Միա Մաեստրո
իսպ.՝ Mia Maestro | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 19, 1978[1][2][3] (47 տարեկան) |
| Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա[1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
| miamaestro.com | |
Միա Մաեստրո (անգլ.՝ Mía Maestro, հունիսի 19, 1978[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա[1]), արգենտինացի դերասանուհի, երգչուհի և կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միա Մաեստրոն ծնվել է 1978 թվականի հունիսի 19-ին Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում։ Նրա ծնողները արգենտինացի գործարարներ են։ Միան սովորել է Բուենոս Այրեսի Ելենա Ֆրոդիզի ինստիտուտում։ Տասնութ տարեկանում դասական վոկալ սովորելու համար տեղափոխվել է Բեռլին։
1998 թվականին վերադառնալով Արգենտինա՝ առաջնելույթ է ունեցել կինոյում՝ խաղալով «Տանգո» ֆիլմում։ Ապա խաղացել է «Ժամանակի ծածկագիր», «Հավաքելով կտորները», «Հյուրանոց», «Ֆրիդա» ֆիլմերում։
Ըստ Maxim ամսագրի՝ 2001 թվականին «100 Sexiest Women» ցանկում գրավել է 67-րդ տեղը[4], իսկ ըստ Stuff ամսագրի՝ 61-րդ տեղը։ Ըստ Maxim ամսագրի՝ 2007 թվականին «100 Sexiest Women» ցանկում զբաղեցրել է 99-րդ տեղը[5]։
2004-2006 թվականներին նկարահանվել է «Լրտեսուհի» հեռուստասերիալում[6]։ 2005 թվականին նկարահանվել է «Գիշերային ճեպընթաց», իսկ 2006 թվականին՝ «Պոսեյդոն» ֆիլմերում։ 2008-2009 թվականներին խաղացել է «Կրուզո» սերիալում։
2010 թվականին մասնակցել է Faithless բրիտանական խմբի «The Dance» ալբոմի համար «Love Is My Condition» երգի ձայնագրությանը։
2011-2012 թվականներին «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1» և «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» ֆիլմերում խաղացել է Կարմեն Դենալիի դերը[7]։ 2014 թվականից խաղացել է «Շտամ» սերիալի հիմնական կազմում։
2014 թվականի հոկտեմբերի 7-ին Միան թողարկել է իր «Si Agua» առաջնելույթային ալբոմը, որը ձայնագրվել է Իսլանդիայում[8]։
Ամուսնացած չէ։ Վերջին տարիներին ապրել է Կալիֆոռնիայում (ԱՄՆ) և Տորոնտոյում (Կանադա)։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 1999 | Argentinean Film Critics Association Awards — Silver Condor | Լավագույն նոր դերասանուհի | Տանգո | Առաջադրված |
| 2005 | Imagen Foundation Awards | Հեռուստատեսությամբ երկրորդական պլանի լավագույն դերասանուհի | Լրտեսուհի | Հաղթանակ |
| 2005 | Imagen Foundation Awards | Կինոյի երկրորդական պլանի լավագույն դերասանուհի | Մոտոցիկլիստի օրագիրը։ Չե Գևարա | Առաջադրված |
| 2005 | Teen Choice Awards | Choice TV Breakout Performance — Female | Լրտեսուհի | Առաջադրված |
| 2006 | Երիտասարդ Հոլիվուդ | Breakthrough Performance - Female | Հաղթանակ | |
| 2012 | ALMA | Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի | Հատկապես վտանգավոր են | Առաջադրված |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ֆիլմ | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1998 | ֆ | Տանգո | Tango | Ելենա Ֆլորես |
| 2000 | ֆ | Ժամանակի ծածկագիր | Timecode | Աննա Պաուլս |
| 2000 | ֆ | Հավաքելով կտորները | Picking Up the Pieces | Կարլա |
| 2000 | ֆ | Էլ ասթիլերո | El astillero | կին |
| 2001 | ֆ | Հյուրանոց | Hotel | Կարիոլա |
| 2001 | հֆ | Թիթեռների ժամանակը | In the Time of the Butterflies | Մաթե |
| 2002 | ֆ | Ֆրիդա | Frida | Քրիսթինա Կալո |
| 2004 | ֆ | Մոտոցիկլիստի օրագիրը։ Չե Գևարա | Diarios de motocicleta | Չիչինա |
| 2004 | ֆ | Սուրբ աղջիկ | La niña santa | Ինես |
| 2004-2006 | ս | Լրտեսուհի | Alias | Նադյա Սանտոս |
| 2005 | ֆ | Սիրուհիներ առանց պատրանքների | Las mantenidas sin sueños | Սելինա |
| 2005 | ֆ | Գիշերային ճեպընթաց | Secuestro express | Կարլա |
| 2005 | մս | Գրիֆինների ընտանիքը | Family Guy | Լոկա (հնչյունավորող) |
| 2006 | հֆ | Տասը պատվիրանները | The Ten Commandments | Զիպորա |
| 2006 | ֆ | Պոսեյդոն | Poseidon | Ելենա Մոլարես |
| 2007 | հֆ | Մարդը | The Man | բժիշկ Լոլա Ֆիերո |
| 2007 | ֆ | Ծանրոցը | The Box | Սաշա Էքլս |
| 2008-2009 | ս | Կրուզո | Crusoe | Օլիվիա |
| 2010 | հֆ | Ավազակ | Cutthroat | Նինա Կաբրերա |
| ֆ | Այդպես էլ պետք է լինի | Meant to Be | Գիգի | |
| ֆ | Առաջին գիշեր | First Night | Նիկոլետա | |
| ֆ | Ջուր և աղ | Agua y sal | Միքայելա | |
| 2011 | ֆ | Երաժշտությունը երբեք չի դադարում | The Music Never Stopped | Սելիա |
| 2011 | ֆ | Մտքի արագություն | The Speed of Thought | Աննա Մանհեյմ |
| 2011 | ֆ | Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1 | The Twilight Saga: Breaking Dawn - Part 1 | Կարմեն Դենալի |
| 2012 | ֆ | Հատկապես վտանգավոր են | Savages | Դոլորես |
| 2012 | ս | Սպիտակ օձիք | White Collar | Մայա |
| 2012 | ֆ | Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 | The Twilight Saga: Breaking Dawn - Part 2 | Կարմեն Դենալի |
| 2013 | ս | Շահագրգիռ անձ | Person of Interest | Միրա Դոբրիկա |
| 2014-2015 | ս | Շտամ | The Strain | բժիշկ Նոռա Մարտինես |
| 2015 | ս | Հանիբալ | Hannibal | Ալեգրա Պեցի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 cinenacional.com (իսպ.) — 2001.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- ↑ 2001 HOT 100 List Արխիվացված 2015-09-05 Wayback Machine
- ↑ 2007 HOT 100 List Արխիվացված 2015-10-20 Wayback Machine
- ↑ Mia Maestro eyeing ABC’s 'Cutthroat' pilot
- ↑ 'Twilight' Actress Mia Maestro Joins Oliver Stone’s 'The Savages'
- ↑ «Si Agua». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «2012 NCLR ALMA AWARDS» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միա Մաեստրո» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Հունիսի 19 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- 21-րդ դարի կոմպոզիտորներ
- Արգենտինացի դերասանուհիներ
- Արգենտինացի երգիչներ
- Արգենտինացի կոմպոզիտորներ
- Արգենտինացի պարուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Արգենտինացի երգչուհիներ