Արևածաղկի սերմեր
Արևածաղկի սերմեր, արևածաղիկ միամյայի (Helianthus annuus) սերմեր: Այն առաջին հերթին օգտագործվում է արևածաղկի ձեթ ստանալու համար, որը լայնորեն օգտագործվում է տարբեր տեսակի սննդամթերքի պատրաստման, ինչպես նաև տեխնիկական նպատակներով: Արևածաղկի ձեթի հիդրոգենացիումից հետո ստանում են սալոմաս:
Արևածաղիկ միամյան գործնականում աճում է ամբողջ աշխարհում: Աշխարհում արևածաղկի սերմերի ամենամեծ արտադրող երկիրներն են Ուկրաինան, Ռուսաստանը և Արգենտինան: Ուկրաինայում սերմերի արտադրության ծավալը 2013 թվականին հասել է 11,05 միլիոն տոննայի, Ռուսաստանում՝ 10,53 միլիոն տոննայի[1]:
Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս սնունդն ունի բարձր կալորիականություն. սնուցիչների գրեթե կեսը կազմում են ճարպերը, էներգետիկ արժեքը 580 կկալ է[2]:
Բոված սերմերը օգտակար նյութերով զիջում է չբովածին: Սերմերի համի և բույրի երանգներում մեծ դեր են խաղում հիմնականում բովածի աստիճանը և աղի քանակը:
Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևածաղկի սերմերը նախկինում ավելի հաճախ ուտում էին որպես խորտիկ, այլ ոչ թե որպես ուտելիք: Այն կարող են նաև օգտագործել որպես խավարտ կամ տարբեր բաղադրատոմսերի բաղադրիչ: Սերմերը կարող են վաճառվել ինչպես կեղևով, այնպես էլ առանց դրա: Սերմերը օգտագործվում են նաև տարբեր տեսակի աղցանների մեջ:
Երբ կեղևով են մշակվում, դրանք առաջին հերթին չորացվում են: Դրանից հետո դա կարելի է բովել առանց աղի, ինչպես նաև աղով, բույրի պահպանման համար հաճախ ալյուր են շաղ տալիս: Կեղևազրկումը տեղի ունենում բերանում, երբ սերմը դիմացի ատամների սեղմումի շնորհիվ բացվում է, և միջուկը դուրս է գալիս, որից հետո կարելի է ուտել այն:
Արևածաղկի սերմերը վաճառվում են տոպրակներով, ինչպես նաև «հասարակ» ձևով (միայն աղով պատված): Արտադրողի կողմից այն կարող է համալրվել խորովածի, թթվի, կծվի, սոուսի, բեկոնի, նոչո պանրի և բազմաթիվ այլ բուրավետիչներով:
Չկեղևազրկված սերմերը հատկապես տարածված են միջերկրական և ասիական երկրներում, որտեղ նրանք կարող են գնել նոր բոված սերմեր, իսկ ուրիշ երկրներում նրանք կարող են գնել նոր փաթեթավորված տարբեր համեր ունեցող սերմեր: ԱՄՆ-ում արևածաղիկ սերմերը տարածված են բեյսբոլ խաղացողների շրջանում, որտեղ դրանք ծառայում են որպես ծխախոտ ծամելու այլընտրանքային միջոց[3]:
Կեղև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևածաղկի միջուկ, չորացրած Սննդային արժեք (100 գ.) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Էներգետիկ արժեք 585 կկալ 2445 կՋ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Link to USDA database entry |