Բուվե
![]() | |
Տեսակ | կղզի և Նորվեգիայի անդրծովյան տարածքներ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Նորվեգիա |
Երկարություն | 9 կիլոմետր |
Լայնություն | 7,5 կիլոմետր |
Մակերես | 49 կմ² |
Ամենաբարձր կետը | Olavtoppen? |
Բնակչություն | 0 մարդ |
Հայտնաբերող | Jean-Baptiste Charles Bouvet de Lozier? |
Անվանված է | Jean-Baptiste Charles Bouvet de Lozier? |
![]() | |
![]() | |
Բուվե (նորվ.՝ Bouvetøya), անմարդաբնակ հրաբխային կղզի Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում։ Մակերեսը 49 կմ² է, տարածքի մեծ մասը պատված է սառույցով։ Նորվեգիայից կախում ունեցող տարածք է (նորվ.՝ biland): Մայրցամաքներից շատ հեռու գտնվող կղզիներից մեկն է աշխարհում (Զատկի և Տրիստան դա Կունյա կղզիներից հետո)։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուվե կղզու ստորջրյա մաը վահանային հրաբուխ է, որ գտնվում է Արևմտահնդկական լեռնաշղթայի հարավ-արևմուտքում։ Բուվեի հիմքը կազմում են բազալտն ու ռիոլիթը։ Կղզու հյուսիսարևմտյան մասում ձևավորվել է կալդերա։ Կղզում վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2.000 տարի առաջ։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզում գերակշռում է ծանր ամպամածությամբ և մառախուղներով կլիման։ Միջին ջերմաստիճանը հունվարին -1 °C-ից մինչև 1 °C է, սեպտեմբերին` -3 °C: Առավելագույն ջերմաստիճանը` 14 °C, գրանցվել է 1980 թվականի մարտին։
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզին կոչվել է այն հայտնաբերողի` Բուվե դե Լոզիեի անունով։ Այն հայտնաբերվել է 1739 թվականի հունվարի 1-ին։ Բուվեն մառախուղի պատճառով կղզին հրվանդանի տեղ է ընդունել` կարծելով, որ նրա հետևում տարածվում է մեծ երկիր, որ քարտեզներում նշվում է որպես «անհայտ հարավային երկիր»։ Նա կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներում նշվող տոնի առթիվ կղզին անվանել է «Տիրոջ թլփատում» (տոնը նշվել է հունվարի 1-ին)։ Կղզու հյուսիսարևմտյան ծայրամասը մինչ օրս կոչվում է այդ անունով։
18-19-րդ դարերում կղզին հատկապես ուսումնասիրվել է անգլիացիների կողմից։ 1772 թվականին Ջեյմս Կուկը ուղևորվել է Բուվե, սակայն շեղվել է` չհասնելով նպատակակետին։ 1808 թվականին կետորսանավի կապիտան Ջեյմս Լինդսեյը առաջին անգամ ճշգրիտ որոշել է կղզու կոորդինատները` կղզին անվանելով իր անունով։ 1822 թվականին կապիտան Բենջամին Մորելը հավանաբար առաջին անգամ ոտք է դրել կղզու վրա, այնտեղ զբաղվել փոկերի որսով, սակայն դա հավաստի տեղեկություն չէ։ 1825 թվականի դեկտեմբերի 10-ին կապիտան Նորիսը կատարել է առաջին` փաստերով հիմնավորված մուտքը կղզի` այն հռչակելով բրիտանական սեփականություն և անվանելով «Լիվերպուլի կղզի»` ի պատիվ Մեծ Բրիտանիայի լորդ Ռոբերտ Լիվերպուլի։
Տևական առաջին ափհանումը կղզում գրանցվել է 1927 թվականին, երբ նորվեգական «Նորվեգիա» նավի անձնակազմը մոտ մեկ ամիս կանգ է առել կղզում։ 1927 թվականի դեկտեմբերի 1-ին գիտարշավի ղեկավար Լարս Կրիստենսենը կղզին հռչակել է նորվեգական տարածք։ Հակոն VII կայսեր հրամանով 1928 թվականի հունվարի 23-ին Բուվե կղզին հռչակվել է Նորվեգիայի սեփականություն։ 1929 թվականին Մեծ Բրիտանիան հրաժարվել է Բուվեի նկատմամբ տարածքային հավակնություններից։ 1930 թվականին Սթորթինգը ընդունել է որոշում, որի համաձայն` Բուվեն Նորվեգիայից կախում ունեցող տարածք, և նրա նկատմամբ հսկողությունն իրականացնում է Նորվեգիան, սակայն կղզին չի մտնում Նորվեգիայի Թագավորության կազմի մեջ։ 1920-ական թվականներից տարածքի կազմի մեջ է մտնում այսպես կոչված Բուվեի հատվածը` ներառյալ Պետրոս I-ի կղզին[1]. Королевский указ 1928 г. оспаривался СССР и США[1]: 1928 թվականի թագավորական հրամանը կասկածի տակ են դրել Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ Ռուսաստանը հատկապես առարկում էր այհ հանգամանքին, որ կղզու տարածքում ընդգրկվել է Պետրոս I-ի կղզին, որ հայտնաբերել է Բելինգսհաուզենի և Լազարևի արշավախումբը[2]։
1959 թվականին ստորագրված Անտարկտիկայի մասին պայմանագիրը չի տարածվում Բուվե կղզու վրա։
1964 թվականին խորտակվել է կղզու մոտով անցնող նավի փրկարարական նավակը (նավի խորտակման պատճառը նույնպես հայտնի չէ)։ Հետո տեղ հասած փրկարարները պարզել են, որ կղզու վրա ուտելիքը և պահուստային հանդերձանքները մնացել են չօգտագործված, սակայն անձնակազմի անդամներին հայտնաբերել չի հաջողվել։ Դա զարմանալի է, քանի որ նրանք կղզում շատ լավ հնարավորություններ են ունեցել պահպանելու իրենց գոյությունը[3]։
1979 թվականի սեպտեմբերի 22-ին Բուվեի շրջանում գրանցվել են պայթյուններ, որոնք մեկնաբանվել են որպես ատոմային փորձարկումներ։ Ոչ մի երկիր կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել։ Ենթադրվում է, որ այդ պայթյունները, ինչպես նաև 1981 թվականի պայթյունները իրականացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը Իսրայելի հետ համատեղ։
Տարածքի յուրացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուվե կղզին մայրցամաքներից շատ հեռու գտնվող կղզիներից մեկն է աշխարհում (Զատկի և Տրիստան դա Կունյա կղզիներից հետո)։ Բուվեի մոտակա ցամաքային ափը Անտարկտիդայի ափն է, որից ունեցած հեռավորությունը 1.600 կմ է, Քեյփթաունից` 2.500 կմ։ Կղզում գտնվում է եղանակի արձնագրման ավտոմատ կայան։
Դեռևս ոչ մի մարդ տարվա ցուրտ եղանակը չի անցկացրել կղզում (հարավային բևեռում ձմեռը հյուսիսային բևեռի ամառն է)։ Կղզու նվաճումը հատկապես բարդանում է արշավախմբերի` կղզի հասնելու դժվարությունների հետ կապված. սառույցը խանգարում է հարավային և արևելյան ափերին կայանմանը, մինչդեռ 490 մ բարձրությամբ ուղղաբերձ ժեռուտ քարափները խամգարում են հյուսիս և արևմուտք իջնելուն։ Կղզի հասնելու ամենահարմար եղանակը ուղղաթիռն է։
Նույնականացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուվե կղզու համացանցային դոմենը .bv-ն է, որը դեռևս չի օգտագործվում։ Թվային կոդն է՝ ISO 3166 — 074:
Դրսևորումներ մշակութում[խմբագրել | խմբագրել կոդը]
1934 թվականի փետրվարին թողարկվել են նորվեգական նամականիշեր «Միլֆորտ նավի»` կղզի հասնելու կապակցությամբ։ Դրանց թողարկումը կասկածելի բնույթ է կրում, քանի որ թույլտվությունը տվել է Նորվեգիայի դեսպանը Քեյփթաունում, ոչ թե Նորվեգիայի փոստային կազմակերպությունը։ 1955 թվականին Բուվե կղզում աշխատել է գիտական արշավախումբ, որը պաշտոնապես գործել է «Bouvet Island. Expedition» կնիքով։
Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Օտարը գիշատչի դեմ» ֆանտաստիկ ֆիլմում գործողություններն ընթանում են Բուվե կղզու` սառույցով պատված հին բուրգում։ Դրանով հանդերձ` քարտեզին և նկարներում նշվում է Ալեքսանդր I-ի երկիրը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|