apertura
- Lagos Frias
- Chichina
- Chipi Chipi - María Ester Zamora, "Polito" González, Jorge Lobos, Cuti Aste, Roberto Lindl
- Montana
- Sendero
- Procesión
- Jardín
- La Partida
- La Muerte de la Poderosa Lima
- La Salida de Lima
- Zambita
- "Que Rico el Mambo" - Perez Prado
- Circulo en el Río
- Amazonas
- Cabalgando
- Leyendo en el Hospital
- El Cruce
- Partida del Leprosario
- De Usuahia a la Quiaca
- Revolución Caliente
- "Al Otro Lado del Río" - Jorge Drexler - won the Academy Award for Best Original Song.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Unifrance — 1949.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Academy Awards Database
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 europeanfilmawards.eu
- ↑ 6,0 6,1 6,2 filmportal.de — 2005.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.metacritic.com/movie/the-motorcycle-diaries
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.adorocinema.com/filmes/filme-33464/
- ↑ 9,0 9,1 http://www.imdb.com/title/tt0318462/
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ http://www.dfi.dk/faktaomfilm/film/da/40879.aspx?id=40879
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?type=MOVIE&itemid=59119
- ↑ http://kinokalender.com/film4768_die-reise-des-jungen-che.html
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 http://www.filmaffinity.com/en/film187994.html
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 Internet Movie Database — 1990.
- ↑ 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 16,20 16,21 http://www.imdb.com/title/tt0318462/fullcredits
- ↑ 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 17,13 17,14 17,15 17,16 cinenacional.com (իսպ.) — 2001.
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=33464.html
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 http://www.bbfc.co.uk/releases/diarios-de-motocicleta-motorcycle-diaries-film
- ↑ THE NEW SEASON/FILM - SCENE STEALERS: Rodrigo de la Serna; The Performances to Watch
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայքը Արխիվացված 2011-02-02 Wayback Machine (անգլ.) (իսպ.)
- «Մոտոցիկլիստի օրագիրը։ Չե Գևարա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մոտոցիկլիստի օրագիրը։ Չե Գևարա»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2004 դրամա ֆիլմեր
- 2004 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Իսպաներեն ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1952 թվականին
- 2000-ականների գերմանական ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2000-ականների արգենտինական ֆիլմեր
- 2000-ականների իսպաներեն ֆիլմեր