Նորվեգիայի տեղական փոստեր
Նորվեգիայի տեղական փոստեր, տեղական քաղաքային փոստային ծառայություններ, որոնք գոյություն են ունեցել Նորվեգիայի մի շարք քաղաքներում՝ սկսած 1865 թվականից 1913 թվականները։ Այդ ծառայություններում իրականացվել է նաև փոստային նամականիշերի թողարկում[1][2]։
Արենդալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արենդալի տեղական փոստը հիմնադրվել է Գուդբրանդ Քլաուս Ուելմբերիգի (Gudbrand Claus Ulleberg) կողմից 1885 թվականի նոյեմբերի 9-ին։ Առաջին նամականիշների վրա նշված էր «Arendals-Bypost» («Արենդալի տեղական փոստ») գրությունը։ Դրանք տպագրված էին վիմագրության եղանակով և ունեին երկու գույներ ու հենց փոստի բացման օրն են թողարկվել։ Կրկնվող թողարկումը տեղի է ունեցել 1888 թվականին։
1886 թվականի հունվարի 1-ին Արենդալում թողարկվել են տեղական լրագրային նամականիշներ, որոնց վրա գրված էր «Arendals / Bypost / Aviser»: 1890 թվականին լրացուցիչ թողարկվել են 1885-ին լույս ընծայված նամականիշները հատուկ ռետուշած տպվածքով։ Այս նամականիշները թողարկվել են մինչև 1891 թվականը։ 1887 և 1890 թվականներին թողարկվել են նաև փոստային բացիկներ։
Արենդալի տեղական փոստը գործեց մինչև 1893 թվականի մայիս ամիսը[3][4]։
Բերգեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգիայի երկրորդ քաղաքում՝ Բերգենում, առաջին տեղական փոստը հիմնադրվել է 1865 թվականին։ Նրա տերը անհայտ է մնացել։ 2 սքիլինգի նամականիշների վրա գրված էր «Bergens / By-Post»: Սրանք թողարկվել են 1865 թվականին։ Այդ նամականիշների ծայրերին ատամիկներ չկային, տպված էին վիմագրային տպագրությամբ։ Գույնը մուգ շագանակագույն էր՝ տպված մոխրագույն թղթի վրա։ Մանրակերիտի վրա նկարված էր քաղաքի զինանշանը։ Երկրորդ թողարկումը, էլի նույն դիզայնով, լույս ընծայվեցին 1866 թվականին։ Բերգենի առաջին փոստն իր գոյությունը պահպանեց մինչև 1866 թվականը[5][6]։
Երկրորդ փոստը նույն քաղաքում բացվեց 1868 թվականի հուլիսի 1-ին։ Փոստի հիմնադիրներն են համարվում Օլե Նորսհուուն (Ole A. Norshuus) ու Ֆրեդերիկ Սքրոյեթերը (Fredrik Schroeter): Առաջին նամականիշների վրա գրված էր «Bypost / Bergen», որոնք տպված էին վիմագրության եղանակով՝ գունավոր թղթի վրա։ Լույս ընծայվեցին փոստի բացման հենց առաջին օրը։ Մանրակերտերի վրա պատկերված էր անվանական գինը ուղղանկյան մեջ։ Երկրորդ թողարկումը կայացավ 1869 թվականի մայիսին։ Մանրանկարների վրա, որը կրկին վիմագրության եղանակով էր տպված, պատկերված էր անվանական գինը, բայց այս անգամ օղակի մեջ վերցրած։ Այս տեղական փոստը փակվեց 1869 թվականի դեկտեմբերի 31-ին։ Կրկին վերաբացվում է 1871 թվականի մարտի 19-ին Գ.Ա. Ռիսբերգի կողմից (G. A. Riisberg): Այն իր աշխատանքը շարունակեց ընդհուպ 1878 թվականի նոյեմբերը։ Այդ ժամանակահատվածում փոստային տունը նոր թողարկումներ չիրականացրեց[7]։
1878 թվականի սեպտեմբերի 1-ից Բերգենում սկսեց աշխատել նոր տեղական փոստային տուն, որը կոչվում էր Սթաաթ (Staat). այն իր սեփական փոստային նամականիշները չթողարկեց՝ օգտագործեց միայն Բերգենում մարված նամականիշները[8]։
Վադսյո
[խմբագրել | խմբագրել կոդը]Վադսյոյում առաջին տեղական փոստը բացվում է Վ. Բ. Բեգհոմի կողմից (W. B. Bøgh) 1893 թվականի նոյեմբերի 1-ին։ Փոստային նամականիշների առաջին և միակ խմբաքանակը լույս ընծայվեց վիմագրության եղանակով՝ սպիտակ թղթերի վրա։ Նամականիշների վրա պատկերված էր եղջերուների մի լծվածք և գրված էր «Vadsø / Bypost»: Սրանք թողարկվեցին փոստի փակման օրը։ Վադսյոյի տեղական փոստը փակվեց 1895 թվականի հունիսի 30-ին[9][10]։
Վարդյո
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդյոյում առաջին տեղական փոստը բացվում է Վ. Բ. Բեգհոմի կողմից (W. B. Bøgh) 1893 թվականի նոյեմբերի 6-ին։ Փոստային նամականիշների առաջին և միակ խմբաքանակը լույս ընծայվեց վիմագրության եղանակով՝ սպիտակ թղթերի վրա։ Նամականիշների վրա պատկերված էր նորվեգական ձկնորսական նավեր՝ ֆեմբորինգ և գրված էր «Vardø / Bypost»: Սրանք թողարկվեցին փոստի փակման օրը։ Վարդյոյի տեղական փոստը փակվեց 1895 թվականի հունիսի 30-ին[9][11]
Բերգենի փոստային նամականիշ (1865) | Բերգենի փոստային նամականիշ (1868) | Բերգենի փոստային նամականիշ (1869) | Վադսյոյի փոստային նամականիշ | Վարդյոյի փոստային նամականիշ |
Գրիմսթադ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիմսթադում առաջին տեղական փոստը բացվում է Նիկոլայ Հերլոֆսոնի կողմից (Nicolai B. Herlofson) 1887 թվականի հունվարի 15-ին։ Փոստային նամականիշների առաջին խմբաքանակը հինգ նամականիշներով տպագրվեց վիմագրության եղանակով սպիտակ թղթերի վրա։ Նամականիշների վրա պատկերված էր եռակայմ նավ, իսկ վրան գրված էր «Grimstad Bypost»: Դրանք լույս ընծայվեցին փոստի բացման առաջին օրը։ Այդ նամականիշները մարվեցին կլոր դրոշմակնիքով, որի վրա շրջանաձև գրված էր «Grimstad-Bypost», իսկ ներքևում ութաթև աստղ էր պատկերված։ Ինչպես նաև նամակ ուղարկելու օրացույցային ամիս-ամսաթիվը կենտրոնում։ Գրիմսթադի տեղական փոստը փակվեց 1887 թվականի վերջերին[12][13]։
Դրամեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամենում 19-րդ դարում մի քանի տեղական փոստեր գոյություն ունեին, որոնք հիմնադրել են Բորեսենը (Borresen), Էքհոլդտը (Eckholdt), Գ. Կ. Ուլեբերգը, Ի.Բ Հագենը (I. B. Hagen) և Յ. Էրիքսենը(J. Eriksen): Բոլոր վերոնշյալ անձինք թողարկել են իրենց անհատական փոստային նամականիշները։
- Գ. Կ. Ուլեբերգի կողմից հիմնադրված տեղական փոստը բացվել է 1896 թվականի մայիսի 4-ին։ Առաջին նամականիշը տպվել է վիմագրության եղանակով՝ թույլ կանաչ ներկված թղթի վրա։ Այն լույս ընծայվեց 1896 թվականի մայիսի 4-ին։ Մանրանկարում պատկերված է Դրամենի պետական զինանշանը (սյուների ֆոնին վեր հառնած սուր և բանալի)։ նամականիշի վրա գրված է «Bypost / Drammens / Bypost», ինչպես նաև գինը՝ 2 սքիլինգ։ Նույն թվականի մայիսի 8-ին թողարկվեց նաև 1 սքիլինգ արժողությամբ նամականիշը։ Վերջինս ծայրերին չուներ ատամիկներ, ձեռով տպված էր սպիտակ թղթի վրա։ Մանրանկարի վրա պատկերված էր քաղաքի զինանշանը ձվածրի մեջ։ Մայիսին թողարկվեցին նաև լրագրային փոստային նամականիշներ, որոնք կրկին ձեռքով էին տպված սպիտակ-մոխրագույն թղթի վրա, ու կրկին ատամիկներ չունեին ծայրերին։ Այս լրագրային նամականիշների վրա պատկերված էր փոստի անվանումը՝ քառակուսի դեկորատիվ շրջանակի մեջ[14]։
1869 թվականի մայիսի 22-ին Ուլեբերգի տեղական փոստը փոխանցվեց Իսմայել Բեռնհարդ Հագենին։
- Իսմայել Բեռնհարդ Հագենի կողմից հիմնադրված տեղական փոստի առաջին նամականիշները թողարկվել են 1869 թվականի հունիսին։ Սարանք Գ. Կ. Ուլեբերգի նամականիշների վերահրատարակություններն էին։ Նույն թվականի հունիս-օգոստոս ամիսներին թողարկվեց № 1 փոստային նամականիշը՝ մանուշակագույն գույնով։ 1869 թվականի հուլիսին թողարկվեցին ժամանակավոր փոստային նամականիշներ պոկովի կտրոնով՝ Հագենի ծառայության մասին։ Սրանք տպված էին տպագրական եղանակով գունավոր թղթերի վրա։ Այս նամականիշների վրա գրված էր՝ «Brevmærke / fra / I. B. Hagen / Bybudkontor» ձևավոր շրջանակի մեջ, ինչպես նաև անվանական գինը՝ 1 և 2 սքիլինգ։ Կտրոնաթերթի վրա գրված էր՝ «Kontrolmærke, / som Bybudet / afriver»: Հետագայում, մինչև 1887 թվականը Հագենի փոստը թողարկեց զանազան դիզայնով փոստային նամականիշներ, որոնք ինչպես ձեռքով էին տպված, այնպես էլ վիմագրական եղանակով։ Իսմայել Բեռնհարդ Հագենի կողմից հիմնադրված տեղական փոստը փակվեց 1888 թվականի դեկտեմբերի 31-ին[14]։
- Էքհոլդտի կողմից հիմնադրված տեղական փոստը բացվել է 1874 թվականին։ Իսկ մեկ տարի անց լույս են տեսնում նաև առաջին փոստային նամականիշները։ Սրանց անվանական գինը 2 սքիլինգ էր։ Այն տպագրված էր ձեռքի եղանակով կապույտի և խավոտ կապույտի երանգավորմամբ սպիտակ թղթի վրա։ Այն փոստային նամականիշների վրա գրված էր՝ «By / Drammen / Post» և անվանական գինը՝ 2ß»՝ շրջանակի մեջ։ Էքհոլդտի կողմից հիմնադրված տեղական փոստը փակվեց 1876 թվականին[15]։
- Յոհաննես Էրիքսենի (Johannes Eriksen) կողմից հիմնադրված տեղական փոստը Դրամենում բացվել է 1887 թվականի հունիսի 15-ին։ Առաջին փոստային նամականիշները տպված են ձեռքի եղանակով՝ գունավոր թղթերի վրա՝ մոխրագույն-սև ներկով։ Սրանք լույս տեսան փոստի բացման օրը՝ 1887 թվականի հունիսի 15-ին։ Մանրանկարներում պատկերված է թռչող աղավնի, որի կտուցին նամակ է, ինչպես նաև Դրամենի զինանշանը։ Այս փոստային նամականիշի վրա գրված է՝ «Drammens / By & / Pakkepost / Joh. Eriksen»: Նամականիշները տպված են տպարանական կլիշեի եղանակով՝ անվանական գնի փոփոխվող թվերով։ Կրկնվող վերահրատարակության ժամանակ փոստային նամականիշների չափերը փոքրացվեցին. սրանք լույս տեսան նույն թվականի հոկտեմբերի 1-ին։ 1887 թվականի հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում թողարկվեցին նաև փոստային բացիկներ։ Յոհաննես Էրիքսենի կողմից հիմնադրված տեղական փոստը փակվեց 1888 թվականի դեկտեմբերի 31-ին[16]։
- Մ. Բորեսենի կողմից (M. Børresen) հիմնադրված տեղական փոստը Դրամենում բացվել է 1888 թվականի հունիսի 15-ին։ Առաջին փոստային նամականիշի անվանական գինը 5 էրե էր։ Դրանց վրա գրված էր «Berresens / Bypost / Drammen»՝ զարդարուն շրջանակի մեջ։ Այն տպված էր ձեռքի եղանակով կարմիր ներկով՝ երկնագույն թղթի վրա։ Շրջանառության մեջ է մտել 1888 թվականի հունիսի 15-ին՝ բացման իսկ օրը։ 1888 թվականի հոլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Բորեսենի տեղական փոստը թողարկեց նաև տպագրական եղանակով տպված նամականիշներ, բայց նաև պահպանվեցին ձեռքով տպվածները։ Այս նամականիշների վրա պատկերված էր նամակային գալարափող և գրված՝ «Bypost Drammen» կամ «Drammens post»: Նույն թվականին նաև փոստային բացիկներ են թողարկվում։ Մ. Բորեսենի կողմից հիմնադրված տեղական փոստը փակվեց 1888 թվականի դեկտեմբերի 31-ին[17][18]։
Դրամենի տեղական փոստերի փոստային նամականիշները | ||||
---|---|---|---|---|
Գ. Կ. Ուլեբերգի կողմից թողարկված փոստային նամականիշ (1869 թվական) | Իսմայել Բեռնհարդ Հագենի կողմից թողարկված փոստային նամականիշ՝ կտրոնաթերթով, 1869 թվական | Էքհոլդտի կողմից թողարկված փոստային նամականիշ (1875 թվական) | Յոհաննես Էրիքսենի կողմից թողարկված փոստային նամականիշ (1887 թվական) | Մ. Բորեսենի կողմից թողարկված փոստային նամականիշ (1888 թվական) |
Կրագերյո
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրագերյոյում առաջին տեղական փոստը հիմնել են Քր. Սոլբերգն (Chr. Solberg) ու Ֆրեդրիկ Յուելը (Fredrik Juell) 1886 թվականի ապրիլի վերջերին։ Նույն թվականի մայիսի 1-ին թողարկվել են չորս մանրանկարներով փոստային նամականիշներ, որոնց վրա պատկերված էր կղզեխումբ և թռչունների երամ՝ «Kragerë Bypost» գրությամբ։ Այս փոստային նամականիշները տպված էին վիմագրության եղանակով՝ թնդեցված թղթի վրա։ Դրանք հիմնականում ծայրերին ատամիկներ չունեցող նամականիշներ էին տարբեր գույների։ Կրագերյոյի Քր. Սոլբերգի տեղական փոստը փակվում է 1886 թվականի հոկտեմբերի 8-ին[19][20]։
Քրիսթիանսուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիսթիանսունում 19-րդ դարում մի քանի տեղական փոստեր գոյություն ունեին, որոնց հիմնադիրներն են Մադս Անդրեսենն (Mads Andresen) ու Յ. Բրուունը։
Քրիսթիանսունի Անդրեսենի առաջին տեղական փոստը հիմնադրվել է 1878 թվականի սեպտեմբերի 1-ին։ Առաջին փոստային նամականիշները թողարկվել են տպագրական եղանակով գունավոր թղթերի վրա։ Դրանք լույս տեսան 1878 թվականի սեպտեմբերի 1-ին՝ հենց բացման օրը։ Նամականիշների վրայի մանրանկարներում պատկերված են «Chr.sunds Bypost / M. Andresen & Co.» անվանումն ու անվանական արժեքը՝ ատամնավոր շրջանակի մեջ։ 1878 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում տպագրվեցին երեք փոստային նամականիշներ՝ վիմագրության եղանակով սպիտաղ թղթերի վրա։ Դրանց վրա պատկերված էր անվանական արժեքը կենտրոնում՝ ձվածիրի մեջ և «Christianssunds Bypost / M. Andresen & Co.» գրությունը։ 1879 թվականի հոկտեմբերի 1-ին վերաթողարկվեցին նոր փոստային նամականիշներ, որոնց վրա քաղաքի անվանման նոր գրվածքն էր տպված՝ «Kristiansunds»: Իսկ նույն թվականի դեկտեմբերին վեց նամականիշներից բաղկացած շարք լույս տեսավ՝ վիմագրության եղանակով տպված։ Սրանց վրա պատկերված էր Մադս Անդրեսենի դիմանկարը։ 1879 թվականի հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին թողարկվեցին նաև փոստային բացիկներ։ Մադս Անդրեսենի տեղական փոստը փակվում է 1879 թվականի դեկտեմբերին[21]։
Յ. Բրուունի առաջին տեղական փոստը հիմնադրվել է 1887 թվականի մարտի 1-ին, որպես Անդրեսենի ընկերության ժառանգորդ։ Առաջին երեք փոստային նամականիշների անվանական գինը 5 էրե էր։ Դրանց վրա գրված էր «Christianssunds Bypost» և տպագրված էր վիմագրության եղանակով սպիտակ թղթի վրա։ Դրանք լույս տեսան 1887 թվականի մարտի 1-ին՝ հենց բացման օրը։ Այդ փոստային նամականիշների վրա պատկերված էր անվանական արժեքի թիվը՝ ձվածրի մեջ։ 1889 թվականի հունվարին (ըստ այլ աղբյուրների 1888 թվականի դեկտեմբերին) թողարկվեցին նաև 1, 2, 3 և 10 էրե անվանական արժեքներով փոստային նամականիշներ։ Յ. Բրուունի առաջին տեղական փոստը փակվում է 1889 թվականի գարնանը[22][23]։
Լևանգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևանգերի առաջին տեղական փոստը հիմնադրվել է Վ. Բ. Բոգհի (W. B. Bogh) կողմից 1888 թվականի հուլիսի 20-ին։ Չորս նամականիշներից բաղկացած շարքը լույս տեսավ վիմագրության եղանակով սպիտակ թղթի վրա։ Դրանց վրա պատկերված էր Սուրբ Օլաֆի հերոսական պատկերը և հետևյալ գրությունը՝ «Levanger / Bypost»: Դրանք լույս տեսան 1888 թվականի հուլիսի 20-ին՝ հենց բացման օրը։ Լևանգերի առաջին տեղական փոստը փակվում է 1888 թվականի դեկտեմբերի 31-ին[24][25]։
Մանդալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանդալի առաջին տեղական փոստը հիմնադրվել է Նիկոլայ Հերլոֆսենի (Nicolai B. Herlofsen) կողմից 1889 թվականի նոյեմբերի 15-ին։ Հինգ նամականիշներից բաղկացած շարքը լույս տեսավ վիմագրության եղանակով սպիտակ թղթի վրա։ Դրանց վրա պատկերված էր ծառ և գրված հետևյալ արտահայտությունը՝ «Bypost / Mandal / Bypost»: Դրանք լույս տեսան 1889 թվականի նոյեմբերի 15-ին՝ հենց բացման օրը։ Փոստային նամականիշները մարվել են կլոր դրոշմակնիքով, որի վրա գրված էր «Mandals-Bypost», իսկ ներքևում ութաթև աստղ էր պատկերված։ Ինչպես նաև նամակ ուղարկելու օրացույցային ամիս-ամսաթիվը կենտրոնում։ Մանդալի առաջին տեղական փոստը փակվում է 1888 թվականի ապրիլի 30-ին[26][27]։
Կրագերյոյի տեղական փոստային նամականիշ (1886 թվական) | Քրիսթիանսունի Անդրեսենի տեղական փոստային նամականիշ (1878 թվական) | Քրիսթիանսունի Յ. Բրուունի տեղական փոստային նամականիշ(1887 թվական) | Լևանգերի տեղական փոստային նամականիշ (1888 թվական) | Մանդալի տեղական փոստային նամականիշ (1886 թվական) |
Նամսուս
[խմբագրել | խմբագրել կոդը]Նամսուսի առաջին տեղական փոստը հիմնադրվել է Վ. Բ. Բոգհոմի կողմից 1888 թվականի հուլիսի 5-ին։ Չորս նամականիշներից բաղկացած շարքն ուներ 2, 4, 8, и 10 էրե անվանական գին։ Սրանք տպագրվեցին վիմագրության եղանակով սպիտակ թղթերի վրա։ Այդ փոստային նամականիշների վրա պատկերված էր ձուկ՝ սաղմոնաձկների ընտանիքից և հետևյալ գրությունը՝ «Namsos / Bypost»: Դրանք լույս տեսան 1889 թվականի հուլիսի 5-ին՝ հենց բացման օրը։ 1889 թվականի մարտին, 8 և 10 անվանական արժեքով փոստային նամականիշների վրա արվեցին նոր սակագների տպումները։ Նամսուսի առաջին տեղական փոստը փակվում է 1889 թվականի հունիսի 30-ին[28][29]։
Օլեսուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլեսունի առաջին տեղական փոստը հիմնադրվել է Հանս Էյենի (Hans Sev. Øyen) կողմից 1880 թվականի դեկտեմբերի 10-ին։ Տեղական փոստի առաջին նամականիշները տպագրվեցին վիմագրության եղանակով գունավոր թղթերի վրա։ Այդ փոստային նամականիշների վրա պատկերված էր ձողաձուկ և ձվածրի մեջ հետևյալ գրությունը՝«Bypost-Friemærke / Aalesund»: Դրանք լույս տեսան 1880 թվականի դեկտեմբերի 10-ին՝ հենց բացման օրը։ Փոստային նամակնիշի անկյուններում գրված էին «Ö Y E N» տառերը։ Հաջորդ շարքը լույս տեսավ 1884 թվականի դեկտեմբերի 15-ին՝ վիմագրության եղանակով՝ սպիտակ թղթերի վրա։ Այդ փոստային նամականիշների վրա պատկերված էր Հանս Էյենի միացագիրը։ 1884 թվականին լույս է տեսնում փոստային բացիկ[3][30]։
Նամսուսի տեղական փոստային նամականիշ (1888 թվական) | Օլեսունի տեղական փոստային նամականիշ (1880 թվական) | Օլեսունի տեղական փոստային նամականիշ (1884 թվական) |
Սթեինքյեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթեինքյերի առաջին տեղական փոստը հիմնադրվել է Վ. Բ. Բոգհոմի կողմից (W. B. Bøgh) 1888 թվականի հուլիսի 20-ին։ Չորս նամականիշներից բաղկացած շարքը տպագրվեց վիմագրության եղանակով սպիտակ թղթերի վրա։ Այդ փոստային նամականիշների վրա պատկերված էր արջ՝ վայրի միջավայրում՝ «Stenkjær / By Post» գրությամբ։ Դրանք լույս տեսան 1888 թվականի հուլիսի 20-ին՝ հենց բացման օրը։ Սթեինքյերի առաջին տեղական փոստը փակվում է 1888 թվականի դեկտեմբերի 31-ին[31][32]։
Թյոնսբերգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թյոնսբերգի առաջին տեղական փոստը հիմնադրվել է Ա. Ե. Վեյգաարդի կողմից (A. E. Weygaard) 1884 թվականի մայիսի 10-ին։ Նույն թվականի օհոստոսի 29-ին լույս է տեսնում չորս նամականիշներից բաղկացած շարքը 1, 2, 3 և 5 էրե անվանական գնով։ Տեղական փոստի առաջին նամականիշները տպագրվեցին վիմագրության եղանակով գունավոր թղթերի վրա։ Այդ փոստային նամականիշների վրա պատկերված էր դղյակ և քաղաքի զինանշանը՝ «Tønsberg / By post» գրությամբ։ Ավելի ուշ լույս տեսավ նաև 10 էրե արժողությամբ նոր փոստային նամականիշ։ Դրանք առանց ատամիկների էին, իսկ 1885 թվականի հունվարին թողարկվածները՝ ատամիկներով։ 1885 թվականի հուլիսին և 1887-ից 1888 թվականներին փոստային նամականիշների վրա դրվեցին նաև անվանական գները։ Թյոնսբերգի առաջին տեղական փոստը փակվում է 1890 թվականի հուլսիս 1-ին[33][34]։
Թրոմսյո
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրոմսյոյի առաջին տեղական փոստը հիմնադրվել է բանկային ծառայող Յոհան Լունդի կողմից (Johan Lund) 1881 թվականի փետրվարի 24-ին։ Երեք նամականիշներից բաղկացած շարքը՝ 3, 5 և 8 էրե անվանական արժեքներով, տպագրվեց վիմագրության եղանակով սպիտակ թղթերի վրա։ Այդ փոստային նամականիշների վրա պատկերված էր հյուսիսային եղջերու և ձվածրի մեջ հետևյալ գրությունը՝ «Tromsö Bypost»: Դրանք լույս տեսան 1881 թվականի փետրվարի 24-ին՝ հենց բացման օրը։ 1882 թվականի հունվարին այդ շարքին ավելացավ նաև 2 էրե արժողությամբ նոր փոստային նամականիշ։ Բոլոր փոստային նամականիշները վերաթողարկվեցին 1883 թվականի փետրվարից մինչև 1887 թվականի ապրիլը՝ փոփոխված նկարներով։ Թրոմսյոյի առաջին տեղական փոստը փակվում է 1895 թվականին[33][35]։
Սթեինքյերի տեղական փոստային նամականիշ (1888 թվական) | Թյոնսբերգի տեղական փոստային նամականիշ (1887 թվական) | Թրոմսյոյի տեղական փոստային նամականիշ (1881 թվական) |
Թրոնհեյմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրոնհեյմի առաջին տեղական փոստը հիմնադրվել է Գեորգ Քրոգհի կողմից (Georg F. Krogh) 1865 թվականի նոյեմբերի 17-ին։ Առաջին փոստային նամականիշները տպված են վիմագրության եղանակով՝ սպիտակ թղթերի վրա։ Այդ փոստային նամականիշների վրա պատկերված էր Քրոգհի միացագիրը՝ շրջանակված 30 մարգարիտներով ու հետևյալ գրությամբ՝ «Throndhjems / By-Post»: Դրանք լույս տեսան 1865 թվականի նոյեմբերի 17-ին՝ հենց բացման օրը։ Այդ փոստային նամականիշների անվանական արժեքը 1 սքիլինգ էր, սակայն դրանց վրա այդ արժեքը բացակայում էր։ Հետագայում այդ նույն նամականիշը վերաթողարկվեց 1867, 1870, 1871 և 1878 թվականներին՝ նկարի թեթևակի փոփոխությամբ։
1870 թվականին Թրոնհեյմի առաջին տեղական փոստի սեփականատերը դարձավ Քր. Բրեկսթադը (Chr. Brækstad): 1872 թվականի հունվարին թողարկվեցին փոստային նամականիշներ՝ վիմագրության եղանակով սպիտակ թղթերի վրա, որոնց վրա գրված էր «Throndhjems / Brækstad & Co / By-Post.»: Այդ փոստային նամականիշների վրա պատկերված էր անվանական արժեքը ձվածրի մեջ՝ լայն ժապավենով և երեք մարգարիտներով բոլորակված։ Նույն դիզայնով նամականիշներ հետո էլ վերաթողարկվեցին, ըստ մասնավորի՝ 1875 և 1878 թվականներին։ 1877 թվականի նոյեմբերին մի փոքր փոփոխված դիզայնով փոստային նամականիշներ լույս տեսան, որոնք մի քանի տարի հետո ավելի փոքր տեսքով թողարկվեցին։ 1884 թվականին թողարկվեց նոր նամականիշ՝ վիմագրության եղանակով սպիտակ թղթերի վրա։ Այդ փոստային նամականիշների վրա պատկերված էր Թրոնհեյմի զինանշանը կենտրոնում՝ օղակի մեջ։
1897 թվականի նոյեմբերին լույս տեսան հոբելյանական նոր փոստային 4 նամականիշներ, որոնք նվիրված էին Թրոնհեյմի 900-ամյակին։ Դրանք տպվեցին վիմագրության եղանակով։ Մանրանկարներում պատկերված էին հետևյալ սյուժեները՝ քաղաքի զինանշանը, Նիդարոսի մայր տաճարը, Սուրբ Օլաֆը և Մունկհոլմեն կղզին, որը Թրոնհեյմից հյուսիս է գտնվում։
1872, 1882, 1897 թվականներին Թրոնհեյմի առաջին տեղական փոստը հրատարակեց նաև փոստային բացիկներ։ ԱԱյս տեղական փոստն աշխատեց մինչև 1913 թվականի հունիսի 30-ը[33][36]։
Թրոնհեյմի տեղական փոստերի փոստային նամականիշները | ||||
---|---|---|---|---|
Գեորգ Քրոգհի փոստային նամականիշը, 1865 թվական | Քր. Բրեկսթադի փոստային նամականիշը, 1872 թվական | Քր. Բրեկսթադի փոստային նամականիշը՝ քաղաքի զինանշանով, 1884 թվական | 1863 թվականի ռուսական նամականիշ՝ Թրոնհեյմի նամականիշների նախատիպը | 1897 թվականի հոբելյանական փոստային նամականիշ, որի վրա պատկերված է Նիդարոսի մայր տաճարը |
Համերֆեսթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համերֆեսթի առաջին տեղական փոստը հիմնադրվել է 1888 թվականի հուլիսի 13-ին գրքավաճառ Վ.Բ.Բոգհի կողմից (W. B. Bøgh)՝ Նորվեգիայի ազգային փոստի համերֆեսթյան մասնաճյուղի ղեկավար Գ. Հագենի հետ։ Առաջին թողարկումը բաղկացած էր 4 նամականիշների շարքից, որոնք տպագրված էին վիմագրության եղանակով սպիտակ թղթերի վրա։ Այդ փոստային նամականիշների վրա պատկերված էր Նորդկապի հրվանդանը և գրված հետևյալ գրությունը՝ «Hammerdest / Bypost»: Դրանք լույս տեսան 1888 թվականի հուլիսի 13-ին՝ հենց բացման օրը։ Նույն տարվա դեկտեմբերի տպված նամականիշների վրա տպվեցին անվանական արժեքները։ Համերֆեսթի առաջին տեղական փոստը փակվեց 1888 թվականի վերջերին (այլ աղբյուրներով 1895 թվականի հունիսին)[37][38]։
Հոլմեսթրան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլմեսթրանի առաջին տեղական փոստը հիմնադրվել է Մ. Բորեսենի կողմից 1888 թվականի հունիսի 1-ին։ Առաջին նամականիշները լույս են տեսել հենց բացման օրը։ Դրանք հորիզոնական կտրվածքով ձեռքի եղանակով տպված սև թանաքով նամականիշներ էին՝ անկյուններում անվանական արժեքները գրված (3 էրե)։ Կար ուղղանկյուն շրջանակ, որի մեջ գրված էր «Bypost / Holmestrand / Bypost»՝ թույլ կանաչ թղթի վրա ոսկեգույն ներկով (5 էրե)։ Նույն թվականի հունիսի 15-ին այդ նամականիշները վերաթողարկվեցին ավելի փոքրացված տարբերակով։ Դեկտեմբերի 1-ին էլ լույս ընծայվեցին նոր փոստային նամականիշներ՝ Հոլմեսթրանի տեսարաններով. դրանց վրա պատկերված էր ծովափ՝ սպիտակ թղթի վրա, վիմագրության եղանակով։ Հունիսից հուլիս ընկած ժամանակահատվածու թողարկվեցին նաև փոստային բացիկներ։ Հոլմեսթրանի առաջին տեղական փոստը փակվեց 1888 թվականի վերջին[37][39]։
Հորթեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորթենի առաջին տեղական փոստը հիմնադրվել է Լ.Կ. Հիերսի կողմից (L. K. Hiorth) 1882 թվականի ապրիլի 23-ին։ Առաջին նամականիշները լույս են տեսել 5 էրե անվանական արժեքով՝ «Hortens / Bypost» գրությամբ և խարսխի նկարով։ Դրանք տպվեցին վիմագրության եղանակով երկնագույն հաստ թղթերի վրա։ Դրանք լույս տեսան 1882 թվականի ապրիլի 23-ին՝ հենց բացման օրը։ 1884 և 1885 թվականներին փոստային նամականիշները վերաթողարկվում են մի քանի փոփոխված նկարներով։
Լ.Կ. Հիերսը սեփական միջոցները բարելավելու նպատակով օգտագործում էր Նորվեգիայի ազգային փոստային վարչության փոստարկղները՝ անվճար առաքումից օգտվելով։ Այս փաստը բողոքի մեծ ալիք բարձրացրեց և Հորթենի առաջին տեղական փոստը ստիպված փակվեց 1888 թվականի դեկտեմբերի 31-ին[37][40]։
Համերֆեսթի տեղական փոստային նամականիշ (1888 թվական) | Համերֆեսթի տեղական փոստային նամականիշ (1888 թվական) | Հոլմեսթրանի տեղական փոստային նամականիշ (1888 թվական) | Հորթենի տեղական փոստային նամականիշ (1882 թվական) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Владинец Н. И. Норвегия // Филателия СССР. — 1981. — № 11. — С. 30—31.
- ↑ Կաղապար:Книга:Владинец-Европа(Ստուգված է 5 Հոկտեմբերի 2010)
- ↑ 3,0 3,1 «Arendal; Arendal Bypost». Glossary of Stamp Collecting Terms — А (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Norwegen Bypost. Arendal» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Bergen; Bergen bypost». Glossary of Stamp Collecting Terms — B (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Norwegen Bypost. Bergen I» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Norwegen Bypost. Bergen II» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Norwegen Bypost. Bergen III» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ 9,0 9,1 «Vadsø». Glossary of Stamp Collecting Terms — V (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Norwegen Bypost. Vadsø» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Norwegen Bypost. Vardø» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Grimstad; Grimstad Bypost». Glossary of Stamp Collecting Terms — G (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Norwegen Bypost. Grimstad» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ 14,0 14,1 «Norwegen Bypost. Drammen I» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Norwegen Bypost. Drammen II» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Norwegen Bypost. Drammen III» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Drammen; Drammen — Borresen Local Post; Drammen bypost; Drammen — Eckholdt Local Post; Drammen — G. O. Ulleberg Local Post; Drammen — I. B. Hagen Local Post; Drammen — J. Eriksen Local Post». Glossary of Stamp Collecting Terms — D (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Norwegen Bypost. Drammen IV» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Kragerø; Krageroe». Glossary of Stamp Collecting Terms — K (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Norwegen Bypost. Kragerø» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Norwegen Bypost. Kristiansund I» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Christianssund; Christianssund — J. C. Bruun Local Post; Christianssund — M. Andresen Local Post; Christianssunds Bypost». Glossary of Stamp Collecting Terms — C (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Norwegen Bypost. Kristiansund I» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Levanger; Levanger Bypost». Glossary of Stamp Collecting Terms — L (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Norwegen Bypost. Levanger» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Mandal; Mandal Bypost». Glossary of Stamp Collecting Terms — M (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Norwegen Bypost. Mandal» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Namsos; Namsos Bypost». Glossary of Stamp Collecting Terms — N (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Norwegen Bypost. Namsos» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Norwegen Bypost. Aalesund» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Stenkjaer». Glossary of Stamp Collecting Terms — S (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Norwegen Bypost. Steinkjaer» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 33,0 33,1 33,2 «Tonsberg; Tønsberg og Omegns Automobilkompani». Glossary of Stamp Collecting Terms — T (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Norwegen Bypost. Tønsberg» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Norwegen Bypost. Tromsø» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Norwegen Bypost. Trondheim» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 37,0 37,1 37,2 «Hammerfest; Hammerfest Bypost». Glossary of Stamp Collecting Terms — H (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Norwegen Bypost. Hammerfest» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Norwegen Bypost. Holmestrand» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Norwegen Bypost. Horten» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Norwegen Bypost» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- Rossiter, Stuart; Fowler, John & Wellsted, Raife. «Norway». Stamp Atlas (անգլերեն). Sandafayre Stamp Auctions. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - «Norway». Country List (անգլերեն). All World Stamps Catalogue sponsored by Stanley Gibbons — Марки Норвегии в онлайн-каталоге «Стэнли Гиббонс». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
- «Norway». Stanley Gibbons Shop (անգլերեն). Stanley Gibbons Ltd — Филателистические материалы Норвегии на сайте компании «Стэнли Гиббонс». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010-112-06-ին.
- «Norway». A—Z of postal authorities. Encyclopaedia of Postal History (անգլերեն). Stampsite: The Encyclopaedia of Postal Authorities; BlackJack — Информация о марках Норвегии в базе данных «Энциклопедия истории почты. Энциклопедия почтовых ведомств». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
- «Norway Postal History Resources». Country and Topical Resources (անգլերեն). Worldwide postal history website — Postalhistory.org — Ссылки на интернет-ресурсы и литературу по истории почты и марок Норвегии на сайте «Postalhistory.org» (Австралия). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հուլիսի 6-ի օրվա հոդված: |