Տպարանական կլիշե
Արտաքին տեսք
Տպարանական կլիշե (ֆրանս. cliche), բարձր տպագրության եղանակով պատկերների պոլիգրաֆիական վերարտադրման տպաձև։ Կախված բնագրի բնույթից՝ լինում է գծավոր (ստանում են միատեսակ հագեցվածության բնագրերից) և ցանցավոր (տարբեր հագեցվածության տարրերով կիսերանգ պատկերներից)։ Կլիշե պատրաստում են փայտի, լինոլեումի, ցինկի, արույրի, պղնձի, պլաստմասսայի վրա։ Առավել տարածված է ցինկի կլիշեն, որը պատրաստելիս պատկերը նախապես լուսանկարում են ժապավենի վրա, ֆոտոմեխանիկական եղանակով փոխադրում լուսազգայուն դաբաղվող շերտով պատած ցինկի թիթեղի վրա, ապա քիմ. կամ էլեկտրաքիմիական խածատման միջոցով խորացնում են տպագրվող տարրերի արանքները։ Մեկ կլիշեից կարելի է արտատպել 40 000-50 000 տպվածք։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 482)։ |