Ալբերտո Գրանադո Ռոմերո
Ալբերտո Գրանադո Ռոմերո իսպ.՝ Alberto Granado | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1922[1] |
Ծննդավայր | Hernando, Córdoba, Tercero Arriba Department, Կորդովա, Արգենտինա |
Մահացել է | մարտի 5, 2011[2][1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Հավանա, Կուբա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հավանայի համալսարան |
Մասնագիտություն | գիտնական, գրող, սցենարիստ, դեղագործ և բժիշկ |
Աշխատավայր | Հավանայի համալսարան և University of Santiago de Cuba? |
![]() |
Ալբերտո Գրանադո Ռոմերո (իսպ.՝ Alberto Granado Romero, օգոստոսի 8, 1922[1], Hernando, Córdoba, Tercero Arriba Department, Կորդովա, Արգենտինա - մարտի 5, 2011[2][1], Հավանա, Կուբա[3]), արգենտինացի բժիշկ, գրող, և գիտնական։ Մասնակցել է լատինական Ամերիկայի հեղափոխությանը։ Եղել է հեղափոխական Չե Գևարայի ընկերը, նրանք միասին ճանապարհորդել են ամբողջ Լատինական Ամերիկայով։ Ինչպես նաև նա համարվում էՙ «Սանտյագո» հիվանդանոցի հիմնադիրը Կուբայում։ «Ճանապարհորդություն Չե Գևարայի հետ. հեղափոխականի ստեղծումը» գրքի հեղինակն է (անգլ.՝ Travelling with Che Guevara: The Making of a Revolutionary): Այդ գիրքը հետագայում հիմք է հանդիսացել «Չե Գևարա։ Մոտոցիկլիստի օրագիրը» ֆիլմի ստեղծման համար, որը նկարահանվել է 2004 թվականին։ Ֆիլմում երիտասարդ Ալբերտոյի դերը խաղում է դերասան Ռոդրիգո դե լա Սերնան, իսկ Չե Գևարային Գաել Գարսիա Բեռնալը։ Ծերացող Ալբերտոն ֆիլմի վերջում հայտնվում է։
Ալբերտոն մահացել է իր բնական մահով 2011 թվականի մարտի 5-ին Հավայում ութսունութ տարեկան հասակում (Կուբա)[4]։ Կուբայի հեռուստատեսությամբ հրապարակվեց, թե ինչպես է Ալբերտո Գրանադո Ռոմերոյի աճյունը տեղափոխվում Հավայ, Վենեսուելա, այնուհետեւ Արգենտինա։ Նա մահացավ անսպասելիորեն այն ժամանակ, երբ նայում էր Չէ Գևարայի հայտնի նկարը, որը նկարվել էր Ալբերտո Կորդայի կողմից հեղափոխության տարիներին։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերտո Գրանադոն ամուսնացել է 1955 թվականին Դելիա Մարիա Դուքե Դուքեի հետ։ Նրանց ամուսնական կյանքի ընթացքում ծնվել է երեք երեխա՝ Ալբերտոն, Դելիտան և Ռոքսանան։ Նրա երեխաներից մեկը՝ Ալբերտո Գրանադոն ներկայումս Կուբայում Աֆրիկայի դեսպանատան աշխատակից է (աշխատում է տանը), նա Հավանայում ներկայացնում է Աֆրիկայի մշակույթը[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.bbc.co.uk/news/world-latin-america-12658025
- ↑ Alberto Granado fallece
- ↑ Che Guevara's Motorcycle Diaries Companion Granado Dies by BBC News, March 5, 2011
- ↑ Biochemist and Che's Motorcycle Companion by The Irish Times, March 12, 2011
|